o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինեապոլիսում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների դեմ

31.05.2020 18:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մինեապոլիսում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների դեմ

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի ոստիկանությունը նպատակամղված կերպով արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով դեպքի վայրում գտնվող սեփական թղթակից Միխայիլ Տուրգիևին:

Մինեապոլիսում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների դեմ

Ցուցարարներին ցրելուց հետո ազգային գվարդիայի անդամները թույլ են տվել ոստիկաններին մնալ դեպքի վայրում: Դրանից հետո ոստիկաններն ու գվարդիայի անդամները դադարեցրել են փողոցի շրջափակումն ու հեռացել: Լրագրողները մնացել են լցակայանի տարածքում, որտեղ զարգացել են իրադարձությունները, այստեղ եղել են նաև լցակայանի աշխատակիցներն ու հսկիչները:

Հանկարծակի փողոցում հայտնվել է ոստիկանական միկրոավտոբուս, որից ռետինե փամփուշտներով կրակ է բացվել լրագրողների ուղղությամբ:

Լրագրողները ծնկի են եկել, ցույց տալով իրենց փաստաթղթերը, սակայն ոստիկանները ուշադրություն չեն դարձրել դրան և արցունքաբեր գազ են բաց թողել նկարահանող խմբի անդամներից մեկի դեմքին, որը մինչ այդ ներկայացել էր որպես լրագրող: Հակագազով ոստիկանները մոտեցել են լրագրողներին և պահանջել են նստել մեքենան: Արցունքաբեր գազից տուժած երկու լրագրողներին որոշակի ժամանակ է հարկավոր եղել ուշքի գալու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է 10 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չենդադարում բողոքի ակցիաները:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА