o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանըՙ դիմակ կրելու պարտադրանքի մասին

01.06.2020 17:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանըՙ դիմակ կրելու պարտադրանքի մասին

Ինչպես արդեն հայտնի է` բոլոր այն քաղաքացիներն, ովքեր փակ տարածքներում չեն կրի դիմակ կտուգանվեն 10 հազար դրամի չափով: Իհարկե այս մասին կան հակասական որոշ տեսակետներ: Օրինակ` սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանի պնդմամբ, օրենքով հստակ պիտի ամրագրված լինի, որ անձը կոնկրետ ժամանակահատվածում պետք է դիմակ կրի:Սահմանադրագետը նաև պնդում է, որ «Սահմանադրության 39-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հստակ արձանագրում է, որ ոչ-ոք չի կարող կրել այնպիսի պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Ֆրունզիկն ինձ մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել, օրինակ՝ «ցավդ տանեմ»-ը»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (Տեսանյութ)

Iravunk.com-ը դիմեց «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, հասկանալուՙ ի վերջո ո՞վ է ճիշտ, իսկ ովՙ սխալ: Լեւոն Բաղդասարյանի խոսքով,

Սահմանադրության 120 հոդվածով նախատեսվում է արտակարգ դրություն: Մենք ունենլ նաև իրավական ակտ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին, և կան  հետևյալ դրույթները: Երբ օրենքով հաստատվում է արտակարգ դրությունը,մասնավորվում է վերոնշյալ հոդվածով արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները: Այսինքն` իրավունքների և ազատության ժամանակավոր սահամանափակումները:

Ըստ մեր զրուցակցի` օրենսդիրն այս ամենն ընդունում է որպես պարտադիր պայման: Օրենքով կարգավորվում է, թե ովքեր են դրա կարգավորողները: Այնտեղ նախատեսվում է, որ նման իրավիճակներում պետք է ստեղծվի պարետ: Իսկ ահա, երբ օրենքի ուժով նշանակվում է պարետ, արդեն պարետը սկսում է իրականացնել արատակարգ դրության տարածքում, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարում, ինչպես նաև համակարգում արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացում, նաև սահամանափակումների կիրառում:

Ըստ իրավաբանի, երբ տվյալ անձը հանդես է գալիս որպես պարետ, նա իրավունք է ստանձնում վարչապետի, կամ փոխվարչապետի գործառույթները կատարել: Ուստի, պարետը կարող է ընդունել այնպիսի որոշումներ, իրավական ակտեր, որոնք ոչ արտակարգ դրության պայմաններում կարող է ընդունել հենց վարչապետը:

Այն հարցին, թե արդյո՞ք օրենքի տառին համապատասխանում է այդ ամենը, մեր զրուցակիցը նշեց, որ այս պարագայում նորմալ է: «Իսկ ահա ինչ վերաբերում է դիմակներ կրելու պարտադրանքին, օրենքը չի ասում դիմակ կրել չկրելու մասին, սակայն ես որպես մասնագետ կարծում եմ, որ պարետի նմանօրինակ որոշումները, ըստ էության, իրավաչափ են, և ենթակա են պարտադիր կատարման». Եզրափակեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА