o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վարվեցին Անդրանիկի հետ. Փաստաբան

29.05.2020 13:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես վարվեցին Անդրանիկի հետ. Փաստաբան

Ինչպե՞ս վարվեցին Սարդարապատի հերոսամարտի հրամանատարների հետ. կացնահարեցին,կենդանի-կենդանի թաղեցին։
Ովքե՞ր։
Հայերը։
Ւնչու՞։
Որովհետև որոշեցին, որ գող ավազակ թալանչիներ էին` հակահեղափոխականներ։
Ինչպե՞ս վարվեցին Անդրանիկի հետ։
Հայաստանի իշխանությունը  պաշտոնապես դիմեց Թուրքիայի իշխանությանը, որ իրենց կողմից հետախուզվում է ավազակության, մի շարք սպանությունների մեջ մեղադրվող  Անդրանիկ Օզանյանը, որը գտնվում է Թուրքիայում, խնդրեց, որպեսզի կալանավորեն։
Հետո.
Անդրանիկը փախավ Հայաստանից, ապրեց տարագրության մեջ ու մի առիթով ասաց. << երանի թուրքի գնդակից ես էլ զարկվեի, տարագիր չդառնայի>>:
Ինչպե՞ս վարվեցին Նժդեհի հետ։
Դատեցին, բանտում հիվանդացավ, մահացավ։
Ինչու՞։
Ասացին, որ ազգի դավաճան է։
Ինչպե՞ս վարվեցին Մանվելի հետ։
Այնքան պահեցին կալանքի տակ, որ դառնա անդամալույծ, անբուժելի հիվանդ։
Ինչու՞.
Ասում են, որ  զինվորի  ժամկետանց սնունդը գողացել, տարել պահել է։
Կարծես թե պատմությունը կրկնվում է, որը լավ բան չի խոստանում։ Իսկ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, որը  ոչ միայն տարածքներ է գրավել, ազատագրել, այլ նաև պահել, հետո էլ հանձնել այսօրվա պահապաններին, և առիթը բաց չենք թողում հպարտանալու, որ հազար տարի անց հաղթանակներ ենք տարել, հայրենիք ազատագրել, գտնվում է անօգնական վիճակում,։
Իմ՝ իրավապաշտպանիս, պարտավորությունն է իրազեկել  բարձր դռանը, իմա՝ Վարչապետին, որ հիվանդը կարիք ունի դրսում բուժվելու և պետք է գնա  բուժվի, եթե, իհարկե, արդեն ուշ չի։ 

«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում տարակուսած են, չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА