o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԻՄԱԿՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍՐԵԼ ՈՒՆԵՑԱԾ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

29.05.2020 23:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄԱԿՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍՐԵԼ ՈՒՆԵՑԱԾ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է մեկանգամյա օգտագործման ձեռնոցների, դիմակների երկարաժամկետ կրումից առաջացող ոչ միայն առողջապահական հետեւանքներով, այլ նաեւ՝ բնապահպանական խնդիրներով, Հայաստանում քաղաքացիներից պահանջում են  պարտադիր օգտագործել: Անգամ այնպիսի աբսուրդի հասնող դեպքերում, երբ, օրինակ, ավտոմեքենայով ընտանիքիդ անդամի հետ ես: Բանը հասավ այն աբսուրդին, որ նման իրավիճակում տուգանել են վարորդին, թե՝ կինդ դիմակ դրել է, դու՝ ոչ: Ու չտալով որեւէ հոդաբաշխ բացատրություն, որ օրվա մեծ մասը միասին լինելով, ինչո՞ւ պետք է հատկապես ավտոմեքենայում դիմակ դնեն:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

Սակայն, դիմակի եւ ձեռնոցների հետ կապված ամենամեծ խնդիրը մնում է հետեւյալը. առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ինչքանո՞վ է ռիսկային նման պարտադրանքը: Այս հարցի հետ կապված` մեր հերթական զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թոքաբան ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով նկատեց.

- Դիմակների երկարատեւ կրումը` հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում, այո, կարող է սրել, բարդացնել ունեցած առողջական խնդիրը: Բայց համավարակի պայմաններում դիմակ կրելըվարակի տարածումը կանխելն է: Գիտեք, այսօր կան ասիմպտոմատիկ վիրուս կրողներ, որոնք չգիտեն, որ իրենք վիրուսակիր են, եւ այդ վիրուսակրի հետ շփվող մեկ այլ անձ կարող է վարակվել եւ շատ ծանր տանել: Հետեւաբար, դիմակ կրելը պարտադիր է բոլորին` ե՛ւ հիվանդներին, ե՛ւ առողջներին: Դիմակ կրելը այսօր առողջությունը պահպանելու միջոց է:

Ողջ օրը մարդաշատ սրճարաններում լանչ անող պարետի որոշմամբ տուգանում են հեռուստահաղորդավարին, ով հետևել է ՀՌՀ նախագահի կոչին ու եթերում դիմակ չի դրել

- Իսկ ի՞նչ անեն նրանք, որոնց դիմակ կրելն առողջական պատճառներով հակացուցված է:

- Հատկապես խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց խորհուրդ է տրվում առհասարակ այս շրջանում հնարավորինս զերծ մնալ շփումներից: Դժվա՛ր է, հասկանում ենք, բայց երբ սկսում ենք գիտակցել, որ գործ ունենք առողջությունը պահպանելու հետ, միանգամից կսթափվենք: Առողջությունից թանկ ոչինչ չկա այս աշխարհում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի սրտաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ նկատեց.

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

- Դիմակ կրելը ճիշտ է, որովհետեւ դիմակը եթե ոչ հարյուր, գոնե յոթանասուն տոկոսով նվազեցնում է վարակվելու ռիսկը: Որովհետեւ, որեւէ մեկս վստահ չենք, որ մեր կողքի կանգնած, նստած անձը ասիմպտոմ վարակիր չի: Չմոռանանք, որ շատ ռիսկային է սրտային հիվանդություններ ունեցող, հատկապես՝ ստենդավորված  անձանց կորոնավիրուսով վարակվելու դեպքում առաջացող բարդությունները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА