o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիմակ կրելու պահանջի մասին որևէ օրենք գոյություն չունի. սահմանադրագետ

30.05.2020 16:22 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դիմակ կրելու պահանջի մասին որևէ օրենք գոյություն չունի. սահմանադրագետ

«Դիմակ կրելուն դեմ չեմ, սակայն քանի որ Հայաստանի Հանրապետությունն իրավական երկիր է, որտեղ բարձրագույն իրավական ուժ ունի սահմանադրությունը, այս հարցում ունենք իրավական խնդիր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով պարտադիր դիմակ կրելու պահանջին։

Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

Իրավաբանի խոսքով՝ օրենքով հստակ պիտի ամրագրված լինի, որ անձը կոնկրետ ժամանակահատվածում պետք է դիմակ կրի։

«Սահմանադրության 39-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հստակ արձանագրում է, որ ոչ-ոք չի կարող կրել այնպիսի պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ Ինչպես գիտենք, պարետը միայն վերջերս է ստացել նորմատիվ ենթաօրենսդրական ակտեր ընդունելու հնարավորություն, մինչդեռ օրենք ընդունելու իրավասություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն։ Քանի որ օրենքով որևիցէ տեղ ամրագրված չկա, որ անձը պարտավոր է կրել դիմակ, այդ իսկ պատճառով ինքնին առաջանում է դիմակ կրելու հրամանի իրավաչափությունը վիճարկելու անբեկանելի հիմք»,-նշեց Վահե Գրիգորյանը։

Հարցին, արդյո՞ք քաղաքացին կարող է չկատարել պարետի որոշումը, փակ տարածքում կարող է գտնվել առանց դիմակի և հետո վիճարկել և չվճարել տուգանքը, իրավաբանը պատասխանեց․

«Փաստացի, մենք ունենք նման իրավիճակ, սակայն հետագայում շահարկումներից խուսափելու համար հարկավոր է նշել, որ վեջերս վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվեց փոփոխություն, լրացում։ Սահմանվեց պատասխանատվություն 10 հազար դրամի չափով ազատ տեղաշարժի պայմանների կարգն ու կանոնները խախտելու համար։ Դիմակների պարտադիր լինելը սահմանված է ընդամենը պարետի որոշմամբ, չվիճարկելով դիմակ կրելու անհրաժեշտությունը, ես անդրադարձ եմ կատարում ուղիղ իրավական կողմին։ Օրենքով պետք է ամրագրված լիներ անձի՝ դիմակ կրելու պարտականությունը, հակառակ դեպքում քաղաքացին թե՛ վերադասության կարգով, թե՛ վարչական դատարան դիմելու միջոցով, կարծում եմ կարող է բավական հեշտությամբ անվավեր դարձնել նշանակված տուգանքները»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА