o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծնողը հենց ինքը պետք է բարձրացնի իր գիտակցությունն ու առաջին հերթին սիրի ու հոգ տանի իր ներսի երեխայի մասին` կյանքում ամենալավին արժանի համարելով իրեն. Էզոթերիկ

01.06.2020 14:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ծնողը հենց ինքը պետք է բարձրացնի իր գիտակցությունն ու առաջին հերթին սիրի ու հոգ տանի իր ներսի երեխայի մասին` կյանքում ամենալավին արժանի համարելով իրեն. Էզոթերիկ

Ի՞նչպես երջանիկ մանկություն ապահովվել մեր փոքրիկներին` «Իրավունքի» հարցին պատասխանում է էզոթերիկ ՀԱԿՈԲ ԲԱԲՈՒՋՅԱՆԸ.
- Հոգին մարմին ստանալուց ու լույս աշխարհ գալուց հետո 2 գլխավոր նպատակ ունի իր կյանքի ընթացքում` ունենալ Ապահովության ու Սիրո զգացողություն: Ցավոք, մենք` երեխաներս, շատ դեպքերում, (այո, մեր բոլորի մեջ ապրում է երեխա, ինչքան էլ մենք փորձենք մեզ լուրջ ու փորձառու ներկայացնենք), ունենալով նշված զգացողությունների դեֆիցիտ` կյանքի ընթացքում մեխանիկորեն դիմում ենք տարբեր մանիպուլացիաների ու որոշ ժամանակ նույնիսկ արատավոր գործողությունների, կռիվ տալիս կյանքի հետ, ավելորդ ծախսեր անում, իշխանության կռիվ տալիս, խաբում, քծնում, ստիպված ենթարկվում, նույնիսկ` հիվանդանում ու «վթարի» ենթարկվում, որպեսզի ունենանք գոնե մի փոքր խնամք, ուշադրություն ու ժամանակավոր կարեւորություն: Վերջին երկու թվարկածները սուրոգրատներն են (արհեստական փոխարինողները) Սիրո ու Աստվածային ապահովության զգացողություններին:
Գիտեմ` հնարավոր է լինեն կարծիքներ, թե՛ ինչո՞ւ այսքան խորը մեկնաբանություն, բայց իրականում սա է ողջ ճշմարտությունը, որքան էլ անցանկալի կամ բարդ լինի  ընդունելը:
Մեր բալիկները պետք է հաճախ զգան երջանկության ու ուրախության բերկրանքը, որի ապահովումը շատ ժամանակ ծնողների պատասխանատվության տակ է, իսկ դա ապահովելու համար ծնողը հենց ինքը պետք է բարձրացնի իր գիտակցությունն ու առաջին հերթին սիրի ու հոգ տանի իր ներսի երեխայի մասին` կյանքում ամենալավին արժանի համարելով իրեն: Միայն այս դեպքում շղթայակաան կապով կերջանկացնենք մեր երեխաներին ու, ինչու ոչ, նաեւ` մեր շրջապատին...Սեր ու ապահովություն մեզ ու մեր երեխաներին:

ՌԴ-ում հաջողությամբ ավարտվել են կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումները

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА