o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին

31.05.2020 10:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է հետաձգել G7-ի համաժողովը մինչև սեպտեմբեր և դրան հրավիրել 4 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:

Դոնալդ Թրամփը վիրավորել է Գերմանիայի կանցլերին և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին

«Նախագահը G7-ի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հաղորդել, որոնք թույլ է տվել մեզ օգտագործել: Նա համաժողովի անցկացումը հետաձգում է մինչև սեպտեմբեր և ծրագրում է դրան հրավիրել նաև Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին»,- հայտնել է լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Թրամփը G7-ը երկրների շատ հնացած խումբ է որակել: Իր հերթին, Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով տնօրեն Ալիսա Ֆարան հայտնել է, որ համաժողովը երկրների ընդլայնված խմբին հնարավորություն կտա քննարկել հարցեր՝ կապված Չինաստանի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА