o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում մեկնարկեց «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը

27.05.2020 20:35
Հայաստանում մեկնարկեց «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալության (NSPA) հետ երկար բանակցությունների արդյունքում մեկնարկեց երկամյա «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը, ըստ որի մայիսի 27-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացավ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում. Արմեն Աշոտյան

Ծրագիրը կիրականացվի թիրախային չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում: Ծրագրում ներառված են 42 համայքներ: Ծրագիրն իրականացնելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոնիտորինգը՝ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը, իսկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը որպես ազգային մարմին տրամադրելու է խորհրադատվություն և իրականացնելու է վերահսկողություն ողջ ծրագրի ընթացքում:

Հայկական Կարմիր Խաչը ծրագրի ընթացքում կբարձրացնի Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի վերաբերյալ իրազեկվածությունը, «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի» թեմայով կկրթի նվազագույնը 24000 աշակերտ և 1500 ուսուցիչ, կսարքավորվեն մանկական խաղահրապարակներ:

Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը, ինչպես նաև՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ներկայացուցիչ Սերգեյ Միրզոյանը:

Ներկաները շնորհակալությամբ կարևորեցին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության դերակատարումն այս ծրագրում և հույս հայտնեցին հետագա փոխհամագործակցության վերաբերյալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА