o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ի՞նչ է կատարվում «Դոմադեդովո»-յում. Մոսկվա-Երեւան հաջորդ թռիչքը վաղն է

30.05.2020 16:51
​​​​​​​Ի՞նչ է կատարվում «Դոմադեդովո»-յում. Մոսկվա-Երեւան հաջորդ թռիչքը վաղն է

«Դոմոդեդովո» օդանավակայանից վերջին անգամ Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքը տեղի է ունեցել մայիսի 25-ին, հաջորդը նախատեսվում է վաղը՝ մայիսի 31-ին: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որն այս օրերին ՌԴ-ում գտնվող հայերի կողքին է ու իրավիճակին տիրապետում է հենց դեպքի վայրից: Նա պատմեց, որ մայիսի 25-ին եւս օդանավակայանում «արշալույսները խաղաղ չէին»: Պարզվում է` այդ օրը սովորականից շատ ցուցակներից դուրս քաղաքացիներ էին եկել օդանավակայան` մեկ հույսով, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր չեն գա, եւ նրանց փոխարեն՝ իրենք կմեկնեն: Մինչդեռ ցուցակագրվածներից բոլորը մեկ մարդու պես եկել էին:

Մարիամ Փաշինյանի անվտանգությունը խիստ ուժեղացվե՞լ է

- Մարիամ, վերջերս Դուք նշել էիք, որ անհրաժեշտ է բալանսավորել համացանցում տարածվող ապատեղեկատվությունները, ավելորդ «գովազդները» եւ կանգնեցնել դրա հետեւանքները։ Ի՞նչ նկատի ունեիք:

- Քանի որ այդ թռիչքների թեման շատ թիրախային է, այսպես ասած, ով չի «ալարում», որոշում է գրառումներ կատարել, գովազդվել, այստեղից-այնտեղից ինչ-որ թռիչքների օրեր հորինել: Անգամ քաղավիացիան էր սխալ օրեր հրապարակել, իհարկե, իրենք հետո կարգավորեցին, բայց հրապարակել էին, թե  մայիսի 29-ին եւս լինելու է Մոսկվա-Երեւան թռիչք, ինչը կապ չուներ քաղաքացիների չվերթների հետ, այլ հատուկ ռազմական չվերթ էր: Խնդիրն այն է, որ որոշ «բլոգերներ», ովքեր մեկ-երկու անգամ 15 րոպեով եկել են օդանավակայան, ֆեյսբուքյան լայվեր են արել ու գնացել, դրանից արդեն ամիսուկես անցել է, եւ նրանք քաղաքացիների խնդիրներին չեն տիրապետում, բայց գրառումներ են կատարում՝ ունենալով բավականին մեծ լսարան: Իսկ մեր քաղաքացիները, ովքեր հայտնվել են վատ իրավիճակում, այդ անորոշությունից ու սթրեսից ամեն ինչ կարդում են՝ առանց ստուգելու սկզբնաղբյուրը կամ լրիվ ուրիշ բան է գրված լինում, բոլորովին այլ կերպ են ընկալում ու, չճշտելով օր եւ ժամ, գալիս են օդանավակայան:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

– Ինչպե՞ս կբացատրեք այն, որ հայերը կուտակվում են օդանավակայանում` շատ լավ իմանալով, որ իրենք չկան տվյալ թռիչքի համար նախատեսված ցուցակում:

Մի անգամ օդանավակայան էր եկել եւ իր ուսանողական գրքույկն էր թափահարում մի աղջիկ՝ ասելով, որ համալսարանից դուրս է մնացել, ինչը, ըստ իրեն, բավարար հիմք էր իր հերթին չսպասելու համար: Այդ ժամանակ նրա բախտը  բերեց, որովհետեւ 13 քաղաքացի անբարեխիղճ ձեւով, առանց զգուշացնելու, չէին եկել իրենց թռիչքին, եւ այդ պահին օդանավակայանում գտնվողներին հաջողվեց մեկնել: Բայց նախկինում ցուցակից դուրս միշտ 30-40 հոգուց ոչ ավել մարդ էր հավաքվում` իրենց ուղեկցողների հետ միասին: Իսկ վերջին չվերթի ժամանակ 80 -100 հոգի էին, եւ նրանց շարքերում գերակշռում էր կանանց թիվը, որը նախկինում շատ քիչ էր հանդիպում: Մայիսի 25-ին կար անգամ երեք 6-7 ամսական հղի կին, երկու տարեց, որոնք հաշմանդամության սայլակի վրա էին եւ էլի տարեցներ:

– Ինչո՞վ է սա պայմանավորված, որ այն ժամանակ, երբ բոլորը բոլորին հորդորում են տանը մնալ, մարդիկ նախընտրում են խուճապահար վերադառնալ Հայաստան:

– Յուրաքանչյուր չվերթի ժամանակ միշտ եղել են մարդիկ, ովքեր ունեցել են մահացած հարազատ կամ մահամերձ տան անդամ եւ այսպես ճարահատյալ եկել են օդանավակայան: Սակայն, մեկ-երկու կամ տասը հոգու խնդիրը կարգավորելն այլ է, իսկ 100 հոգունը, բնական է, որ հնարավոր չէ: Եկել էին անգամ Նովոսիբիրսկի շրջանից, Ռոստովից, Բելգրադից, Բրյանսկից, Յակուտիայից, մինչդեռ բազմաթիվ մարզկենտրոն քաղաքներից նույնպես չվերթներ են կազմակերպվել: Սանկտ Պետերբուրգից արդեն մայիսի 27-ին եղել է երկրորդ չվերթը, Կրասնոդարից երկու չվերթ արդեն եղել է, Ռոստովից մեկ չվերթ է կատարվել, Սոչիից` եւս մեկը: Մի խոսքով` մարդիկ կարող են իրենց քաղաքներում սպասել առաջիկա չվերթներին, բայց այստեղից-այնտեղից գրառումներ են կարդում եւ գալիս են օդանավակայան: Յուրաքանչյուրին թվում է, որ ինքը միակն է լինելու, եւ հիմա մեկը կհրաժարվի, եւ նրա փոխարեն ինքը կմեկնի: Օրինակ` մայիսի 25-ին այդ 80 -100 հոգին, որոնք եկել էին ցուցակից դուրս, գրեթե բոլորի մոտ հրատապային խնդիրներ կային: Մի կին կար օնկոլոգիական խնդիրներով եւ ասում էր, որ միայնակ մայր էր ու տղային բանակ պետք է տանեն, կային մարդիկ, որոնց քույրը կամ եղբայրն էին Հայաստանում մահամերձ վիճակում գտնվում, արդեն մահացածի հարազատ կար, որը ցանկանում էր հասցնել վերջին հրաժեշտը տալ: Այնպես որ, խնդիրները բազմազան են, բայց կան նաեւ հումորային տարբերակներ: Մի տղամարդ էլ կար, որ ասում էր. «Ես գիլասի գործ եմ անում, գնամ հասնեմ Հայաստան, գիլասներս հասավ, քաղող չկա»:

Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար

- Ըստ Ձեզ, ո՞րն է ելքը, հնարավո՞ր էր ՀՀ-ՌԴ պետական մակարդակով համաձայնության գալ եւ չվերթներն ավելացնել , թե՞ ինչ-որ կերպ քաղաքացիներին պետք է զսպել եւ պահել տեղում:

- Նախ սա ոչ թե չվերթներ են, այլ չարտերային թռիչքներ, որոնք կոչվում են քաղաքացիների տարհանում: ՌԴ-ն իր քաղաքացիներին Հայաստանից տարհանել է ընդամենը երեք անգամ: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքացիներին ընդունելուն, այո՛, նախկինում կային խնդիրներ, որովհետեւ այդ քաղաքացիները, կարանտինն անցկացնում էին բարձրակարգ հյուրանոցներում եւ ֆինանսական բեռ էին դառնում պետության բյուջեի համար: Իհարկե, ինչ-որ տեղ սա  անհասկանալի ու վիճահարույց էր: Մարդիկ անգամ բողոքում էին, որ իրենք ապրում են Հայաստանում տարիներ շարունակ, հարկեր են վճարում, բայց այսօր իրենց էլեկտրաէներգիայի գումարի միայն 30 տոկոսն է փոխհատուցվում, այն էլ ոչ բոլոր դեպքերում, մինչդեռ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դրսում են ապրել, հարկեր չեն վճարել, նման ճոխ պայմաններում կարանտին են անցնում: Ընդ որում՝ ոչ միայն երկու շաբաթ պահում էին հյուրանոցներում, այլեւ անգամ տաքսիներով անհատապես ուղեկցում էին իրենց տները: Այս հարցում ինչ-որ առումով համամիտ եմ այդ բողոքողների հետ, որովհետեւ լավ է, որ քաղաքացին իրավունք ունի վերադառնալ իր երկիր, բայց այդ դեպքում թող ինչ-որ հարկ սահմանեն նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր գնում են արտագնա աշխատանքի, եւ իրենց հարկերը վճարեն ոչ թե ՌԴ-ում, այլ Հայաստանում, որովհետեւ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կա այդպիսի համաձայություն, որ քաղաքացին կարող է երկու երկրներից ոչ թե երկուսում էլ, այլ մեկում հարկ վճարել:

- Ովքեր հիմա են վերադառնում Հայաստան, այլեւս այդ ճոխ պայմանները չկան: Դիլիջանի ու Ծաղկաձորի հյուրանոցներում կարանտին «վայելելու» բախտ չեն ունենա, այլ պարզապես, ինքնամեկուսացվելու են իրենց իսկ տներում: Ունե՞նք երաշխիքներ, որ ՌԴ-ից կորոնավիրուս չենք ներմուծում Հայաստան, եւ այդ մարդիկ էլ չեն վարակի իրենց տանեցիներին:

- Բնական է, որ չկան այդ երաշխիքները: Ավելին ասեմ՝ նրանք, ովքեր ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայի հյուրանոցներում էին մնում եւ նույնիսկ մարդիկ կային, որ շատ ավելի երկար ժամանակ մնացել են, իրենց մեջ շատերը եղան, որ պարզվեց վարակվել են: Նախկինում հղի կնոջ մասին էի գրում, հետո պարզվեց, որ նա էլ էր վարակված, , բայց նրանց մեկուսացրել էին դեռ 4 օրով հյուրանոցներում։ Մայիսի 15-ից այս կողմ, մարդիկ, որոնք վերադառնում են Հայաստան, ստորագրում են ծանուցագիր՝ իրենց հասցեից երկու շաբաթ չբացակայելու պայմանով: Բայց չգիտեմ, թե որքանով է հավաստի այս ինֆորմացիան, որովհետեւ քաղաքացիներից մեկը, որը ոչ թե ՌԴ-ից, այլ Բելառուսից էր վերադարձել Հայաստան ու ստորագրել էր, որ երկշաբաթյա կարանտին է պահելու, ոչ էլ պահում է, ու ես համոզված եմ, որ նա մենակ չէ: Հայաստան վերադարձողներից շատերը մարզերի բնակիչներ են, տարբեր գյուղերից ու քաղաքներից, չգիտեմ՝  նրանց սոցիալական պատասխանատվության չափը, այս կամ այն հեռավոր գյուղում հսկողությունն ինչպե՞ս է լինելու:

- Իսկ Մոսկվա-Երեւան թռիչքների ցուցակագրումը ինչպե՞ս է կատարվում: Ըստ խնդիրների հրատապությա՞ն են հայտնվում առաջիկա թռիչքի ցուցակում, թե՞ ով շուտ էր ցուցակագրվել, նա էլ կարողանում է մեկնել:

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

- Գոյություն ունի քաղաքացիների գրանցման օնլայն հարթակ, որը դեսպանությունը հրապարակել է, եւ պարբերաբար թարմացնում է այն: Մարդիկ այդտեղ գրանցվում են, եւ առաջնահերթությունը տրվում է առողջական խնդիրներ ունեցողներին, տարեցներին, կանանց ու երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք գտնվում են ֆինանսական շատ ծայրահեղ վիճակում, եւ նրանց միակ ելքը մեկնելն է: Միեւնույն ժամանակ, նաեւ հրապարակված ցուցակներ կան, որտեղ մարդիկ մոտ ամսից ավելի գրանցվել էին, եւ նրանց հերթը նոր հասել էր: Այդ թվում էին նրանք, ովքեր չունեն խնդիր, ուղղակի, գրանցվել էին ու ամիս-ամիսուկես սպասել իրենց հերթին: Այս ընթացքում բավականին շատ չվերթներ են եղել, արդեն թիվը կորցրել եմ: Կարծում եմ՝ 10-ից ավելի հաստատ եղել է:

- Իրականում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ավելի սարսափելի է  Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում, որ մարդիկ նախընտրում են անգամ այս պայմաններում մեկնել մի վայրից մյուս վայր:

- Իհարկե, Հայաստանի բնակչության թվի հետ համեմատած շատ մեծ ցուցանիշ է, երբ օրական 400-ից ավելի մարդ է վարակվում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ հատկապես՝ Մոսկվային, բնական է, որ ՌԴ-ն ամեն հարցում միշտ լինում է աշխարհի իրադարձությունների կիզակետում: Ըստ էության, ԱՄՆ-ից հետո՝ վարակակիրների թվով ՌԴ-ն է: Այս առումով բավականին վտանգավոր է անգամ օդանավակայան գնալը, որովհետեւ օդանավակայանում գտնվող քաղաքացիներից  յուրաքանչյուրը պոտենցիալ վարակակիրներ են: Սա տրամաբանական է, որովհետեւ մեկ օդանավի մեջ, փակ տարածությունում, իրար կողք կողքի, դեմ դիմաց նստած մարդիկ 3 ժամում տեղ են հասնում: Դրա համար կոչ եմ անեմ այն քաղաքացիներին, ովքեր ունեն մի փոքր շանս ինչ-որ տեղում մնալու, անպայման մնան եւ խուսափեն ավելորդ տեղաշարժերից, առավել եւս Ռուսաստանի մի ծայրից գալ Մոսկվա եւ պահանջել, որ հենց այդ օրը իրենք պետք է մեկնեն, սխալ է: Օրինակ, մայիսի 25-ին մի մարդու նման բոլորը ներկայացել էին, ովքեր գրանցվել էին թռիչքի համար: Միայն հաշմանդամի սալյակով մի տատիկի հաջողվեց տեղավորել, իսկ էլի հաշմանդամի սայլակի վրա գտնվող մի պապիկի չկարողացան, որովհետեւ նա ուղեկցող ուներ եւ երկու հոգով պետք է մեկնեին: Բայց այդքան տեղ չկար:

- Ամեն դեպքում, չի բացառվում, որ որեւէ մեկի բախտը կարող է օդանավակայանում ժպտել եւ ինչ-որ կերպ տեղավորվի՞ այդ օրվա թռիչքի համար նախատեսված օդանավում:

- Կարող է, բայց ոչ 100 հոգու դեպքում, լրացուցիչ մեկ հոգու հնարավորություն գուցե լինի, եւ այս դեպքում այդ մեկը հաշմանդամ տատիկն էր, մինչդեռ  կարիքավորներ, անելանելի վիճակում գտնվողներ շատ-շատ կային:

- Տեսնո՞ւմ եք միտում, որ, ասենք, ՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ քաղաքացիներից ազատվի կամ հակառակը՝ փորձի պահել տեղում՝ զուտ համավարակ չներմուծելու եւ չարտահանելու համար:

- ՌԴ-ի համար այս պահին գոյություն չունի ՀՀ քաղաքացի, Ղազախստանի կամ Ֆրանսիայի քաղաքացի: Բոլորն օտար քաղաքացիների կատեգորիայի մեջ են մտնում, ում համար մուտքն այս պահին փակ է Ռուսաստանում, բայց նրանց ելքը պարտադրված չէ: Ընդհակառակը՝ շատ հեշտացված ծրագրեր է այս պահին գործում թե՛ գրանցման, թե՛ այլ ադիմիստրատիվ խնդիրներ ունեցողների համար: Անգամ այս պահին, առանց մշտական ռեգիստրացիայի թղթի, աշխատանքի են վերցնում: Դրա համար միտում այստեղ առհասարակ չեմ տեսնում: Օդանավակայանում ասացին, որ բացի հայերից, վերջերս սկսել են նաեւ մոլդովացիների համար հատուկ չվերթներ կազմակերպել, ովքեր հանգիստ գալիս են ու մեկնում եւ նմանատիպ իրավիճակներ, ինչպես հայերի մոտ, չի լինում, որ 100 հոգի ավել մարդ հավաքվի եւ յուրաքանչյուրի հետ էլ 4 հոգի գա՝ ճանապարհելու համար: Օրինակ, նախավերջին թռիչքի ժամանակ, ժամը՝ 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ տոմսեր էին առնում եւ ռեգիստրացիա են անցնում, փոքր տարածությունում, մոտ 500 հոգի հայ հավաքվել էր մի տեղ ու էմոցիոնալ տղամարդիկ բարձր խոսում էին: Ռուսների համար սա անսովոր է, անգամ երբ տեսախցիկներով այդ ամենը տեսնում են,  զանգում են ուժայիններին, որպեսզի միջամտեն: Իսկ հայերին չես կարող բացատրել, որ 5 հոգով այս ծայրը կանգնեք, 10 հոգով՝ այն, բոլորը կանգնում են մեկ տեղ եւ բոլորը գոռում են…

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА