o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը գրեթե դարձել են աշխարհի կորոնավիրուսային առաջատար

30.05.2020 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը գրեթե դարձել են աշխարհի կորոնավիրուսային առաջատար

Այն բանից որոշեցին կորոնավիրուսով վարակված համեմատաբար թեթեւ հիվանդներին տուն ուղարկել, օրակվան վարակվածության ցուցանիշի իսկական թռիչք սկսվեց։ Թե ինչու, ի սկզբանե էլ հասկանաալի էր, համենայնդեպս, նման թռիչք կանխատեսելու առիթներ քանիցս ունեցել ենք։ Չնայած, երեւի միայն Առողջապահության նախարարությունում եւ կառավարությունում են համոզված, որ իրենք որեւէ մեղք չունեն, մեղավորը Հայաստանի ժողովուրդն է։

Աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շարունակելու է ուշադիր հետեւել Հայաստանում հետագա զարգացումներին. Արմեն Աշոտյան

Այսպես, «պինցետով վիրուս բռնելու» խոստում տված Նիկոլը հերթական անգամ մեղադրեց հանրությանը ․ «Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է եւ մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»:

Իսկ ահա Առողջապահության նախարարությունը, որ ողջ պատասխանատվությունը փորձում է դնել շարքային տեղամասային բժիշկների վրա, մի գլուխ ասում է․ «Անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ»: Բայց այդպես էլ մեկ պարզ բան չբացատրելով՝ մարդիկ ինչպե՞ս պետք է տեղյակ լինեն, որ ունեն կորոնավիրուսի վարակ: Օրինակ բերենք փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պատմությունը․ առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել, դիմել տարբեր բժշկական հաստատություններ: Սակայն ոչ ասել, որ վարակված է, եւ հրաժարվել են թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել, ու միայն մոտ երկու շաբաթ անց՝ մայիսի 20-ին, երբ ջերմություն է ունեցել, սեփական նախաձեռնությամբ թեստավորում է անցել: «Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»: Սակայն անգամ հաստատված դրական թեստավորումից երկու օր հետո Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից» զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել: «Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք, եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»: Նախարարի խոսնակի ասած` այդ նույն պոլիկլինիկաներից միայն մի քանի օրից Ինեսսային կանչել են՝ անալիզներ հանձնելու համար»: Բայց գիտակցելով, որ այնտեղ մարդկանց աջ ու ձախ վարակելու է, հրաժարվել է գնալ: Պարզ հարց. իսկ մինչ սեփական նախաձեռնությամբ թեստավորվելը նա քանի՞ մարդու է վարակել: Հաջորդը, իսկ քանի-քանի նման անձինք կան, ովքեր պատկերացում անգամ չունեն, որ վարակակիր են, կամ կասկածում են, բայց սեփական նախաձեռնությամբ թեստավորվելու ոչ մի հնարավորություն չունեն: Նման մեկ այլ իրավիճակ ներկայացրեց նաեւ Կոտայքի մարզից մեր զրուցակիցը. «Կան դեպքեր, երբ մարդկանց հրավիրել են պոլիկլինիկաներ, թեստ են արել: Մեկ-երկու օրից զանգում են, թե՝ պատասխանը դրական է, որտե՞ղ եք, գնացեք տուն ու ինքնամեկուսացվեք»: Իսկ տվյալ անձը, որ մինչ այդ բուժհաստատություն էր գնացել, օրերով տարբեր այլ վայրերում շփվել այլ անձանց հետ, քանի՞ մարդու է հասցրել վարակել: Եվ վերջին օրինակը, որը խոստովանեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»․ վարակված, սակայն սիմպտոնմ չունեցողը հրավիրել է մի քանի հյուրի եւ բոլորին վարակել։ Ու եթե նա որեւէ արտահայտված ախտանիշ չուներ, այդ ինչպե՞ս էր նախարարության հորդորով «Կապի մեջ լինեու իրենց տեղամասային բժշկի հետ»:

Սակայն, թեեւ ձեւականորեն ողջ պատասխանատվությունը դրված է սկզբնական բժշկական համակարգի վրա, հայտնի փաստ է, բայց որ այդ համակարգը խնդրին որեւէ էական լուծում տալ չի կարող, քանիցս ենթադրելու առիթներ ունեցել ենք, եւ ներկայիս իրողություններն էլ գալիս են ասվածը հիմնավորելու: Եվ իրոք, ի՞նչ կարող են անել պոլիկլինիկաները: Նախարարի համապատասխան հանձնարարականով տեղամասային բժիշկը պետք է այցելի հիվանդներին, բայց ամեն այցից հետո, մասնավորապես՝ փոխի հանդերձանքը: Կարո՞ղ է նախարարությունն ասել, համակարգին ապահովե՞լ է համապատասխան քանակով պաշտպանիչ պարագաներով: Զրուցել ենք բազում տեղամասային բժիշկների հետ: Պատասխանելով հանդերձավորման հարցին, նրանք հիմնականում լավագույն դեպքում տխուր ձեռքերն են թափահարում, իսկ հիմնական մասն ամենավերջին խոսքերով էր հիշում սեփական համակարգի ղեկավարությանը: Միայն մեկ-երկուսն ասացին, որ լրացուցիչ բժշկական խալաթ ստացել են... Մինչդեռ ամեն այցից հետո նրանից պահանջում են նորը հագնել: Ուստիեւ մեր հետ զրուցած շարքային բժիշկները գրեթե միաբերան ելքը մեկը համարեցին՝ կորոնավիրուսի ամեն մի կասկած պարզապես անտեսել: Իսկ նման վիճակում այդ ինչպե՞ս են մարդիկ իմանալու, որ «դրական դեպքեր» են ու կարողանան «կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ»:

Հերթական կորոնավիրուսային ռեկորդը․ իրականում այսօր պետք է լիներ 834 նոր վարակված

ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ԻՐԱՎԻՃԱԿ

Թե այս իրավիճակում ինչ է իրականում սպասվում ժողովրդին, դժվար չէ հասկանալ: Ավելին, ժողովրդին մեղադրելով հանդերձ, Նիկոլը պարզապես արդեն չի կարող խոստովանել, որ Հայաստանը դառնում է աշխարհի մաշսշտաբով վատթարագույն կորոնավիրուսային երկիրը․ «Մենք մեկ մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին»: Անգամ այստեղ կեղծիք կա․ Ռուսաստանից վաղուց ենք անցել։ Եվ ոչ միայն։ Այսպես, Վարակվածության բացարձակ ցուցանիշով (հրապարակման պատրաստման պահի՝ 28.05 դրությամբ՝ 8216 պաշտոնապես հաստատված դեպք։ Մինչ նախապատրաստվում էր հրապարակումը, վարակվածների թիվը դարձավ 9 հազարի կարգի) Հայաստանը աշխարհում 56-րդ տեղում է, ինչն այս կարգի փոքրիկ երկրի համար առավել քան աղաղակող ցուցանիշ է: Եվ հենց դա է վկայում, երբ նայում ենք մեկ միլիոն մարդու հաշվով վարակվածության ցուցանիշին (տե՛ս աղյուսակը):

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՇԱՆՍԵՐՆ ՈՒՆԻ

Այսպես, ելնելով բնակչության պաշտոնական թվից, երեկվա դրությամբ Հայաստանի ամեն միլիոն բնակչից վարակվել էր ավելի քան 2.6 հազարը (այսօրվա դրությամբ՝ մոտ 3 հազար): Իսկ ելնելով բնակչության փաստացի թվից, այդ ցուցանիշը գերազանցում է 3 հազարը՝ մոտ 3.1-3.2-ի կարգի է (այսօրվա դրությամբ՝ 3,5-3,6 հազար): Համեմատության համար նշենք, որ բացարձակ վարակվածների թվով աշխարհում երկրորդը հանդիսացող Բրազիլիայում 1 միլիոն բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 2 հազարից պակաս է: Երրորդ հորիզոնականում գտնվող ՌԴ-ում՝ մոտ 2.5 հազարի կարգի (բնակչության թվով մեր համեմատ էապես մեծ երկրներում, որոնք նաեւ կորոնավիրուսային առաջատարներն են, 1 միլիոն մարդու հաշվարկով ցուցանիշը շատ ավելի դանդաղ է փոխվում, եւ այսօրվա դրությամբ նշված ցուցանիշները մի փոքր են ավելացել՝ ի տարբերություն Հայաստանի): Նույն այդ ցուցանիշով Հայաստանը գերազանցում է նաեւ կորոնավիրուսային այնպիսի առաջատարների, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան: Իսկ ահա Հնդկաստանին գերազանցում ենք մոտ 22 անգամ: Ընդ որում, հայաստանյան այդ ցուցանիշը համադրելի է մինչեւ իսկ ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի հետ: Ինչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա այստեղ Հայաստանը բացարձակ առաջատար է: Իսկ ահա Ադրբեջանին նույն ցուցանիշով գերազանցում ենք 6-7 անգամ, Վրաստանին՝ 13-16՝ ելնելով մեր երկրի բնակչության պաշտոնական կամ փաստացի թվից: Ընդ որում, մեր այդ դիրքերը դեռ վատթարանալու են, հաշվի առնելով, որ թվարկված բոլոր երկրներում, այդ թվում՝ առաջատարների մոտ պիկային պահը հաղթահարված է, իսկ Հայաստանում ռեկորդը ռեկորդի հետեւից է սահմանվում: Արդյունքում, այսօրվա դրությամբ գործնականում հասնում ենք Իտալիային եւ ընդհուպ մոտեցել ենք Իսպանիային եւ ԱՄՆ-ին։ Կարճ ասած, համաշխարհային առաջատար դառնալու բոլոր հեռանկարները կան: Նման խայտառակ պատկերից հետո Նիկոլ Փաշինյանին այլ բան չէր մնում, քան կորոնավիրուսի երկրորդ ալիքից խոսելը: Բայց այն տպավորությունն է, որ լսել է այդ՝ «երկրորդ ալիք» տերմինը, սակայն չի էլ պատկերացնում, թե դա ինչ է: Մինչդեռ աշխարհում «երկրորդ ալիք» է համարվում մի այնպիսի իրավիճակը, երբ տվյալ վարակը տեւական ժամանակ գնում է մարման, գրեթե զրոյանում, ապա հաջորդում է նոր բռնկում: Օրինակ, «երկրորդ ալիք» կարող է ներկայումս լինել Չինաստանում, ու թեեւ այդ մասին խոսվեց, բայց նման բռնկում այդպես էլ չկա: Իսկ ահա Հայաստանում կորոնավիրուսը ոչ միայն այս մոտ երեք ամիսներին, ի տարբերություն գրեթե բոլոր երկրների, ոչ միայն նվազման դինամիկայի մեջ չի հայտնվել, այլ ապրիլի սկզբներից սկսած ունենք աճի գնալով շեշտակի դարձող դինամիկա: Ոչ մի «երկրորդ ալիք» էլ չկա: Պարզապես, երբ «ունենք պինցետով վիրուս բռնող» իշխանություններ, հենց նման պատկեր էլ պետք է ունենայինք:

Իհարկե, նման իրավիճակում կոպեկի նամուս ունեցող կառավարությունը պետք է վաղուց հեռացած լիներ՝ երկիրն այս վիճակին հասցնելու համար։ Բայց ոչ, երբ սրանք դեռ մի բան էլ՝ ժողովրդին են մեղադրում, այդքան հեշտ գնացողը չեն։ Ամեն դեպքում ֆիքսենք․ այս պանին կառավարության ապիկարության պատճառով ունենք ավելի շատ զոհեր, քան ապրիլյան պատերազմն ու Մարտի 1-ը միասին վերցրած։ Նաեւ սրա համար պատասխան տալու ժամանակը կգա։

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА