o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՐԵՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ

29.05.2020 23:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՐԵՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Երկրում ստեղծված արտակարգ դրությունը, որը, չգիտես ինչու, այսքան փայփայված է իշխանությունների կողմից, իր հետ մի շարք անհարմարություններ մտցրեց մեր կյանք: Դրանց  թվում է մայրաքաղաքի ուղեւորափոխադրումները:

ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ․ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

Այսպես, բոլորին է տեսանելի, որ մայրաքաղաք Երեւանում հանրային տրանսպորտը, որը մինչ այս էլ էր խայտառակ վիճակում, արտակարգ դրության օրերին կանգնելուց, ապա՝ վերագործարկվելուց հետո աշխատում է շատ ավելի վատ, քան մինչ այդ եղած խայտառակ վիճակն էր: Նախ պետք է ժամերով տրանսպորտի սպասել, եւ եթե բախտդ բերի ու գա, հիմա էլ «դիմակային» եւ հավելյալ ուղեւորների խնդիրն է ծագում: Ինչո՞ւ է այս վիճակը, հարցի պատասխանը ստանալու համար «Իրավունքը» դիմեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն՝ հասկանալու համար, թե ո՞ր համարի տրանսպորտային միջոցները չեն գործում եւ ինչու: Համաձայն Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո, սահմանափակ ուղեւորահոսքի, ինչպես նաեւ բարձր ռիսկային խմբի աշխատողներին (65 տարեկան եւ բարձր տարիքի, թույլ իմունային համակարգ եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող եւ այլն) աշխատանքի ներգրավելուց ձեռնպահ մնալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քանակի վարորդների բացակայության պատճառով, երթուղիները շահագործվում են սահմանվածից փոքր քանակի շարժակազմերով (արդյունքում մեծանում են շարժման միջակայքերը), իսկ առանձին երթուղիներ չեն գործում՝ դրանք սպասարկող կազմակերպությունների ծանր ֆինանսական վիճակով պայմանավորվածՄասնավորապես, ս/թ մայիսի 22-ի դրությամբ չեն գործել ավտոբուսային հ.հ. 24, 37 եւ միկրոավտոբուսային հ.հ. 24, 26, 27, 36, 47, 50, 52, 57, 59, 71, 75Ա, 114 երթուղիները: Երթուղիների աշխատանքի վերսկսման ժամկետներն այս պահին հայտնի չեն»:

Կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 162 մարդ

Քաղաքապետարանի նման մեկնաբանությունը, ըստ էության, հաստատում է նաեւ այն տեղեկատվությունը, որը տրամադրեց մասնավոր ուղեւորափոխադրումների ոլորտի մեր միանգամայն տեղեկացված եւ արժանահավատ աղբյուրը: Այն է՝ կորոնավիրուսային հարկադիր պարապուրդը չափազանց ծանր է ազդել «մարշուտնիների» վրա: «Մինչ այս էլ վիճակը մի բան չէր,- պատմեց աղբյուրը:- Մի կերպ գոյատեւում էինք: Պատճառը հասկանալի է. հնամաշ մեքենաներ, որոնց ծախսատարությունն էապես ավելացել էր: Մինչդեռ գործող սակագների պարագայում նոր մեքենաների վրա միջոցներ ներդնելը խելագարություն կլիներ, նաեւ հաշվի  առնելով, որ պատկերացում անգամ չունենք, թե տրանսպորտային ինչ գաղափարախոսություն ունեն ներկայիս մայրաքաղաքային իշխանությունները: Բերենք նոր մեքենաներ, բա որ որոշեն՝ ոչ մի դեպքում փոխադրավարձը չի բարձրալանու կամ, որ քաղաքին երթուղայիններ պետք չեն, այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Իսկ ահա կորոնավիրուսն էապես բարդացրեց իրավիճակը: Նախ` հարկադիր պարապուրդը ֆինանսապես հարվածեց բոլորիս: Երկորդը` հիմա պահանջում են, որ ոչ մի հավելյալ ուղեւոր չփոխադրվի: Իսկ դա նշանակում է, որ եթե մինչ այս, օրինակ, կարող էինք «պիկ» ժամերին մինչեւ 18-20 ուղեւոր տեղավորել, հիմա պետք է բավարարվել 14-15-ով: Դա ամեն մի մեքենայի համար ենթադրում է օրական մոտ 3-4 հազար դրամ պակաս եկամուտ: Այսինքն, եթե ժամանակին դրանով հանդերձ մի կերպ էինք գոյատեւում, հիմա տառացիորեն վնասով ենք աշխատելու: Դրա հետ մեկտեղ, անորոշ է նաեւ գազի գնի հարցը: Եթե այստեղ էլ բարձրացում լինի, ապա վնասաբեր գործունեությունն էլ ավելի կմեծանա: Այս պայմաններում մի շարք երթուղիներ, որտեղ մինչ այս էլ եկամտաբերությունը մյուսների համեմատ ավելի համեստ էր, գերադասում են դեռ սպասել: Կվերադառնա՞նք նախկին վիճակին, այդ դեպքում որոշ երթուղիներ միգուցե որոշեն դեռ մի որոշ ժամանակ էլ աշխատել: Հակառակ դեպքում, պարզապես կարող են առհասարակ գործունեությունը դադարեցնել»:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

Սա, իհարկե, ամենեւին էլ նոր խնդիր  չէ, կորոնավիրուսային ճգնաժամը պարզապես էապես սրեց այն վիճակը, ինչը կար եւ դեռ մինչ իշխանափոխությունը, եւ մշտապես խորանում էր: Լուծումը մայրաքաղաքային նոր ուղեւորափոխադրումների ցանցի նախագծումն ու գործարկումն էր: Նախագծումը մինչ իշխանափոխությունը եղավ, բայց ահա նոր իշխանությունները որոշեցին դրանից հրաժարվել: Հիշեցնենք, քաղաքապետ Հայկոն իրեն էր կոտորում, թե կստեղծի «արժանապատիվ ուղեւորափոխադրման համակարգ», բայց միայն հնամաշ «մարշուտնիները» շարունակեցին իրենց կյանքն աստիճանաբար ավարտել ու շրջանառությունից դուրս գալ, իսկ որեւէ փոխարինում, կապված ոլորտի եկամտաբերության հետ, այդպես էլ չեղավ: Իսկ ահա կորոնավիրուսը դարձավ այն ցնցումը, որից հետո, պարզվում է, ողջ ոլորտն է կանգնել լինել-չլինելու հեռանկարի առաջ:

Հուլիսի 5-ին կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА