o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՇԱՆՍԵՐՆ ՈՒՆԻ

29.05.2020 22:57 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՇԱՆՍԵՐՆ ՈՒՆԻ

Ցնցող բացատրություն է տվել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը, կապված համակարգին ուղղված հրապարակային այն մեղադրանքների հետ, որ կորոնավիրուսով վարակված եւ հիվանդության համեմատաբար թեթեւ ընթացք ունեցողներով որեւէ մեկը չի հետաքրքրվում, չկա որեւէ հաշվառում, համակարգում տեղյակ էլ չեն նրանց մասին եւ չեն ել ուզում տեղեկանալ: Այսպես, ըստ Թորոսյանի խոսնակի. «Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաեւ պիտի այցելեն իրենց: Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել: Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ: Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ եւ անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը...»:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

«Անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ»,- ասում է խոսնակը: Սակայն ամբողջ խնդիրը հետեւյալն է՝ մարդիկ ինչպե՞ս պետք է տեղյակ լինեն, որ ունեն կորոնավիրուսի վարակ: Օրինակ բերենք փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պատմությունը: Նրա հրապարակային պնդմամբ, որը ոչ մեկը չի հերքել, իր վարակման հավանական աղբյուրը հիվանդանոցներն է: Մայիսի 8-ին առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել: Հաջորդ օրվանից հետազոտություններ է անցել մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: Ընդ որում, ոչ ոք չի էլ կասկածել, որ վարակված է, եւ հրաժարվել են թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել, ու միայն մոտ երկու շաբաթ անց՝ մայիսի 20-ին, երբ ջերմություն է ունեցել, սեփական նախաձեռնությամբ թեստավորում է անցել: «Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»: Սակայն անգամ հաստատված դրական թեստավորումից երկու օր հետո Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից» զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել: «Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք, եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»: Նախարարի խոսնակի ասած` այդ նույն պոլիկլինիկաներից միայն մի քանի օրից Ինեսսային կանչել են՝ անալիզներ հանձնելու համար»: Բայց գիտակցելով, որ այնտեղ մարդկանց աջ ու ձախ վարակելու է, հրաժարվել է գնալՊարզ հարց. իսկ մինչ սեփական նախաձեռնությամբ թեստավորվելը նա քանի՞ մարդու է վարակել: Հաջորդը, իսկ քանի-քանի նման անձինք կան, ովքեր պատկերացում անգամ չունեն, որ վարակակիր են, կամ կասկածում են, բայց սեփական նախաձեռնությամբ թեստավորվելու ոչ մի հնարավորություն չունեն: Նման մեկ այլ իրավիճակ ներկայացրեց նաեւ Կոտայքի մարզից մեր զրուցակիցը. «Կան դեպքեր, երբ մարդկանց հրավիրել են պոլիկլինիկաներ, թեստ են արել: Մեկ-երկու օրից զանգում են, թե՝ պատասխանը դրական է, որտե՞ղ եք, գնացեք տուն ու ինքնամեկուսացվեք»: Իսկ տվյալ անձը, որ մինչ այդ բուժհաստատություն էր գնացել, օրերով տարբեր այլ վայրերում շփվել այլ անձանց հետ, քանի՞ մարդու է հասցրել վարակելԱյսպիսով, թեեւ ձեւականորեն ողջ պատասխանատվությունը դրված է սկզբնական բժշկական համակարգի վրա, հայտնի փաստ է: Բայց որ այդ համակարգը խնդրին որեւէ էական լուծում տալ չի կարող, քանիցս ենթադրելու առիթներ ունեցել ենք, եւ ներկայիս իրողություններն էլ գալիս են ասվածը հիմնավորելու: Եվ իրոք, ի՞նչ կարող են անել պոլիկլինիկաները: Նախարարի համապատասխան հանձնարարականով տեղամասային բժիշկը պետք է այցելի հիվանդներին, բայց ամեն այցից հետո, մասնավորապես՝ փոխի հանդերձանքը: Կարո՞ղ է նախարարությունն ասել, համակարգին ապահովե՞լ է համապատասխան քանակով պաշտպանիչ պարագաներով: Զրուցել ենք բազում տեղամասային բժիշկների հետ: Պատասխանելով հանդերձավորման հարցին, նրանք հիմնականում լավագույն դեպքում տխուր ձեռքերն են թափահարում, իսկ հիմնական մասն ամենավերջին խոսքերով էր հիշում սեփական համակարգի ղեկավարությանը: Միայն մեկ-երկուսն ասացին, որ լրացուցիչ բժշկական խալաթ ստացել են... Մինչդեռ ամեն այցից հետո նրանից պահանջում են նորը հագնել: Ուստիեւ մեր հետ զրուցած շարքային բժիշկները գրեթե միաբերան ելքը մեկը համարեցին՝ կորոնավիրուսի ամեն մի կասկած պարզապես անտեսել: Իսկ նման վիճակում այդ ինչպե՞ս են մարդիկ իմանալու, որ «դրական դեպքեր» են ու կարողանան «կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ»:

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

 

ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ԻՐԱՎԻՃԱԿ

Թե այս իրավիճակում ինչ է իրականում սպասվում ժողովրդին, դժվար չէ հասկանալ: Նախ, ակնհայտ է, որ երկրում տիրում է լիովին անվերահսկելի կորոնավիրուսային իրավիճակ: Վարակվածության բացարձակ ցուցանիշով (երեկվա դրությամբ՝ 8216 պաշտոնապես հաստատված դեպք) Հայաստանը աշխարհում 56-րդ տեղում է, ինչն այս կարգի փոքրիկ երկրի համար առավել քան աղաղակող ցուցանիշ է: Եվ հենց դա է վկայում, երբ նայում ենք մեկ միլիոն մարդու հաշվով վարակվածության ցուցանիշին (տե՛ս աղյուսակը): Այսպես, ելնելով բնակչության պաշտոնական թվից, երեկվա դրությամբ Հայաստանի ամեն միլիոն բնակչից վարակվել էր ավելի քան 2.6 հազարը: Իսկ ելնելով բնակչության փաստացի թվից, այդ թիվը գերազանցում է 3 հազարը՝ մոտ 3.1-3.2-ի կարգի է: Համեմատության համար նշենք, որ բացարձակ վարակվածների թվով աշխարհում երկրորդը հանդիսացող Բրազիլիայում 1 միլիոն բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 2 հազարից պակաս է: Երրորդ հորիզոնականում գտնվող ՌԴ-ում՝ մոտ 2.5 հազարի կարգի, որը նույնպես Հայաստանից փոքր է: Նույն այդ ցուցանիշով Հայաստանը գերազանցում է նաեւ կորոնավիրուսային այնպիսի առաջատարների, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան: Իսկ ահա Հնդկաստանին գերազանցում ենք մոտ 22 անգամ: Ընդ որում, հայաստանյան այդ ցուցանիշը համադրելի է մինչեւ իսկ ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի հետԻնչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա այստեղ Հայաստանը բացարձակ առաջատար է: Իսկ ահա Ադրբեջանին նույն ցուցանիշով գերազանցում ենք 6-7 անգամ, Վրաստանին՝ 13-16՝ ելնելով մեր երկրի բնակչության պաշտոնական կամ փաստացի թվից: Ընդ որում, մեր այդ դիրքերը դեռ վատթարանալու են, հաշվի առնելով, որ թվարկված բոլոր երկրներում, այդ թվում՝ առաջատարների մոտ պիկային պահը հաղթահարված է, իսկ Հայաստանում ռեկորդը ռեկորդի հետեւից է սահմանվում: Կարճ ասած, առաջատար դառնալու բոլոր հեռանկարները կանՆման խայտառակ պատկերից հետո Նիկոլ Փաշինյանին այլ բան չէր մնում, քան կորոնավիրուսի երկրորդ ալիքից խոսելը: Բայց այն տպավորությունն է, որ լսել է այդ՝ «երկրորդ ալիք» տերմինը, սակայն չի էլ պատկերացնում, թե դա ինչ է: Մինչդեռ աշխարհում «երկրորդ ալիք» է համարվում մի այնպիսի իրավիճակը, երբ տվյալ վարակը տեւական ժամանակ գնում է մարման, գրեթե զրոյանում, ապա հաջորդում է նոր բռնկում: Օրինակ, «երկրորդ ալիք» կարող է ներկայումս լինել Չինաստանում, ու թեեւ այդ մասին խոսվեց, բայց նման բռնկում այդպես էլ չկա: Իսկ ահա Հայաստանում կորոնավիրուսը ոչ միայն այս մոտ երեք ամիսներին, ի տարբերություն գրեթե բոլոր երկրների, ոչ միայն նվազման դինամիկայի մեջ չի հայտնվել, այլ ապրիլի սկզբներից սկսած ունենք աճի գնալով շեշտակի դարձող դինամիկա: Ոչ մի «երկրորդ ալիք» էլ չկա: Պարզապես, երբ «ունենք պինցետով վիրուս բռնող» իշխանություններ, հենց նման պատկեր էլ պետք է ունենայինք:

Օրդինատուրան ավարտելուց հետո մարզային հիվանդանոցներում բժիշկները կաշխատեն 3 տարի` 5-ի փոխարեն

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА