o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանության մաս չենք կազմելու. Սեւին` սեւ կասենք, սպիտակին` սպիտակ. ԱՀ ՀՅԴ պատգամավոր

30.05.2020 15:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանության մաս չենք կազմելու. Սեւին` սեւ կասենք, սպիտակին` սպիտակ. ԱՀ ՀՅԴ պատգամավոր

«Արցախի ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտում է գործելու, մենք իշխանության մաս չենք կազմելու: Այսինքն, ինչպես ասում են` սեւին` սեւ կասենք, սպիտակին` սպիտակ: Որեւէ կաշկանդվածություն չենք ունենալու ո՛չ իշխանության, ո՛չ էլ այլ ուժերի մոտ: Կփորձենք մեր մոտեցումներով իշխանությանը ճիշտ ուղղու վրա պահել, իսկ այն ուժերը, որոնք կխանգարեն իրենց գործունեությամբ պետականաշինության գործին` մենք առանց վարանելու մեր խոսքը կասենք: Ամենեւին չնշանակելով, որ որեւէ մի ուժի հետ թշնամական հարաբերություններ ունենք, մենք գործելու ենք կառուցողական սրտացավությամբ»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում նոր քաղաքական իշխանությունների ձեւավորման եւ ընթացիկ զարգացումներին, ասաց ԱՀ Ազգային  ժողովի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  նախագահ,  ՀՅԴ պատգամավոր, պատմաբան  Վահրամ  Բալայանը:

«Իրավունք». ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված

Հ.Գ. Մասիս Մաիլյանի եւ Սամվել Բաբայանի նշանակումների, արցախցիների արձագանքի, Ալիեւի վերջին ելույթի հետ կապված` պատգմավորի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА