o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 1-ից կբացվե՞ն բուհերն ու դպրոցները

29.05.2020 19:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սեպտեմբերի 1-ից կբացվե՞ն բուհերն ու դպրոցները

Աշխարհով մեկ խառնաշփոթ առաջացրած կորոնավիրուսը զգալի ազդեցություն է թողել կրթական համակարգում: Համաճարակը կանխելու, նոր վիրուսի օջախներ չստեղծելու, ինչպես նաև մանկահասակ երեխաներին վիրուսից զերծ պահելու նպատակով Հայաստանում մարտ ամսից սկսած փակվեցին բուհերն ու դպրոցները, անցնելով հեռավար ուսուցման,որն իր հերթին որոշ մասնագետների պնդմամբ, ոչ այլ ինչ է,քան շիլաշփոթ, կամ հեռահար ուսուցման տնազ: Ինչպես բոլորին է հայտնի Հայաստանում կորոնավիրուսը օր-օրի նոր ավելի մեծ թափ է առնում: Թերևս տարածաշրջանում ըստ վիճակագրական տվյալների Հայաստանն առաջատար դիրքերում է: Վերջին ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ նշեց այն մասին, որ շատ հավանական է, սեպտեմբերին դպրոցահասակներն ու ուսանողները կրկին չհաճախեն կրթական հաստատություններ, ուսումնական տարին ազդարարելով տնից՝  կրկին հեռավար ուսուցմամբ:ԿԳՄՍ մեր աղբյուրը հայտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում օրեցօր նոր թափ է ստանում համավարակը,սակայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով, ուսանողներն այսպես թե այնպես բավականին հասուն են,և իրենց վիրուսից պաշտպանել կարող են:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին

Մեր աղբյուրը հայտնում է,որ կասկածի տակ միայն դպրոցներն են, իսկ ահա բուհերը հավանաբար կանցնեն իրենց բնականոն աշխատանքին ուսումնական տարվա հենց սկզբից:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА