o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլն ու Աննան «կորոնավիրուսային քավության նոխազ» են փնտրում

30.05.2020 22:38
Նիկոլն ու Աննան «կորոնավիրուսային քավության նոխազ» են փնտրում

Աննա Հակոբյանի արդարացումները՝ կապված կորոնավիրուսի հետ միգուցե հնարավոր լիներ այս երկրի տրագիկոմեդիան համարել, եթե միայն դրա տակից պարզ չզգացվեր Նիկոլի «գեղական շուստիրության» հոտը։

«Հրապարակ». Փնտրում են Ծառուկյանի դեմ ցուցմունք տվողների

Այսպես, տիկին Աննան իշխանական քարոզչամիջոցներից մեկով կորոնավիրուսի հետ կապվծ երկար-բարակ լացուկոծ անելուց հետո անցավ «ինքնաքննադատության», թե․ «Գուցե մարտավարական սխալներ եղան, բայց ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Ես բարձր պատասխանատվություն ունեմ եւ ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում եւ դիմակով ու ձեռնոցով չէի, թեեւ դրանցով լինելու դեպքում լավ ուղերձ կհղեի: Բայց ես հետեւել եմ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումներին: Կարող է եւ սխալներ եղել են, բայց ամեն ինչ արվում է ժողովրդին պաշտպանելու համար»:

Դե, եթե համավարակի պարագայում բուկլետ բաժանելը սխալ է համարում, երեւի նաեւ մի նման սխալ էլ կհամարի Նիկոլի ասածները՝ «համավարակն ում շունն է» ու «վիրուսներին տնական արաղի մեջ լողացնելու» հետ կապված։ Կարճ ասած, այն սկզբնական տպավորությունն է առաջանում, որ Նիկոլն ու Աննան սկսել են գիտակցել, թե ուր են հասցրել երկիրը ու հիմա փորձում են կամաց-կամաց քարոզչական տրյուկներով արածների տակից դուրս գալ, թե՝ «սխալվել ենք, ինչ անենք, ով չի սխալվում»։ Իհարկե, այստեղ կարելի է Նիկոլին ու Աննային հիշեցնել, որ այդ սխալների արդյունքում է, որ Հայաստանը դարձել է կորոնավիրուսային համաշխարհային առաջատարներից մեկը եւ կարող է բացարձակ առաջատարի հայտ ներկայացնել։ Երկիրն ունեցավ այնքան մարդկային կորուստներ, ինչքան չէր ունեցել Նիկոլի կողմից այդքան թմբկահարված քառորյա պատերազմից եւ մարտի 1-ից՝ միասին վերցրած։ Իսկ պետության ու ժողովրդի նյութական կորուստներն արդեն անգամ հաշվարկելն է դժվար։ Այսինքն, նմա սխալների համար Նիկոլն առնվազն պետք է արդեն իսկ հրաժարական ներկայացրած լիներ, իսկ մի քիչ ավելի բարոյական ղեկավարը հրաժարականից հետո սեփական ոտքով բանտ կգնար։ Բայց չէ, չի լինի, Աննայի արդարացումները հենց դա են վկայում, որ նրանք պարզապես փորձում են արածների տակից դուրս գալու ուղիներ գտնեն։

Կրկնենք, սա առաջին հայացքից։ Բայց ավելի ուշադիր կարդանք Աննայի գրածները, եւ հենց այստեղ է, որ Նիկոլի «պրիմիտիվ շուստրիությունը» փայլում է իր ողջ «հմայքով»։ Ի՞նչ է իրականում ասում Աննան, որ ինքը (Մուրադի կողքին Արուսին էլ չմոռանանք), իրականում ոչ մի մեղք էլ չունի․ նա թեեւ իրեն «մեղավոր է զգում» բայց ոչ մի մեղք էլ չունի, քանի որ․ «Ես հետեւել եմ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումներին»։ Այսինքն, եթե մեղավորներ կան, ապա դրանք Առողջապահության նախարարությունն ու պարետատունն են, որ իրենց ցուցումներով թյուրիմածության մեջ են գցել Նիկոլին ու Աննային։ Սա արդեն ընդամենը արդարացում չէ, սա արդեն կլոնկրետ մեղավորների մատնանշել է նշանակում։

Այն, որ գալու էր պահը, երբ Նիկոլը հենց Թորոսյանին ու Ավինյանի է քավության նոխազ սարքելով, փորձելու էր իրավիճակի տակից դուրս գալ, քանիցս ենթադրելու առիթներ ունեցել ենք, ինչպես նաեւ, որ Թորոսյան-Ավինյան զույգն էլ ձեռքերը ծալած չի նստելու։ Եվ ահա, Աննայի այս ելույթը հուշում է, որ այդ պահն արդեն եկել է։ Դա հասկանալի է՝ Հայաստանը դառնում է կորոնավիրուսային «աշխարհի չեմպիոն», անգամ Նիկոլն է ստիպված այդ պարզ փաստը խոստովանել։ Իսկ նման իրավիճակում կամ քավության նոխազ է պետք կամ մնում է հրաժարականի տարբերակը։ Չէ, երրորդ տարբերակն էլ կա․ հեռանալ երկրից ու այնտեղից հրաժարական տալ։ Բայց դա էլ է վտանգավոր․ Արցախի հետ կապված պարտավորություններն այդ դեպքում չես կարողանա մարսել, ուր էլ որ փախչես։ Այստեղից հրաժարական տալն էլ կնշանակի կալանք՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։ Մնում է ժամանակ ձգել՝ քավության նոխազ առաջ մղելով։

Միայն թե, ինչպես միշտ, այս անգամ էլ Նիկոլը գոնե մեկ կոպիտ սխալ թույլ տվեց։ «Ես հետեւել եմ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումներին»,- ասում է Աննան։ Դա բացահայտ կեղծիք է․ այն պահին, երբ նա  «բուկլետներ էր բաժանում», իսկ Նիկոլը «պինցետով վիրուսներ էր բռնում», Հայաստանում ոչ մի պարետ էլ գոյություն չուներ։ Պարետի պաշտոնը հաստատվել է արտակարգ դրության ռեժիմ մտցնելով, որից հետո հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես կանգնեցվել է, քանի որ հենց նույն արտակարգ դրությունն էր արգելու ամեն մի նման հավաք։ Այսինքն, Աննան այդ պահին առնվազն պարետի ցուցումներով չէ, որ առաջնորդվում էր։ Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարին, ապա նա, ի տարբերություն պարետի, Նիկոլի ենթական է։ Այսինքն, հենց Նիկոլն է պատասխանատու իր ենթակայի ցուցումների ու մնացած քայլերի համար․ վատ ցուցումներ էր տալիս, վատ ղեկավար էր, հանեիք գործից, ո՞վ էր ձեռքերդ բռնել։

Կարճ ասած, որքան էլ Նիկոլին պետք է քավության նոխազ գտնել, Թորոսյանն ու Ավինյանն այդ դերին չեն համապատասխանում։ Չէ, սա չի նշանակում, որ նրանք իրենց մեղքի մեծ բաժինը չունեն, որի համար դեռ պատասխան են տալու։ Պարզապես Նիկոլի մեղքի բաժինը շատ ավելի մեծ է, իսկ Թորոսյաանի ու Ավինյանի մեղքը, այսպես ասենք, ձեւավորվել է Նիկոլի հրամանները կատարելիս։

Չէ, այս շուստրիությունը չի անցնի։ Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը առաջին հերթին տվյալ եռյակի վրա է եւ նրանք միասին են պատասխան տալու։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА