o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիմակ չդրած ոստիկանին պարտավոր են տուգանել

30.05.2020 15:55
Դիմակ չդրած ոստիկանին պարտավոր են տուգանել

Երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, որում ոստիկանները «ասֆալտին են փռում» քաղաքացուն: Իսկ քաղաքացին բղավում էր՝ «արա խի՞, ի՞նչ եմ արել»։

Այսօր ոստիկանությունը պարզաբանում է տարածել այդ տեսանյութի կապակցությամբ, որում ասվում է.

Սա արտակարգ վերջին ամիսն է, սպասվում են քաղաքական փոփոխություններ. Վահան Բաբայան

«Համացանցում տարածվել է մի տեսանյութ, ուր ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։

Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։

Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել է ոստիկանության տարածքային բաժին։

Պարզվել է, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր եւ գտնվել է հետախուզման մեջ։

Առանց ԱՊՊԱ պայմանագրի և առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։

Ոստիկանության նման պարզաբանումը հարցերին պատասխանելու փոխարեն, միայն նոր հարցեր է առաջ քաշում։ Լավ, ասենք մենենան առանց համարանիշի էր, բանց դա ոչ մի իրավունք չի տալիս ոստիկանին՝ քաղաքացուն գետին փռել։ Արդարացումն այն է, թե՝ «Նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին» ապա՝ «Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»։ Իսկ ո՞ւր են ապացույցները․ ոստիկանների բանավեր հայտարարությունն ապացույց չի կարող լինել։ Եթե ոստիկաններն ունեն իրենց ասածը հիմնավորող ապացույց, թող բարի լինեն՝ ներկայացնել։ Ընդ որում, եթե պարզվի, որ ոստիկանները չունեն տեսագրություն, ապա դա շատ յհերցերի պատասխան կարող է տալ։ Այսինքն, նրանք պարտավոր էին այդ ողջ «օպերացիան» տեսագրել, եւ եթե չեն արել, դա կարող է նշանակել նաեւ դիտավորություն։ Ոստիկանների գործողությունները հիմնավորող հանգամանք չէն կարող լինել այն մյուս պնդումները, թե՝ «նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր եւ գտնվել է հետախուզման մեջ»։ Այդ ամենը կարող էին պարզվել միայն քաղաքաքացուն «ասֆալտին փռելուց» հետո, եւ ոստիկանության հայտարարությունն էլ հենց այդ մասին է վկայում։ Ընդ որում, վկայականի եւ պայմանագրի բացակայությունը եւս եւս քաղաքացուն գետին գցելու եւ ձեռնաշղթաներով բաժին տանելու հիմքեր չեն։

Ամենակարեւորը։ Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ոստիկաններից առնվազն մեկը քաղաքացուն «ասֆալտին է փռում»՝ չունենալով դիմակ։ Բայց չէ՞ որ վարչապետն է հայտարարել՝ ցնկացած շփում միայն դիմակով։ Այսինքն, այս դեպքում ոստիկանն առնվազն 10 հազար դրամանոց տուգանքի ենթական արարք է թույլ տվել։ Տեսնենք, թե կտուգանե՞ն։

Իսկ իրականում, այս փոքր դրվագն անգամ գալիս է վկայելու, որ Հայաստանում գործում է ու-ային տեռոր, որը, իհարկե, պատահականություն չէ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА