o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

02.06.2020 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն իր «Ստի վերջըվերջին ուղիղ եթերով, կարելի է ասել, Նիկոլի քաղաքական ապագայի «յոթն ու քառսունքը» տվեց: Ծխախոտի եւ ադամանդի մաքսանենգությանն ավելացան վարչախմբի կողմից զենքի մաքսանենգ առեւտրի դրվագներ: Ընդ որում` ռուսական զենքի վաճառք երրորդ երկրին, որն այդ զենքը փոխանցել է չորրորդ կողմին: Այդպիսի խաղերն անմարսելի են անգամ բավականին խոշոր երկրների համար, իսկ մեր դեպքում հղի են աֆրիկյան կարգի իզգոյ պետություն դառնալու ռիսկերով: Եվ ահա այդ ֆոնի վրա Նիկոլը հայտարարում է, որ ամբողջ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

 

ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Իհարկե, նաեւ ողջամիտ կասկածներ են հնչել, որ Նիկոլը կրկին խաբում է: Այսպես, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը հարցադրում է. «Եթե կար կորոնավիրուսի կասկած, եւ ընտանյոք հանդերձ թեստավորվել էին, ապա ինչո՞ւ էին ընտանյոք հանդերձ զվռնում երկրով մեկ այս երկու օրը: Ի՞նչ գործ ունեին Նիկոլի աղջիկները Ենոքավանում, ի՞նչ գործ ունեին Կենդանաբանական այգում: Իրե՞նք չեն օրնիբուն ասում, որ զգոնություն է պետք, ու եթե ունեք կասկածներ, ինքնամեկուսացեք: Հերիք չէ` երկրով մեկ զվռնում են, մի հատ էլ աներձագին են հյուրընկալում իրենց տանը: Դե, էն, որ երեկվա դարակազմիկ լայվն էր նկարել զենքի թեմայով ու, իհարկե, փառահեղ եզություններ էր դուրս տալիս: Լավ, աներձագին հյուրընկալել է, լավ է արել, բա էդ մալին էլ ո՞ւր են ուղարկում էսօր ԱԺ, եթե իրենց մոտ կորոնավիրուս է հաստատվել: Որտե՞ղ է տրամաբանությունը»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Իսկ տրամաբանական հարցադրումներից դուրս կա նաեւ ճակատագրի հեգնանք: Անգամ այն եզակի պողոսները, որ մինչ օրս պաշտում են «վոժդին», չեն հավատացել, որ մեծն առաջնորդը վարակված է: Նիկոլն իր էջում հայտնում է, որ վարակված է, ի պատասխան ստանում է մեկնաբանություններ` «Շնորհավո՛ր»: Լավ, առաջնորդվենք կանխավարկածով, որ Նիկոլն իր եւ ընտանիքի առողջության թեմայով չի ստում: Եվ կարող ենք արձանագրել, որ տվյալ դեպքում գործ ունենք հոգեբաններին քաջածանոթ երեւույթի դեմ, որը կոչվում է «փախուստ դեպի հիվանդություն»:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Այն է` ծանր, անելանելիության աստիճանի պրոբլեմներից փախչելու ձգտող անձի օրգանիզմի դիմադրողականությունը կտրուկ իջնում է, եւ նա հիվանդանում է: Օրգանիզմն ուղեղին «փախցնում» է իրական կյանքից դեպի հիվանդի կարգավիճակ, որպեսզի գոնե ժամանակավորապես ազատի անտանելի սթրեսից: Եվ այսպես, կորոնավիրուսը Նիկոլին «փախցրեց» կոռուպցիոն ծանրագույն սկանդալներից, «փախցրեց» Արցախի հարցը փուլային տարբերակով լուծելու խոստումից, վերջապես` «փախցրեց» համավարակի դեմ պայքարը հիմնարար տապալելու իրողությունից: Իրողություն, որի պատճառով ՀՀ քաղաքացիները դարձել են հրեշավոր գիտափորձի ակամա մասնակիցներ` ի՞նչ կլինի, եթե բազում անհայտ հատկություններ ունեցող այդ վիրուսը ազատորեն շրջի երկրով մեկ...

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Բայց այդ «փախուստը» Նիկոլին չի ազատի պատասխանատվությունից, լավագույն դեպքում դա կհետաձգի մոտ 20-25 օրով: Միգուցե «լավատեսական» սցենար ունի` վերջնական փախուստ արտերկրում բուժվելու պատճառաբանությամբ: Լավ, բա հետո՞: Բա որ «կիրթ» Ալիեւը որոշի այդ ընթացքում պատերազմ սանձազերծել: Բա որ արեւի առատությունը, այնուամենայնիվ, չազդի վիրուսի տարածման տեմպերի վրա, եւ ունենանք «օպտիմալացված», այսինքն` հերն անիծած առողջապահական համակարգի կոլապս...

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ԹԻՄՈՎ ԿՈՐԾԱՆՎԵԼՈ՞Ւ ԵՆ ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻ ՀԵՏ

Ճիշտ է, Աննա Հակոբյանը, անելով վարակի հարցով «խոստովանություն մեղաց», սխալների մեղքը արդեն դրեց պարետի եւ Արսեն Թորոսյանի վրա, բայց քայլասերված թիմի կործանման ժամացույցն արդեն միացված է: Եվ առնետավազքի երեւույթն արդեն տեսանելի է:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԵՎ ՋՂԱՁԻԳ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Տրամաբանական կլիներ, որ հիվանդացած վարչապետն իր պարտականությունները կատարող ժամանակավոր պաշտոնակատար նշանակեր, ասենք` փոխվարչապետերից մեկին: Թեկուզ Տիգրան Ավինյանին: Սակայն դա Նիկոլի համար այլեւս չվերադառնալու ճանապարհ էԱյսպես, հունիսի 13-ին լրանում է արակարգ դրության ժամկետը: Այն երկարաձգելը օրինականության տեսակետից գրեթե անլուծելի խնդիր է, համ էլ նույն Ավինյանը, եւ իշխանությունը վերցնելու ընդհանրապես բոլոր հավակնորդները պատճառ չունեն այլեւս պահպանելու ցույցերի եւ հանրահավաքների արգելքը: Իսկ փողոցները գազազած քաղաքացիներով անխուսափելիորեն հեղեղվելուց հետո Նիկոլի` իշխանության մնալն անհնարին է: Եվ այդ առումով Աննա Հակոբյանի հնչեցրած երազանքը` վերադառնալ իրենց նախկին բնակարան, մեղմ ասած, անիրագործելիության աստիճանի լավատեսական է: Քանզի բավականին շուտով իրենք կերազեն, որ իրենց դատի դատարանը, այլ ոչ թե... Մանավանդ որ քաղաքացիներին կարծես դիտմամբ գազազեցնեն` է՛լ դիմակաձեռնոցային ոստիկանական պարանոյան, է՛լ գույքահարկի քառապատկման օրենքը, է՛լ պղծությունն օրինականացնող իրավական ակտերի ընդունում, է՛լ Արսեն Թորոսյանի` վախ ու տագնապ տարածող ցինիկ նեկրոֆիլ հայտարարությունները...

ВСЁ НЕНУЖНОЕ НА СЛОМ, СОБЕРЁМ МЕТАЛЛОЛОМ!ՉՎԱՐՉԱՊԵՏԸ` ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵ՞Ջ

Սակայն Նիկոլն անում է այն, ինչ չի արել եւ ոչ մի վարակված վարչապետ: Պաշտոնակատար նշանակելու փոխարեն անձամբ մասնակցում է պարետատան բրիֆինգին, ուր մասնակիցները ոչ թե հատուկ բժշկական հանդերձանքով են, այլ սովորական դիմակ-ձեռնոցով: Երեւի այնքան է վախենում լիազորություններ պատվիրակելուց, որ վաղը միգուցե վարակված հալով կառավարության նիստ էլ վարի, կամ հայտնվի ԱԺ-ումԻսկ քարոզչական դաշտում ձեռքը գցել է փրփուրներից: ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով. «Կա մի այսպիսի կոմունիկացիոն հնարք` downgrading. երբ ուզում ես արհեստական կերպով դիմացինիդ խոսքի արժեքը նվազեցնել (հաճախ դա արվում է, երբ բովանդակային պատասխան չես ունենում)` քո թիմից ընտրում ես դիմացինից պաշտոնով/մակարդակով/ազդեցությամբ անհամեմատ ցածր մարդու եւ պատասխանդ տալիս ես նրա միջոցով: Հենց այս մարտավարությունը ընտրեց Փաշինյանը` Միքայել Մինասյանի հնչեցրած փաստերի պատասխանը տալով Հրաչյա Հակոբյանի տեսաուղերձով (ժամանակին այս նույն հնարքն արվեց Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան ձեւաչափով): Ես շատ երկար կարող եմ թվարկել Հակոբյանի ելույթի խոցելի/սխալ/աբսուրդային կետերը (Վիգեն Սարգսյանի բարեփոխումներով գլուխ գովալը, «Սու»-երի գործարքի մանրամասները, չնայած մոնտաժին` բազմաթիվ վրիպակները եւ այլն), բայց ուզում եմ, որ Փաշինյանի թիմը հասկանա...»:

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՈՎ ՉԵՔ ՊՐԾՆԵԼՈՒ, ԴԱՏՎԵԼՈՒ ԵՔ

Չի հասկանա, հարգելի քաղաքագետ: Եթե հասկանար` քայլասերված պատգամավորները թույլ չէին տա, որ վարակվելու ռիսկի ներքո իրենց անվերջ բանեցնեն հերթական այլանդակ օրենքներն ընդունելու վրա... Լավ, հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկեցին, է՞լ ինչ է ուզում «քաջ նազարը»: Ամպայման պետք է սպառի՞ այլանդակ եւ հակասահմանադրական քայլերի օրակարգը եւ ԱԺ-ն ամառային արձակուրդ չուղարկի՞: Դրանով Նիկոլը ցույց է տալիս, որ իր իսկ պատգամավորներին գնահատում է ոչ ավելին, քան շարքային պողոսներին: Եվ իր խուճապահար ուղեղի ջղակծկումներով կարող է նրանցից շատերին դարձնել Արսեն Թորոսյանի «վիրուսնոցների» պացիենտ, իսկ այնտեղ արդեն ծանր հիվանդների համար տեղ չի մնացել, արդեն կիրառում են ֆաշիզմին վայել «սորտավորումը»: Շատ վտանգավոր է համավարակի հետ «ղումար» խաղալը, դա իրեն թույլ չի տա ամենավերջին խաղամոլը: Բայց սրանք դա անում են:

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ՀՐԱՀՐԵԼՈ՞Ւ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ՉԵՆ ՀԱՍՑՆԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА