o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

31.05.2020 12:30
Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

Տղամարդուց բաժանվելու ամենահավանական ձևն այն է, որ սկսեք նրան համեմատել ուրիշների հետ...և նա կփախչի ձեզանից:

Տղամարդիկ համեմատության նկատմամբ չափազանց անհանդուրժող են: Հատկապես՝ նախկինի հետ․ նրանց ներկայությամբ նույնիսկ չի կարելի մտածել այդ մասին: Այս փաստը ոմանց համար ակնհայտ է թվում, բայց կանայք ժամանակ առ ժամանակ կրկնում են այդ սխալը, այնուհետև քաղում դրա բացասական պտուղները՝ տղամարդը վիրավորվում է: Տղամարդիկ բավականին զգայուն են, տպավորվող և հուզական, հատկապես՝ երիտասարդ տարիքում: Այդ շրջանում նրանք դեռ չեն սովորել թաքցնել իրենց զգացմունքները և վերահսկել դրանք:

Նիկոլ Փաշինյանին պետք չէ լուրջ վերաբերվել. հենց նա հասկանա, որ իրեն լուրջ չեն ընդունում, իրենից ակնկալիք չկա, անմիջապես իր վրայից կթոթափի պետականության լուծը և մեզ հանգիստ կթողնի. Աղասի Ենոքյան

Շատերին թվում է, որ օրինակ բերելով, այսինքն՝ ինչ-որ մեկի հետ համեմատելով, կարող են ցույց տալ, թե ինչպիսին պետք լինել, քաջալերում, ոգեշնչում են: Սակայն, հավատացեք, դա չի աշխատում: Տղամարդուն համեմատելով մեկ ուրիշի հետ, դուք նրան չեք ոգևորում և չեք մղում լավ քայլերի, այլ հակառակը: Դրանով դուք ստորադասում եք նրա արժանապատվությունն ու նվաճումները: Չի կարելի ասել, որ ձեր ընկերուհի Մարինեի ամուսինն ավելի լավ նվեր է տվել, ավելին է վաստակում կամ ինչ-որ բան ավելի լավ է անում, քան ձեր տղամարդը:

Իհարկե, դուք կարող եք պատահականորեն նրբանկատորեն նշել որոշ մանրամասներ, բայց դրա ազդեցությունը կլինի կարճաժամկետ։ Եթե այդ ամենը ծանրաբեռնեք «ծնրակշիռ» համեմատություններով, ապա, վերջիվերջո, տղամարդը ձեզ կամաց-կամաց կատի, քանի որ այդ ամենը նրա համար ստորացուցիչ է, նա իրեն ձախողակ է զգում:

Անընդհատ խոսելով այն մասին, թե որքան օրինակելի է հարևանը կամ քրոջ ամուսինը, ձեր տղամարդուն ծրագրավորում եք այն մտքին, որ նա որևէ բան չի կարող անել։ Որքան հաճախ եք նման բաներ ասում, այնքան ավելի շատ է նվազում տղամարդու ոգևորությունն ու ցանկությունը, նա պարզապես թևաթափ է լինում: Ավելին, տղամարդիկ շատ են սիրում, երբ իրենց գովաբանում են, այստեղ ուղղակի կապ կա:

Տղամարդու համար կարևոր է զգալ, որ լավագույնն է ձեզ համար, իմանալ, որ դուք ուրախ եք, որ ընտրել եք իրեն, և այդ ժամանակ նա նույն կերպ կպատասխանի ձեզ, կուրախացնի, կլսի: Եվ, առհասարակ, յուրաքանչյուր մարդ, ոչ միայն տղամարդը, կարիք ունի գնահատված և հասկացված լինելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА