o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Անկախականների սերունդը թավիշն ու ֆեյսբուքահայությունը չեն». Շուշան Պետրոսյան

29.05.2020 16:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Անկախականների սերունդը թավիշն ու ֆեյսբուքահայությունը չեն». Շուշան Պետրոսյան

Երեկ նշեցինք մայիսի 28-ը` Առաջին հանրապետության անկախության հռչակման տոնը, որի մասին, դրան նախորդող օրերին, քար լռություն էր: Անկախության օրն էլ, թերեւս, առանձնապես տոնական չանցավ: ՀՀ ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարման պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում, նախ փաստեց օրը տոնական չլինելու իրողությունը, ապա` վստահեցրեց, որ տոնը նշողներն էլ մեծ բանակ են կազմում:

Կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը, կապամոնտաժվեն ժամանցի ենթակառուցվածքները, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի․ Ռոմանոս Պետրոսյան

«ՀԱԶԻՎ ՀԵԼՈՈՒԻՆ ՈՒ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐ ՆՇԵՆ»

- Տիկին Պետրոսյան, Առաջին հանրապետության անկախության հռչակման տոնի անշուքությունը, ըստ Ձեզ, կորոնավիրո՞ւսն էր պատճառը, թե սա օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականության հետեւանքն էր:

- Հունվարի 28-ն է՞ր տոնական, Մայիսի 8-ը՞, թե` մայիսի 9-ը՞: Հազիվ Հելոուին ու Վալենտինի օր նշեն... Գիտե՞ք, մեծ հաշվով նշողը նշում է: Հունվարի 28-ին իմ տանը ընկերներով հավաքվել ու նշել ենք, ի դեպ, որեւէ վիրուս, անգամ թռչնի գրիպ չկար, բայց «ձայն բարբառոյ յանապատի»: Մայիսի եռատոնին պատրաստվել էի ինչպես միշտ, պատշգամբումս եռագույնն էր, Արցախի դրոշը, ու նշեցինք ընկերներով: Այսօր էլ` Երկիր մեդիայի հետ ենք ընկերներով նշում Մայիս 28-ը:

«ՏՂԵՐՔԸ ՀԱՆՈՒՆ ԱՅԴ ԵՐԱԶԱՆՔԻ ԵՐԿԻՆՔ ԵԼԱՆ»

- Ունեցա՞նք անկախականների այն սերունդը, որոնց համար արյուն էին թափել այն տղերքը, ում մասին բազմաթիվ երգեր ունեք Ձեր երգացանկում:

- Ունենք, քանզի բնավ անկախականների սերունդը թավիշն ու ֆեյսբուքահայությունը չեն: Անկախականների սերունդը ես եմ, Դուք եք, մյուսն է, ում համար գերագույն արժեքը Հայրենիքն է ու ամբողջական ազատ Արցախը: Ում ապագայի տեսլականում ազատագրված Շահումյանն է, Գանձակն է ու Նախիջեւանը, ու հետո` Էրգիրը: Հայն առանց երազանքի ապրել չի կարող, ու տղերքը հանուն այդ երազանքի երկինք ելան:

- Տիկին Պետրոսյան, ո՞րն է անկախության այսօրվա երգը, երկու տարի առաջվա ծնված «Դըմփ-դըմփ հո՞ւն», թե այն դեռ նոր պիտի ծնվի:

- Բայց ձեր նշած երգը ապրե՞ց: Այդ երգը, որպես «Հայր մեր» երգողների մի հոծ զանգված, այսօր գլխապատառ երկու տարվա վաղեմության գրառումներ է ջնջում, ի՞նչ «Դըմփ-դըմփ հու»: Այսօրվա երգը մեր պատմության նման է` «Ձախորդ օրերը, ձմռան նման կուգան ու կերթան...», «Երկիր հայրենի», որ սիրո խոստովանություն է հայրենիքին, «Զարթիր որդյակ», երբ երկու հաղթանակ ես կերտում, պարտադիր կարգավիճակը միշտ պատրաստ լինելն է, «Մեր հայրենիքն» է, օրվա խորհրդին համահունչ, «Արցախ»-ն է...

«ԲԺՇԿԻՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ, ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ»

- Անկախության տոնը, կարծես թե վերածվեց «դիմակահանդեսի», քանի որ երկրի թիվ մեկ քաղաքական հարցը դարձել է այն, որ ամենուր ու ամեն ոք դիմակ պետք է կրի: Այս ամենը ուշացած չէ՞:

- Զգույշ լինել պետք է ամեն դեպքում: «Դիմակահանդեսն» էլ որոշակի վայրերում է, ուր այդ դիմակը կրելը գրոտեսկի է վերածվում, բայց դիմակ կրել պետք է, բոլոր կանոնները պահել պետք է, ուղղակի այդ ամենը պետք է անել տրամաբանորեն: Մարդն էլ է գերագույն արժեք, ինձ համար` հատկապես հայը, այնպես որ, բոլորին մաղթում եմ առողջ լինել ու փորձանքից հեռու: Անշուշտ, նաեւ մի խնդրանք ունեմ: Բժշկին բժշկություն պետք չէ սովորեցնել, նախագահի թեկնածու իմ սիրելի հայրենակիցներ, մի անգամ լուռ ու մունջ, առանց րաբունու կերպարի ու խորհրդատուի, ուղղակի կատարեք էլեմենտար կարգ ու կանոնի պահանջները: Վստահեք մեր բժիշկներին:

Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից

- Ընդհանրապես, Դո՞ւք ինչպես եք պայքարում կորոնավիրուսի դեմ:

- Ոչ-մի օրիգինալ բան չկա, ես ու տղաներս սովորական կարգ ու կանոնին ենք հետեւում, դիմակ, ալկոգել, մաքուր ձեռքեր, ստերիլության պահպանում կենցաղում ու մի շատ լավ թուրմ, որ երկու ամիս խմեցինք: Եթե բաղադրատոմսը հետաքրքրի` կասեմ:

«ԵՍ ԵՐԲԵՎԷ, ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՉԵՄ ՔԾՆԵԼ»

- Մի շարք մշակույթի գործիչներ, որոնք երկու տարի առաջ իշխանափոխության ջերմեռանդ աջակիցներն էին, այսօր կառավարության դիմաց, սոցցանցերում բողոքում են ստեղծված իրավիճակից: Ի՞նչն է ավելի հիասթափեցնող` իշխանության անգործությո՞ւնը, թե` ըստ թրենդի, քաղաքական հայացքներ փոխող արվեստագետը:

- Ես ունեմ պատասխան, այն պարզ է ու մի-քիչ ծավալուն: Միայն մի բան, իսկական արվեստագետը, որ արդեն իսկ պետք է վառ անհատականություն լինի, չի կարող կարծրատիպերով կարծիք ստեղծել ու առավել եւս, այն բարձրաձայնել, չի կարող կառավարելի ամբոխին միանալ, ձուլվել: Բարոյական մասի վերաբերյալ լռեմ թերեւս: Ինձ համար խղճալի է ու թույլ այդ տեսակը: Կառավարության թերի աշխատանքի մասին, բոլորն են խոսում, իհարկե, չհաշված կեղծ օգտատերերի լալահառաչ ու սիրատոչոր գովերգներն ու անեծք-ծաղր-հայհոյանք չափածոն, որ ուղղված է կոնկրետ քննադատողներին: Եկեք մենք անկախությունը նշենք: Ես երբեւէ, որեւէ մեկի չեմ քծնել: ԵՐԲԵՔ: Որեւէ մեկը, թե փորձի զազրախոսել այս թեմայի շուրջ, ինքն իրեն է ներկայացնելու:

«ՊԵՏՔ Է ԿՆԻԿԱԿԱՆ ԲԱՄԲԱՍԱՆՔԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵ՞Մ»

- Վերջերս վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, մեջբերում եմ. «Սերժի ժամանակ Շուշին բոմժանոց էր», հետո էլ մեկ այլ հարցազրույցում պատճառաբանել, թե նկատի է ունեցել վատ ապրող շուշեցիներին: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարությանը, հատկապես, որ նման արտահայտություն անողը ֆեյք չէ, այլ` ՀՀ վաստակավոր արտիստ:

- Ու դուք լուրջ սպասում եք, որ ես պիտի Լալային անդրադառնա՞մ: Ես, որ պատմություն գիտեմ, որ 88-ի սերնդից եմ, Արցախ գիտեմ, Սերժ Սարգսյանի դերը գիտեմ մեր նորանկախ պատմության մեջ, եւ վերջապես, Սերժ Սարգսյանի ժամանակակից լինելը, նրան ծանոթ լինելը համարում եմ պատիվ, պետք է այս սիրողական մակարդակի, կնիկական բամբասանքին արձագանքե՞մ:

«ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ՇԱ՜Տ ԱՂՈՏ ԵՆ»

- Երեւանի քաղաքապետարանը վերջերս նիստերից մեկում մերժեց Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշատախտակի տեղադրման առաջարկը, փոխարենը, արագորեն ընդունեցին Աթաթուրքի բարեկամ, Հայոց ցեղասպանությունը չճանաչած Գանդիի արձանի տեղադրելու որոշումը: Ի՞նչ կասեք այս մասին:

- «Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ, կամ` երբէք»

Արամ Մանուկյան:

Իսկ Գանդի՞ն, Ռաման, Շիվան ու Բուդան նրա ինկարնացիաներից որեւէ մեկին պահապան, որեւէ կապ չունեն իմ երկրի պատմության, պետականության ու անկախության հետ, հետեւաբար նման որոշում կայացնող որեւէ մեկի, հայրենիքիս հետ կապերը շա՜տ աղոտ են ու հեռավոր:

​​​​​​​Արսեն Գրիգորյանը եւ «Հայ երգասանները» հանրության դատին են հանձնել նոր տեսահոլովակ՝ նվիրված Հայոց հզոր բանակին

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА