o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԱՆԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ

29.05.2020 23:13 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎՏԱՆԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ

Մայիսի հաղթանակներին, մասնավորապես՝ Սարդարապատի ճակատամարտին անդրադառնալով, մեր հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ասաց.

Նոր «գրոհ» Մանվել Գրիգորյանի ընտանիքի դեմ

- Սարդարապատը մեր ժողովրդի փրկության պայքարն էր, երբ հայ զինվորը վերջին պահին ամուր պահեց իր հողը: Դա պարտադրված կռիվ էր: Մեզ` հայերիս, փորձեցին նսեմացնել, բայց մենք միասնական դառնալով, ցույց տվեցինք, որ հայի բազկի դեմ անզոր են ցանկացած խարդավանք: Հիմա եկել է ժամանակը, որ մենք աշխարհին ցույց տանք, որ այլեւս չենք ապրում գոյատեւելու համար, այլ ապրում ենք ապրելու եւ ստեղծելու համար: Մենք Հայաստանը պետք է դարձնենք սրբատեղի, ուխտատեղի ամբողջ աշխարհի համար:

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ

Մեր զրուցակիցը չշրջանցեց նաեւ Ապրիլյան պատերազմը.

- Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հասկացան մի բան, որ իրենք պատերազմ երկար ժամանակ դեռ չեն կարող սկսել, որովհետեւ հայ տղամարդը, հայ զինվորը, հայ որդին կարող է ինքնապաշտպանական բնազդով հայրենիքի համար կռիվ տալ: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր սահմանները բոլորից լավ պաշտպանեցին մեր շարքային զինվորները, որոնք կռվում էին ադրբեջանական ամենապատրաստված զորամասերի՝ հատուկջոկատայինների, հատուկգրոհայինների դեմ: Զարմանում եմ` ինչո՞ւ մենք այս մասին չենք խոսում, այլ անընդհատ ինչ-որ բաներ ենք փնտրում: Այո, բացթողումներն էլ են կարեւոր, դրանց մասին էլ պետք է խոսել: Բայց եկեք չմոռանանք, որ բացթողումների կողքին պետք է կարմիր տողով ընդգծել, որ ընդամենը երեք-չորս-վեց ամիս ծառայած մեր զինվորները կարողացան դիմակայել հատուկջոկատայինների հարձակմանը, եւ, այո, ցավալիորեն, զոհեր տալու գնով, բայց հետ շպրտեցին թշնամուն: Սա եւս մեկ փաստ է, որ մենք քաջարի ազգ ենք, եւ աշխարհը պետք է հասկանա, որ հային պաշտպանելը ոչ թե պարտականություն է, այլ՝ պարտադրանք:

Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան հարաբերությունները վերականգնվե՞լ են․ «Իրավունք»

Վերջում Մանվել Եզիազարյանը դիմելով սահմանում կանգնած մեր տղաներին` ասաց.

- Դիմում եմ մեր սահմանում կանգնած տղաներին, մեր հայրենասեր հայորդիներին, որ մի բան գիտակցեն` մենք տանուլ տալու Հայաստան չունենք, մոռացեք, որ դա երբեւէ կարող է լինել: Իսկ տանուլ չտալու համար միայն ու միայն մի պահանջ կա` վտանգի ժամանակ մենք բոլորս պետք է մոռանանք ցանկացած սրիկայություն, ամեն մի տականքի արած, եւ համախմբվենք մի գաղափարի շուրջ` ոչ մի գնով տանուլ չտալ երկիրը:

ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ՞

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА