o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստան. պետություն՝ առանց խորհրդարանական դիվանագիտության. Yerkir.am

29.05.2020 18:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստան. պետություն՝ առանց խորհրդարանական դիվանագիտության. Yerkir.am

ՀՀ Ազգային ժողովը գրեթե ոչինչ չի արել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի և Արցախի համապետական ընտրությունների կարևոր փուլերում

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ապրիլյան միջոցառումների շրջանում այդպես էլ չերևաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացված աշխատանքը։ Նկատի ունենալով այդ՝  որոշեցինք նամակով դիմել ԱԺ նախագահին և պաշտոնապես տեղեկանալ, թե, պարգևավճարներ ստանալուց, սեփական օգնականների միջոցով կառավարությանը քննադատողներին հրապարակայնորեն հայհոյելուց և ոչ կոռեկտ բառապաշարով համեմված ամբոխավար ելույթներով հանրության ուշադրությունը գրավելու փորձերից բացի, ինչպիսի՞ աշխատանքներ է տարել ՀՀ Ազգային ժողովը՝ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ։ 

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման. Արտաշես Գեղամյան

Ուղիղ մեկ ամիս անց վերջապես ստացվեց պատասխանը (կցվում է): Նամակի շուրջ կեսը, այսպես ասած, նախաբան է և չի առնչվում մեր հարցերին: Հիշեցնենք՝ մենք շատ պարզ երկու հարց էինք տվել՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին և Արցախի համապետական ընտրություններին վերաբերող: Այստեղ ակնհայտ է միտումը՝ կոնկրետ պատասխանի բացակայությունը թաքցնել անցած շրջանի գործունեության՝ հիմնականում անորոշ ձևակերպումների տակ: 

Նամակում փաստվում է, որ 2020 թ. մարտ ամսից սկսած մի շարք միջազգային կառույցների կոմիտեների, հանձնաժողովների, վեհաժողովների և այլնի՝  ՀՀ-ում և արտերկրում տեղի ունենալիք նիստերը հետաձգվել են համավարակով պայմանավորված: Այս պատճառաբանության առիթով՝ փաստենք, որ չնայած, ըստ ԱԺ տեղեկանքի, բոլոր խորհրդարանական կազմակերպությունների նստավայրերը փակված են, աշխատանքները դադարեցված կամ նիստերը՝ կասեցված, այդուհանդերձ, կա աշխատանքի այլ ձևաչափ. այդ կառույցները հեռավար աշխատում են, առավել ևս, որ գործընկեր ֆիզիկական անձանց պետք էր համապատասխան գրություններով արծարծել և՛ Հայոց ցեղասպանությանը, և՛ արցախյան ընտրություններին առնչվող թեմաները: 

Խորհրդարանական կազմակերպությունների նիստեր չեն կայացել: Հասկանալի է: Այդ դեպքում, ինչու՞ հայտարարություն չենք ստացել, օրինակ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահից, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, Եվրանեսթի ԽՎի ղեկավարից՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ավելին՝ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը վերջին մեկ մեկ ամսում երկու անգամ հետևողականորեն և անթաքույց խուսափել է արտասանել «ցեղասպանություն» բառը, այն դեպքում, երբ Եվրոպական Խորհրդարանը երկու անգամ՝ 1987 և 2015 թթ., ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքական աճպարարություններից խուսափել են ԵՄ գործադիր իշխանության բոլոր մարմինները, իսկ նախկին դեսպան Սվիտալսկին, քանիցս արտասանել է «ցեղասպանություն» բառը։ Այսինքն՝ այս ուղղությամբ ոչինչ չի արվել: 

Արցախի համապետական ընտրությունների առնչությամբ՝ նամակում նշվում է, որ խորհրդարանականներն աշխատանքներ են տարել եվրոպական երկրների խորհրդարանների անդամներին ընտրությունների դիտորդական առաքելություններում ընդգրկելու ուղղությամբ: Հասկանալի է, որ համավարակով պայմանավորված, այդ առաքելությունները չէին կարող ժամանել: Բայց նաև հարկ է փաստել, որ Արցախի վերջին համապետական ընտրությունները Ադրբեջանի ջանքերով առավել քան բացասական գնահատականի արժանացան, քան նախորդ բոլոր ընտրությունները: Հիշեցնենք, օրինակ, Թուրքիայում Կանադայի դեսպանատան հայտարարությունը, ԵՄ արտաքին գործունեության եվրոպական ծառայության (European External Action Service - EEAS) մամուլի խոսնակի հայտարարությունը, Վրաստանի, Ուկրաինայի արձագանքները և այլն: Գոնե այս հարցերով  կարելի՞ էր զբաղվել և, կրկին առցանց եղանակով, բացել միջազգային գործընկերների աչքերը՝ ազդելով նման դիրքորոշումների վրա: Ավելացնենք, որ այս բացասական հայտարարություններին փաստարկված և կոշտ կերպով հակադարձել են միայն ՀՅԴ Հայ դատի պատկան գրասենյակներն ու հանձնախմբերը: Այսինքն՝ այս ուղղությամբ ևս ոչինչ չի արվել: 

Նամակում նշվում է նաև, որ ԼՂ հիմնահարցի առնչությամբ մշտապես աշխատանքներ են տարվում նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ: Այստեղ ևս հիշեցնենք համազեկուցողների բազմաթիվ բացասական հայտարարությունները հենց ՀՀ ներքաղաքական գործընթացների (սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ՍԴ-ի և դատարանների վրա հարձակումներ և այլն) վերաբերյալ, և այս իրավիճակում համազեկուցողներից Արցախի մասով դրական սպասումները պարզապես միամտություն են: 

ԱԺ ղեկավարությունը հարկ է համարել հիշեցնել նաև, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների անցկացման վերաբերյալ որևէ միջազգային խորհրդարանական կազմակերպություն բացասական անդրադարձ չի կատարել: Հիշեցնենք՝ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության բացասական արձագանքը, որն առավել բացասական էր, քան ԵՄ-ի պաշտոնական տեսակետը:  

Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱԺ ղեկավարությունն անգամ իրեն հատուկ խուսափողական ոճով որևէ նախադասություն չի նշել ԱԺ-ում գործող բարեկամական խմբերի մասին: Այնինչ՝ շատ հետաքրքրական կլիներ իմանալ, օրինակ, թե ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կամ նույն խմբի շուրջ երկու տասնյակ պատգամավորներն ի՞նչ քայլեր են արել Վրաստանի՝ Արցախի հարցում ունեցած բացասական դիրքորոշումը մեղմելու ուղղությամբ, քանի՞ գրություն են ուղարկել Վրաստանի իրենց գործընկերներին, քանի՞ տեսակապ կամ զանգ և այլն: Նույնը՝ Ուկրաինայի և այլնի մասով:  

Ի դեպ, մենք խնդրել էինք տրամադրել նաև վերոնշյալ առիթների եւ իրադարձությունների առնչությամբ ԱԺ մարմինների կողմից միջազգային գործընկերներին ուղղած գրությունների, հայտարարությունների և նամակների պատճենները։ Զրո տեղեկանք: Եվ կոնկրետ քայլերի բացակայությունը փաստող այսպիսի բովանդակությամբ շարադրանքի համար ԱԺ ղեկավարությունը խնդրել էր լրացուցիչ մեկամսյա ժամկետ:  

Եզրակացնելով՝ փաստենք, որ ՀՀ խորհրդարանականները, թաքնվելով համավարակի ստվերի տակ, զրոյական աշխատանք են տարել Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ապրիլյան միջոցառումների շրջանում՝ Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում ( ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ։ 

Համազգային նշանակության այդ երկու կարևոր խնդիրների շուրջ միջազգային որոշակի դրական զարգացումները սփյուռքի լոբբիստական կառույցների (ի մասնավորի՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի) ջանքերի արդյունք են: Այդուհանդերձ, ակնհայտ են նաև վերևում թվարկված մի շարք բացասական և մտահոգիչ զարգացումները, որոնք ՀՀ խորհրդարանական դիվանագիտության շրջանում տիրապետող դիլետանտիզմի և, որպես դրա հետևանք, աշխատանքների բացակայության հետևանք են:

Վ. Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА