o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկյան «հեղափոխությունը» հասավ Լոնդոն

01.06.2020 09:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան «հեղափոխությունը» հասավ Լոնդոն

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ոստիկանի կողմից սպանված սեւամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակի բողոքի ակցիայի 23 մասնակցի։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանական վարչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 5 ձերբակալվածների մասին։

Թուրքիան ռուսական С-400 համակարգերը փորձարկել է ընդդեմ ամերիկյան կործանիչների. Fighter Jets World (տեսանյութ)

«Լոնդոնի կենտրոնում ակցիաների ընթացքում ձերբակալությունների ընդհանուր թիվը կազմում է 23, բոլորը ձերբակալվել են տարբեր իրավախախտումների համար»,- ասված է ոստիկանության Twitter-ի հաղորդագրության մեջ: «Բոլոր ձերբակալվածները շարունակում են կալանքի տակ մնալ»,- նշվում է հայտարարության մեջ:

Այսպիսով, ամերիկյան ակցիաները տեղափոխվել են Լոնդոն։ Ասել, թե իրականում որեւէ բրիտանացի, այն էլ՝ համաճարակի ժամանակ այդքան ծանր է տանում սեւամորթ ամերիկացու սպանությունը, միամտություն կլիներ։ Իսկ այն, որ ակցիաները տեղափոխվեց օվկիանոսից այս կողմ, ավելորդ անգամ հուշում է դրանց կազմակերպված բնույթի մասին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА