o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

29.05.2020 22:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

Հայաստանի անկախության վերականգնման տոնին ընդառաջ Երեւանի ավագանիում գումարված նիստը խորհրդանշական էր: Ըստ էության, ավագանիում թեժ դիսկուրս էր ծավալվել, թե արժե՞ մերօրյա անկախությունը մեզ նվիրած երկրապահներին տարածք տրամադրել, ավելին` ոմանք նույնիսկ իրենց ցինիզմով այնքան առաջ անցան, որ հայրենասիրությունը պաթոս որակեցին, ռազմահայրենասիրական կրթությունն էլ` ավելորդ: Այնուհանդերձ, Երեւանի ավագանին որոշեց Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ) անհատույց տրամադրել մի շարք մանկապարտեզների տարածքներԽոսքը վերաբերում է գործող եւ չգործող մանկապարտեզների տարածքներում կազմակերպության գրասենյակներին, որտեղ տարիներ շարունակ ԵԿՄ-ն գործունեություն է ծավալել: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան

«ԳԻՏԵՆՔ` ԵԿՄ-Ն ԻՆՉ Է ԱՐԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԴՈՒՔ Ի՞ՆՉ ԵՔ ԱՐԵԼ»

– Պարոն Մանրիկյան, ինչպե՞ս կբացատրեք այն, որ Երեւանի ավագանու նիստում ընդդիմությունն էր պաշտպանում ԵԿՄ-ին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին իշխանության ներկայացուցիչներից, որոնք կտրականապես դեմ էին նախագծին:

Նախ ցավում եմ, որ մեր երկրի համար նման կարեւորագույն կառույցին վերաբերող հարցը շատ երկար քննարկման առարկա դարձավ: Անգամ իմ ելույթի ժամանակ նշեցի, որ նույնիսկ 2019 թվականի Երեւան քաղաքի բյուջեի կատարողականի քննարկումն այդքան երկար չի տեւել, այդքան ելույթներ չեն եղել, ինչպես ընդամենը 8 տարածքի համար, որոնք պետք է տրամադրեինք, այսինքն` արդեն տրամադրված եղել է, ընդամենը 5 տարով երկարացնեինք անհատույց տրամադրելու պայմանագիրը: Ինքս եղել եմ երկու մանկապարտեզում, որտեղ փառքի անկյուն, թանգարան կար, եւ ինձ համար` որպես ՀՀ քաղաքացու, որպես հայի, մեծ հպարտություն էր այդ թանգարանային նմուշները տեսնելըՄի պահ անգամ փշաքաղվում ես եւ, կարծես, ինքդ էլ ես անցնում այն ամենի միջով, ինչի միջով անցել են ԵԿՄ-ի տղաները:

Աշխարհն այս Ազգային ժողովի ընդունած որոշումները չի ընդունում. Նիկողոսյան

Ի վերջո, ի՞նչ հիմնավորմամբ էին դեմ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ:

ԵԿՄ-ին տարածք տալ-չտալու հարցը սարքեցին քննարկման առարկա, եւ չբերվեց  հիմնավորում: Օրինակ, ասում էին` այս նիստում հետաձգենք, բերենք մյուս նիստին քննարկենք, ու այդպես էլ ընդդիմությունը չունեցավ որեւէ հիմնավորում, թե ինչին էին դեմ: Ասացին, որ զուտ տեխնիկական հարց է, բայց ոչ մի ռեալ հիմնավորում չկա: Պատճառաբանեցին, թե երկու շաբաթ առաջ են ստացել նախագիծը, բայց տվյալ նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է քաղաքապետարանում: Երկու շաբաթ առաջ ենք ծանոթացել այդ նախագծին, մինչդեռ շատ դեպքերում եղել են նախագծեր, որոնք 10 կամ 8 օրվա ընթացքում բերվել են քննարկման եւ տեղ գտել ավագանու նիստի օրակարգում: Այդ ինչպե՞ս եղավ, որ մի դեպքում` կարող են, մյուս դեպքում` ոչ: Որո՞նք էր այն շահադիտական նպատակները, որ ամեն կերպ չէին ուզում այս հարցը մտնի օրակարգ: Շատ եմ ցավում, որովհետեւ, անկեղծ ասած, չէի սպասում: Անգամ գործադիր մարմինն էլ չէր սպասում, որ նիստն այդքան երկար պետք է լիներ: Օրակարգում ընդգրկված էին 5 հարց, եւ դե ֆակտո ստացվեց, որ ԵԿՄ-ի նախագծի քննարկումը տեւեց մոտ երկու ժամից ավել: Վարչական շրջանների ղեկավարների հետ հարց ու պատասխան ունեինք, եւ նրանք ժամը` 11:40-ին արդեն քաղաքապետարանում էին: Այսինքն` քաղաքային իշխանությունն էլ էր սպասում, որ այս հարցն այդպիսի քննարկում պետք է չունենա: Ցավում եմ, որ ունեցանք ոչ տեղին քննարկում, որը սազական չէր: Պատվի անկյունները, թանգարանները մանկապարտեզներում, մեր երեխաներին եւ ապագա սերնդին հայրենասիրությամբ կրթելու օջախներ կարող են լինել: Մենք դեռ չենք ավարտել պատերազմը, հարգելի՛ այն գործընկերներ, որոնք դեմ էին այդ նախագծին: Պարտավոր ենք մեր երեխաներին, ապագա սերնդին, որոնք ապագա ԵԿՄ անդամներն են լինելու, կրթել ռազմահայրենասիրական ոգով: Եվ ես անգամ հարց բարձրացրի, որ գիտենք, թե ԵԿՄ-ն ինչ է արել մեր երկրի պետականության համար, հարգելինե՛րս, դուք ի՞նչ եք արել: Պատասխանեցին, թե մենք էլ Մաշտոցի պուրակում բուտիկների դեմ էինք պայքարում, ծիծաղելի է:

ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ ՏԱՆԵԼ ԱԶԳԻ ՄԵՋ»

– Ամեն դեպքում, ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց կանգնել Սասուն Միքայելյանի թասիբին, երբ նա նույն իշխանության մեջ է եւ իրենց պատգամավորն է:

Եկեք չանձնավորենք, ԵԿՄ-ն եղել է, կա եւ կլինի, անկախ նրանից, ով կլինի նրա ղեկավարը: Մանվել Գրիգորյանը կլինի, թե հիմա Սասուն Միքայելյանը կամ վաղը մեկ ուրիշը, մենք չպետք է քաղաքականացնենք այն: Սա, որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ընդամենը մեր փոքրիկ լուման պետք է լիներ այն տղաների համար, որոնք պատերազմել են: Մինչդեռ «Իմ քայլից» եղան տգեղ արտահայտություններ, որոնց նույնիսկ չցանկացա անդրադառնալ, որովհետեւ այդ աստիճան չէի իջնի: Ասում էին` ՀՀԿ-ականների հետ են, էս են, էն են... Եղբա՛յր, խրամատում չկա ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, դաշնակ, մենք բոլորս հայ ազգ ենք: Իսկ այն մարդիկ, ովքեր տարանջատում են ազգին, ստոր են: Չի՛ կարելի բաժանարար գծեր տանել ազգի մեջ, ազգը պետք է լինի միասնական: Եղիր տարբեր քաղաքական գաղափարների կրող անձնավորություն, բայց երբեք մի՛ տարանջատիր ազգին: ՀՀԿ-ականները թո՞ւրք են, ինչ են, չի՛ կարելի, ամեն տեղ էլ կան լավ եւ վատ մարդիկ: Այդ քննարկումից ես հասկացա մեկ բան` իրենք, պարզապես, վախենում են:

ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հակադարձում է

Ինչի՞ց է վախենում իշխանությունը, ռազմահայրենասիրական դաստիարակությունի՞ց:

Ոչ միայն ռազմահայրենասիրական դաստիրարակությունից, իրենց երազների մեջ էլ են  արդեն ՀՀԿ-ականները գալիս, մի տեսակ վախեցած են: Այ մարդ, ՀՀԿ-ն գնացել է, դուք ձեր գործով զբաղվեք, ինչո՞ւ եք վախենում, եկեք ձեզ տանենք վախ հանողի մոտ: Ինչ լինում է, պատճառաբանում են, թե այս մեկն է մեղավոր, չի՛ կարելի, այս ամենը փուչիկ է, որը մի օր պայթելու է, ու այդ օրը մոտ է:

Ձեզ ոչ համբարձումը կփրկի, ոչ էլ հարությունը. Միքայել Մանրիկյան

«ԱՆ-Ը ԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՈՒՄ ՉՑՈՒՑԱԲԵՐԵՑ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

– Որպես բժիշկ, ի՞նչ կասեք համավարակի դեմ տարվող պայքարի մասին: Հիմա ամենաբարձր մակարդակով մեզ սովորեցնում են, թե ինչպես ճիշտ դիմակ կրել եւ ձեռքերը լվանալ: Սա՞ էր պայքարի ամենաարդյունավետ միջոցը, երբ կորոնավիրուսով վարակվածների ու մահերի թիվը, մեղմ ասած, արդեն սարսափելի է դառնում:

Իշխանությունը` հիտլերաբար

Բազմիցս նշել եմ, որ սխալ ուղղությամբ գնացին կանխարգելիչ աշխատանքները եւ իշխանությունն ականջալուր չեղավ ընդդիմադիր գործիչների կողմից խնդրի բարձրաձայնմանը: Որպես բժիշկ, այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվեցին, գնահատում եմ ոչ բավարար, եւ դրա հետեւանքն է, որ այսօր ունենք այսպիսի քանակությամբ վարակված պացիենտներ: Ավելին` վարակակիրները միայն այդ 8 հազարից ավելը չէ, կան նաեւ հազարավոր պացիենտներ, որոնք վարակակիր են, բայց  չունեն որոշակի սիմպտոմատիկաներ եւ չգիտեն, որ վարակված են կորոնավիրուսով: Լուրջ մոտեցում չցուցաբերեց Առողջապահության նախարարությունը, եւ դրա համար ունենք այս իրավիճակը: Պետք է լիներ համալիր մոտեցում, եւ ավելի վաղ սկսեինք ազգաբնակչության համար նախատեսված թրեյնինգները` ձեռքերը լվանալու, դիմակ կրելու եւ ձեռնոց հագնելու հետ կապված: Այս կոնտեքստում Առողջապահության նախարարությունը 2-3 քայլ, կարծես, ավելի հետ է, մինչդեռ հակառակը պետք է լիներ, ինչպես եղավ մեր հարեւան երկրում` Վրաստանում: Ընդհանրապես` խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը վերանայել իր ռազմավարությունը: Նախարար Արսեն Թորոսյանը շատ էմոցիոնալ է, եւ այդ ֆակտորը խանգարում է իրեն աշխատել, եւս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս, որպեսզի այդ  էմոցիոնալ վիճակը դնի մի կողմ  եւ ավելի սթափ ու սառը մոտենա խնդիրներին: Իր այդ վիճակի հետեւանքով էր նաեւ, որ սխալ արտահայտություն արեց հարեւան երկրի առողջապահական համակարգի վերաբերյալ, ինչի պատճառով ընկել ներողություն էին խնդրում Վրաստանից:

Ո՞վ է «դուխ» տվել ԼՀԿ-ականներին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА