o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը փոխանակ միավորի ողջ ազգը, շարունակում ա քաղաքական հաշվեհարդարները. Դավիթ Մկրտչյան

30.05.2020 18:11
Նիկոլը փոխանակ միավորի ողջ ազգը, շարունակում ա քաղաքական հաշվեհարդարները. Դավիթ Մկրտչյան

«Իմ խորին համոզմամբ՝ Նիկոլը Միքայել Մինասյանի՝ Միշիկի, մեջ տեսնում ա իր գլխավոր մրցակիցներից մեկին, որը գերազանցում ա իրեն բոլոր առումներով՝ թե կրթվածությամբ, թե տրամաբանությամբ, թե խիզախությամբ, թե ղեկավարին բնորոշ հավասարակշռվածությամբ: Միքայել Մինասյանը մեծ հեղինակություն ա վայելում թե՜ մեր հասարակության մեջ, թե՜ միջազգային ասպարեզում, ու հենց դա էլ հանգիստ չի տալիս ինքնահավան վարչապետին: Նախանձը, ոտակերությունը, սեւ ու սպիտակը միշտ էլ բնորոշ ա եղել մեր ազգին, ու հենց դայա մեզ խանգարել, դայա եղել մեր անհաջողություների պատճառը, դայա եղել մեր պարտությունների պատճատը», - այս մասին գրում է 2016-2019 թթ.-ին Արագածոտնի մարզի Երիտասարդ Երկրապահների միության նախագահ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ մանրամասնում. «Բայց մեր ազգի մեջ կա նաեւ դժվար իրավիճակներում համախմբվելու հատկություն: Բայց արի ու տես, որ Նիկոլի մոտ էդ էլ չկա. էս կորոնավիրուսային պատերազմի պայմաններում Նիկոլը փոխանակ միավորի ողջ ազգը, շարունակում ա քաղաքական հաշվեհարդարները: Չբավարարվելով Արա Մինասյանի դեմ գործ հարուցելուց՝ հիմա էլ գործ ա սարքում Միքայել Մինասյանի դեմ: Վստահ եմ՝ կռված տղերքը չեն մոռացել, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, զորավար Մանվել Գրիգորյանի ստորագրությամբ տրված ուղեգրերով, Երկրապահները բարձր որակի, անվճար բուժօգնություն էին ստանում Արա Մինասյանի հիվանդանոցումԵս սատարելու եմ Արա եւ Միքայել Մինասյաններին»:

Ի տարբերություն Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ես իմ մտքերն արտահայտելիս ստորագրում եմ. Հայկ Մամիւանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА