o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավապահ համակարգն օր առաջ պետք է վերադարձնել օրենքի դաշտ. ուղղորդված ցուցումները պետք է անմիջապես դադարեցվեն.Երվանդ Վարոսյան

30.05.2020 14:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրավապահ համակարգն օր առաջ պետք է վերադարձնել օրենքի դաշտ. ուղղորդված ցուցումները պետք է անմիջապես դադարեցվեն.Երվանդ Վարոսյան

«Վերջին զարգացումները, (որոնք քիչ չեն. Ե.Վ.) ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը բազմաթիվ քայլերով նահանջ է ապրել: Երկար տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, օրինակ` ոստիկանության բաժիններում բռնության բացառումը հիմա նոր թափ է ստացել: Գրեթե համատարած բնույթ է սկսել կրել ոստիկանական բաժանմունքներում բռնություն կիրառելը, ամեն օր նման իրավիճակի ենք բախվում»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով իրավապահ համակարգում առկա իրավիճակին, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` ընդգծելով.
- Ոստիկանության ինստիտուտը վտանգված է այն առումով, որ իրավաբանությունից դուրս գործողություններ են կատարվում անհասկանալի մարդկանց ցուցումներով: Ականատես ենք լինում անհիմն ձերբակալությունների, քրեական հետապնդումների շքերթների: Տպավորությունն այն է, որ ոստիկանությունը շեղվել է իր իրական գործառույթներից: Այսօր իրավապահ համակարգը լծվել է շոու միջավայր ապահովելու գործընթացին, ինչը ցավալի է եւ անընդունելի:
Այնպես որ, ոստիկանության համակարգում բարեփոխումների մասին մտածելուց առաջ պետք է նախ մտածել, որ իրավապահ համակարգը գործի իր լիրազորությունների շրջանակներում: Այսինքն` օրենքով սահմանված իր լիազորությունները չանցնի եւ օրենքին համապատասխան գործի: Այ սա ապահովելուց հետո միայն կարող են մտածել ոստիկանությունում բարեփոխումների կարիք կա՞, թե՞ չկա:

- Ի՞նչ վտանգներով է նման գործելաոճը հղի, պարո՛ն Վարոսյան:
- Այս գործելաոճը երկու ծանր հետեւանքների է հանգեցնելու: Կրիմինոգեն իրավիճակը երկրում դուրս է գալու վերահսկողությունից, որովհետեւ իրավապահները զբաղված են ոչ թե իրենց գործով, այլ` չգիտես ինչով: Եվ մյուս կողմից, սա կարող է հանգեցնել իրավական միհիլիզմի (իրավական մերժողականություն- Հեղ.)` հասարակության կողմից օրենքի նկատմամբ հավատի կորստի: Իսկ սրա հետեւանքները շատ ծանր են լինելու եւ երկարատեւ: Ես տեսնում եմ, որ իրավապահ համակարգն օր առաջ պետք է վերադարձնել օրենքի դաշտ. ուղղորդված ցուցումները պետք է անմիջապես դադարեցվեն, եւ դրա փոխարեն իշխանությունը նախեւառաջ պետք է սկսի մտածել իրավապահ համակարգի ծառայողների սոցիալական վիճակը բարելավելու մասին, որովհետեւ մի խնդիր էլ դա է:
- Իշխանությունները հայտարարել են պայքար քրեական ենթամշակույթի, կոռուպցիայի դեմ: Սակայն, համենայնդեպս, մամուլում տեղ գտած լուրերի համաձայն, վարչապետի հետ փոխկապակցված անձինք են անցնում մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործով: Սա ինչպե՞ս հասկանալ:
- Նախեւառաջ, եկեք հասկանանք, թե ի՞նչ ասել է քրեական ենթամշակույթ, ո՞վ հորինեց այդ բառակապակցությունը: Կամ կա հանցագործություն, կամ չկա հանցագործություն: Եթե կան  ապացույցներ, ուրեմն քրեական հանցագործություն կատարած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության: Սա է ուղին:
Ինչ վերաբերում է իշխանությունների հնչեցրած մտքերին, ապա պետք է ցավով ասեմ, բայց ես վաղուց արդեն չեմ հավատում գործող իշխանությունների հնչեցրած արտահայտություններին: Ո՛չ իրենց ասած` քրեական ենթամշակույթի հետ կապված հայտարարություններին, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարին եւ առհասարակ: Իրականությունը շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ, այս բոլոր լոզունգները օգտագործվում են մեկ նպատակով` ով մեզ հետ չէ, կհետապնդվի: Հիմա անունը կդնեն քրեական ենթամշակույթ, անունը կդնեն կոռուպցիա, թալան` դա երրորդական հարց է: Իսկ այ, ով մեզ հետ է` իշխանությունների, մաքրամաքուր անձնավորություն է, եւ վերջ: Սա է իրական պատկերը, ինչը, իհարկե, անթույլատրելի է:

«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում տարակուսած են, չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА