o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչէ ենթադրում ՄԻԵԴ–ի որոշումը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ննախնական մեկնաբանությունը (Տեսանյութ)

29.05.2020 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչէ ենթադրում ՄԻԵԴ–ի որոշումը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ննախնական մեկնաբանությունը (Տեսանյութ)

Ես նկատեցի, որ որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը ՍԴ-ի առաջին եւ երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել, մերժել է։ Նման ձեւակերպումներից պետք է զերծ մնալ, որովհետեւ առաջին 2 հարցերը վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին եւ ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է երրորդ կետում: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի ՍԴ-ին ուղղված պատասխաններին:

Աշխարհն այս Ազգային ժողովի ընդունած որոշումները չի ընդունում. Նիկողոսյան

Նրա խոսքով, բլանկետային նորմը այն նորմն է, որ քրեական օրենսգրքում չի, այլ մեկ ուրիշ փաստաթղթի մեջ է. «Օրինակ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ: Հիմա ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, կարող լինել իրավաչափ միայն այն դեպքում, եթե այն բավարար հստակ է եւ կանխատեսելի: Մենք 300.1 հոդվածի դեպքում՝ չունենք հստակությունը եւ կանխատեսելիություն:

ՄԻԵԴ-ը նաեւ ընդգծեց, որ արարքի շրջանակը, այսինքն այն արարքը, որ հանցագործություն է համարվում, պետք է լինի հստակ, նաեւ դրա ծավալը, այսինքն մինչեւ որտեղ է դա համարվում հանցագործություն: 300.1 հոդվածը նաեւ այս պահանջին չի բավարարում: Սա ՄԻԵԴ-ի կարծիքի նոր հանգամանքներից մեկն է, որը եւս մեր կողմից հստակ օգտագործվելու է: Հետեւաբար, այս պարագայում պետք է նշել, որ 300.1-ը դրան չի համապատասխանում, չի բավարարում»,-ասաց խպաշտպանը:

Անդրադառնալով հետադարձ ուժի հետ կապված խնդրին նա ասաց. «Եթե ՄԻԵԴ-ը չտեսներ խնդիր, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա: Եթե Եվրոպական դատարանը մի հարց վերլուծում է, այն էլ նման ծավալուն փաստաթղթով, դա նշանակում է, որ այնտեղ կա խնդիր: Եթե այդտեղ խնդիր չլիներ, ՄԻԵԴ-ը անգամ վարույթ չէր ընդունի, իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով նույնպես շատ հստակ նշվել է, որ չի կարող ավելի խստացնող արարքը հետադարձ ուժ ունենալ:

Նաեւ նշել է, թե արդյոք հետադարձ ուժի կանոնը կիրառելի՞ է, թե՝ ոչ: Նշված է, որ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային: Մենք ունենք նման պրակտիկա՝ «7-ի գործ», նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետապնդման դադարեցումը՝ հետադարձ ուժով պայմանավորված: ՀՀ դատարանները եւ դատախազությունը գտել էին, որ 300.1-ը ներկայացնում է նոր հանցակազմ»,- ընդգծեց Վարդեւանյանը՝ հավելելով, որ սրանք օգտագործվելու են հասցետիրոջ՝ ՍԴ-ի կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА