o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայդան ԱՄՆ-ում․ եկել է Սպիտակ տան «դեմոկրատացվելու» հերթը

30.05.2020 21:10
Մայդան ԱՄՆ-ում․ եկել է Սպիտակ տան «դեմոկրատացվելու» հերթը

Ռուս հայտնի ռազմական լրագրող Եվգենի Պոդդուբնին հեգնանքով է մեկնաբանել ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը: «Ես կարծում եմ, որ միանգամայն անթույլատրելի է ուժ կիրառել ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների դեմ։ Կառավարությունն անհապաղ պետք է երկխոսություն սկսի հասարակության հետ՝ Չինաստանի, Վենեսուելայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջնորդությամբ։ Այդ երկրների ներկայացուցիչները պետք է դառնան ԱՄՆ-ում հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդներ եւ երաշխավորներ, ուղարկեն իրենց դիտորդներին, կազմակերպեն փոխգործակցություն ժողովրդական շարժումների հետ: ԱՄՆ կառավարությունը պարտավոր է ենթարկվել քաղաքակիրթ աշխարհի կամքին։ Ինչպե՞ս եք դա»։

Սպիտակ Տան մամուլի խոսնակն արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրույթը. Սուրեն Սարգսյան

Ռուս լրագրողը պարզապես կրկնում է այն, ինչ մշտապես ասել է Սպիտակ տունը՝ այս կամ այն երկրում «հեղափոխություններ» սարքելով։

Եվ այսպես, ԱՄՆ-ում վերջին օրերին կտրուկ թե-ացել է ոստիկանների կողմից հերթական սեւամորթ քաղաքացու սպանության հետ կապված բողոքի ցույցերը։ Որոշ քաղաքներոմ, օրինակ՝ Մինեապոլիսում՝ Մինեսոտա նահանգի խոշորագույն քաղաքում (որտեղ տեղի է ունեցել սպանությունը), թեեւ արտակարգ դրություն եւ պարետային ժամ է սահմանված, սակայն զանգվածային հրկիցումների, թալանի եւ ջարդարարության դեմն այդպես էլ առնել; չի հաջողվում։ Ընդ որում, բողոքի ակցիաների կադրերը կարող են ծանոթ թված աշխարհի բազմաթիվ երկրներում (տես ստորեւ)․ նույն պատկերն է, որը տարիներով, որպես «հեղափոխական բրենդ», ի հայտ էին գալիս «դեմոկրատացման» ենթական երկրներում։ Ընդ որում, ԱՄՆ-ում եւս դիտարկվում են այն հիմնական փուլերը, որոնցով անցնելով, «հեղափոխությունները» ավելի ու ավելի էին ծավալվում։ Ավելի ստույգ, հիմա հասել է այն փուլին, երբ մասսաներին տանում են իրավապահների հետ բախումների, ինչի արդյումքում մասնավորապես Կալիֆորնիայում՝ Օքլենդում կան զոհեր․ Անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակից հրազենային վնասվածքներ են ստացել եւ նրանցից մեկը զոհվել է։ Իսկ ահա Վաշինգտոնում ցուցարարներին տարան գրոհի հենվ Սպիտակ տան դեմ՝ ներքաշելով նաեւ անվտանգության ծառայությունների հետ բախումների մեջ:

Մի խոսքով, ռուս լրագրողը չի սխալվում՝ ամերիկյան իրադարձությունները նմանեցնելով «գունավոր հեղափոխության» հետ․ ակնհայտ է, որ նույն սցենարն է, ինչը նշանակում է, որ նույնն են նաեւ սցենարիստները։ Միայն թե այն ժամանակ սցենարիստները հենց Սպիտակ տանն էին գտնվում, կարողանում էին կիրառել «հեղափոխական» ամենակարեւոր քայլերից մեկ՝ ԱՄՆ-ի պաշտոնական զգուշացումները «դեմոկրատաացվող» երկրների ղեկավարներին՝ «չհամարձակվեք ցուցարարների դեմ իրավապահներին հանել»։ Իսկ առանց այդ լծակի, ամերիկյան «մայդանի» հաջողության հեռանկարները մեծ չեն։
Բայց միայն այն, որ խոսում ենք ամերիկյան «մայդանից», ցույց է տալիս, թե իրականում աշխարհն ինչքան է փոխվել։

Ս․Աբրամյան

Хаос в Миннеаполисе: протестующие громят магазины, сожгли полицейские участки и банк (ФОТО, ВИДЕО) | Русская весна

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА