o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական մամուլը բացեց Նիկոլի հետ համագործակցող հայ մեծահարուստի անցյալը

28.05.2020 09:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսական մամուլը բացեց Նիկոլի հետ համագործակցող հայ մեծահարուստի անցյալը

Վերջերս ռուսական մամուլում շատ են լինում անդրադարձեր Հայաստանի ներկայիս իշխանական խունտայի «քաջագործությունների» վերաբերյալ: Կային լուրեր, որ Մոսկվայում նաեւ սկսելու են զբաղվել այդ «քաջագործություններին» աջակցող բիզնեսմեններով:

«Իրատես». Արարատ Միրզոյանը, ով լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր ուտել» Նիկոլի մոտ

«Քաջագործություն» ասելով` նկատի ունենք օրերս հրապարակված տվյալները, թե Փաշինյանը եւ Աննան երկրից հանել են 1,5 մլրդ եվրո, եւ որ մի շարք բիզնեսմեններ վերոհիշյալ քաջնազարական զույգի արտասահմանյան հաշիվներին փոխանցում են կլորիկ գումարներ: Ըստ լուրերի` այդ բիզնեսմենները (եւ ոչ միայն բիզնեսմենները) ունենալու են խնդիրներ՝ Ռուսաստանում իրենց բիզնեսն առաջ տանելու հետ կապված: Ռուսների տրամաբանությունն էլ բավականին պարզ է այդ դեպքում. հայ բիզնեսմենները Ռուսաստանում աջ ու ձախ գումարներ են գռփում, ու շատ անգամ դա անում են օրենքի լուրջ խախտումներով: Սակայն այդ գումարները տալիս են այն քաղաքական խունտային, որը դրանք օգտագործում է Ռուսաստանի դեմ: Եվ ահա այսօր կարծես թե հնչեց այդ ուղղությամբ առաջին ազդանշանը: Ռուսական մամուլը բացեց հայտնի ռուսաստանյան գործարար Ռուբեն Գրիգորյանի տվյալները: Ռուբեն Գրիգորյանին շատերը հիշում են Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը ֆինանսավորելու առումով: 2016-17թթ. Գրիգորյանը Զարուհու քաղաքական նախագծի մեջ լուրջ միջոցներ ներդրեց, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր: Ըստ լուրերի` Գրիգորյանը հիասթափվեց Զարուհի Փոստանջյանի նախագծից եւ համագործակցության կամուրջներ գցեց Նիկոլի հետ: Ինչպես հայտնի է, Նիկոլի նախագիծը շատ ավելի էֆեկտիվ դուրս եկավ, եւ թվում էր` ամեն ինչ հաջող է զարգանում Ռուբեն Գրիգորյանի գործերում: Մինչ այն պահը, երբ պարզ երկքնում ամպրոպ որոտաց: Ռուսական մամուլը հիշեցրեց Ռուբեն Գրիգորյանին իր ամբողջ բիզնես ճանապարհը: Սկսած այն պահից, երբ նա սկսում էր Հայաստանում տեխնիկայի վերանորոգումից, հետագայում Մոսկվայում վաճառում էր նրբերշիկներ, եւ վերջապես, երբ 1990-ականների վերջերին Մոսկվայում գրանցեց հայտնի «Ռուցոկ-ինվեստ» ընկերությունը: Ըստ ռուսական աղբյուրների` նա հաջողացրեց Լուժկովի օրոք՝ 2000 թվականին պայմանագիր կնքել Մոսկվայի ամենակենտրոնական հատվածում ստորգետնյա կայանատեղի կառուցելու վերաբերյալ: Սակայն փաստաթղթերով ստանձնած պարտավորությունը իրականում հնարավոր չէր իրականացնել, քանի որ հենց այդ վայրում գտնվում է մոսկովյան մետրոյի 3 գծի խաչմերուկը: Այսինքն, ի սկզբանե հայտնի էր, որ փողը տալիս են անիրագործելի նախագծի համար: «Սարսափելի է պատկերացնել՝ ինչպիսի տոկոսներ կարող էին շրջանառվել նման նախագծերում: Սակայն ի՞նչ էիք դուք սպասում նրբերշիկի նախկին վաճառողից»,- հարց է տալիս ռուսաստանցի լրագրողը: Սակայն ախորժակը բացվում է ուտելիս: Եվ արդեն 2011 թվականին նույն ընկերությունը Մոսկվայի քաղաքապետարանից դատարանով շահում է 1,4 մլրդ ռուբլի: Խնդիրը Մոսկվայի կառավարության եւ Գրիգորյանին պատկանող ընկերության միջեւ խոշորագույն պայմանագրի մանր դետալների մեջ էր, եւ դա կասկած է առաջացնում, որ այդ դատական գործը ոչ այլ ինչ էր, քան լավ պլանավորված խաղ: 2013 թվականին Մոսկվայի ՆԳ վարչությունը, իսկ հետագայում նաեւ «Իզվեստիա» թերթն ահազանգել է, որ Գրիգորյանին պատկանող «Նիկոլսկայա պլազա» առեւտրային կենտրոնն ինքնակամ Մոսկվայի Կրեմլին հարող տարածքում ընդլայնել է իր տարածքը, բռնազավթելով մունիցիպալ փողերը: Ավելին, այդ ընթացքում ոչնչացրել է տվյալ հողերի վրա գտնվող ճարտարապետության հուշարձանները: Սակայն այդքանից հետո էլ Գրիգորյանը մնում է «ջրի երեսին», եւ, ինչպես գրում է ռուսական մամուլը՝ «Մոսկվայում իրեն զգում է լիիրավ տեր»:

2017 թվականին այդ «տիրոջ» իրավունքով նա արդեն անտեսում է անգամ դատարանի որոշումները եւ ուժ գործադրում «Ռուսաստանի ընտանիք» բարեգործական կազմակերպության դեմ: Ներկայացվում են նաեւ Ռուբեն Գրիգորյանի մի շարք բիզնեսների վերաբերյալ տարօրինակ մանրամասներ: Մասնավորապես՝ աշխատողների ցածր աշխատավարձը, հսկայածավալ բիզնեսների ցածր արդյունավետությունը, նրանց զգալի մասի օֆշորային հետքերը եւ այլն: Ամեն ինչ կարծես թե Գրիգորյանին ներվում էր մինչեւ այն պահը, երբ նա որոշեց մտնել քաղաքականություն ու, կարծես թե, խաղադրույքը կատարեց սխալ քաղաքական նախագծի վրա: «Արդեն հայտնի է՝ ինչով են, որպես կանոն, վերջանում այդպիսի պատմությունները` կոշտ նստեցումներով... Արդյոք ժամանակը չէ՞, որ իրավապահ մարմինները հետաքրքրվեն Գրիգորյանի ֆինանսական տրանշերով եւ միաժամանակ՝ նրա անցյալով»,- այս հարցադրումով է իր հոդվածը վերջացնում լրագրղ Աննա Արխանգելսկայան:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА