o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք պատրաստ ենք դրան, պարոն Ալիև և այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր. Արայիկ Հարությունյան

29.05.2020 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենք պատրաստ ենք դրան, պարոն Ալիև և այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր. Արայիկ Հարությունյան

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ նոր նշանակումներ է արել և ինչու է կարևորում դրանք։ Նա անդրադարձավ Սամվել Բաբայանին ԱԽՔ պաշտոնում նշանակելուն, Մասիս Մաիլյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակելուն և նշեց, որ համագործակցությունը ևս կարևորում է մյուս ուժերի հետ։

90-60-90 գեղեցկության չափանիշ երբեք չի եղել. Գոհար Հարությունյան

«Ինչու եմ կարևորում Սամվել Բաբայանի և Մասիս Մաիլյանի նշանակումները, քանի որ նրանք ստացել են ժողովրդի մեծ ձայներ և ես պարտավոր եմ հարգել ժողովրդի որոշումը։ Մենք փորձում ենք համատեղ ստեղծել նոր մթնոլորտ, իրավիճակ համերաշխության։ Համերաշխությունը մեզ համար շատ կարևոր է։ Եվ պատահական չեմ համարում, քանի որ երեկ Իլիամ Ալիևը հայտարարություն է արել, իհարկե չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարույթյուն չի եղել, մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»։ Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք և ուզում եմ նաև վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են, այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր։ Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբեք խոսել կամ «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել։ Դուք հնարավորություն ունենք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար։ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ, մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով գնալ հարցի տրամաբանական լուծմանը և այն հայտարարությունը, որ արել ես, որ միայն փուլային, իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց դա մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ։ Այլ տարբերակ չի լինելու։ Մենք շարունակելու ենք համագործակցությունը մյուս ուժերի հետ, ի դեպ, Դավիթ Բաբայանը նշանակվել է խորհրդական»,-հավելեց նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА