o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԼԻՔԸ ՀԱՍԱՎ ԱՄՆ

02.06.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԼԻՔԸ ՀԱՍԱՎ ԱՄՆ

Ռուս հայտնի ռազմական լրագրող Եվգենի Պոդդուբնին նախօրեին նման հեգնական մեկնաբանություն էր տվել ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին. «Ես կարծում եմ, որ միանգամայն անթույլատրելի է ուժ կիրառել ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների դեմ: Կառավարությունն անհապաղ պետք է երկխոսություն սկսի հասարակության հետ` Չինաստանի, Վենեսուելայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջնորդությամբ: Այդ երկրների ներկայացուցիչները պետք է դառնան ԱՄՆ-ում հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդներ եւ երաշխավորներ, ուղարկեն իրենց դիտորդներին, կազմակերպեն փոխգործակցություն ժողովրդական շարժումների հետ: ԱՄՆ կառավարությունը պարտավոր է ենթարկվել քաղաքակիրթ աշխարհի կամքին»: Հասկանալի է, ռուս լրագրողը պարզապես կրկնում է այն, ինչ մշտապես ասել է Սպիտակ տունը՝ այս կամ այն երկրում «հեղափոխություն» սարքելով: Ավելի ճիշտ, այդ հեգնանքի տակ պարզ երեւում է ակնարկ, որ ամերիկյան այս իրադարձություններին պետք է նայել` որպես «գունավոր հեղափոխության»:

Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՆՑՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ»

Իհարկե, դեռ ընդամենը հաշված տարիներ առաջ ենթադրելը, թե ԱՄՆ-ն կարող է ինքը հայտնվել այն փոսում, որը փորեց բազում երկրների համար, ֆանտաստիկ կթվար: Սակայն միեւնույնն է, դժվար է Նահանգներում տեղի ունեցողին այլ անուն տալ, քան՝ «գունավոր հեղափոխություն»: Ամեն դեպքում, ոստիկանի կողմից հերթական սեւամորթ քաղաքացու սպանության հետ կապված բողոքի ցույցերի տեսանելի տպավորությունը նույնն է, ինչը տարիներով, որպես «հեղափոխական բրենդ», ի հայտ էր գալիս «դեմոկրատացման» ենթակա երկրներում: Անգամ սցենարային դետալներն  են նման. դիմակավորված ցուցարարներ, որոնց մեջ մեծ թիվ է կազմում երիտասարդությունը: Ագրեսիվ պահվածք, ջարդարարություն, հրկիզումներ, թալան: Ու կարծես թե իրավիճակը հասել է այն փուլին, երբ մասսաներին ուղղորդում են իրավապահների հետ բախումների, պետական հաստատությունների վրա գրոհների, երբ ի հայտ են գալիս զոհեր, ինչն էլ ավելի է շիկացնում իրավիճակը: Վաշինգտոնում ցուցարարներին արդեն գրոհի են տանում Սպիտակ տան դեմ, ինչը «գունավոր հեղափոխությունների» համար սովորաբար նշանակում է, որ լարվածությունը հասնում է գագաթնակետինՄի խոսքով, ռուս լրագրողը չի սխալվում՝ ամերիկյան իրադարձությունները նմանեցնելով «գունավոր հեղափոխության» հետ. ակնհայտ է, որ նույն սցենարն է, ինչը նշանակում է, որ նույնն են նաեւ սցենարիստներըԻսկ թե ովքեր են մինչ այս հանդիսացել «գունավոր հեղափոխությունների» սցենարիստները, դա էլ նոր բան չէ. տարաբնույթ սորոսները: Ավելի ստույգ, առաջին պլանում երեւացող այդ սորոսների ուլտրալիբերալ տերերը, ովքեր ժամանակին Սպիտակ տանն էին գտնվում, իսկ հիմա ունեն այնտեղ վերադառնալու խնդիր: Հակառակ դեպքում, ինչպես  դեռ անցած տարվանից սկսեց ամենաբարձր մակարդակներով անգամ ակնարկվել, ուլտրալիբերալիզմը, որպես, այսպես ասենք, աշխարհի կառավարման երբեմնի համակարգ, կարող է պարզապես պատմության  աղբանոցում հայտնվել՝ իր բոլոր տարրերով հանդերձ՝ ԼԳԲՏ-ներով ու այլասերվածությունների տարածմամբ, աղանդներով, մարդկությանը չիպավորելու, ավանդական արժեհամակարգի ոչնչացման փորձերով. որ մեկն ասեսԱյն, որ Թրամփի ընտրվելուն պես սկիզբ առած ներամերիկյան այս ներքաղաքական բախումները նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ պետք է ստանային ամենակատաղի ընթացք, իհարկե սպասելի էր: Ընդ որում, այստեղ կա նաեւ այն հարցը, թե պատահակա՞ն էր, որ հենց ԱՄՆ-ն դարձավ համաշխարհային կորոնավիրուսային առաջատարը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող Բրազիլիայի հանդեպ ունենալով մոտ 3.5 անգամ առավելություն վարակվածների թվով, թե՞ այս ողջ կորոնավիրուսային պատմությունը եւս պետք է համարել ներամերիկյան այդ պայքարի բաղադրիչ: Չէ՞ որ, վերջին հաշվով, նման կասկածների լուրջ հիմքեր կան, այն, որ կորոնավիրուսի ծագման հիմքերում գտնվելու մասին ծանրակշեռ մեղադրանքներ են ուղղվել այնպիսի ուլտրալիբերալ գործիչների հետ կապված, ինչպիսիք են Սորոսն ու Գեյթսը: Ընդ որում` նկատենք. չնայած վարակվածության մոտ 1.8 միլիոնանոց ցուցանիշին, Թրամփին, այնուամենայնիվ, հաջողվեց երկիրը զերծ պահել սոցիալ-տնտեսական մեծ պայթյունից: Կորուստներ, իհարկե, եղան, ինչպես բոլորի մոտ: Բայց ոչ պայթյունային: Դրա հետ մեկտեղ էլ մայիսի սկզբներից սկսած ԱՄՆ-ն մտել էր վարակի հանդարտեցման փուլ: Այսինքն, եթե մինչ այդ պիկային օրերին օրական վարակվածության ցուցանիշը հասնում էր 35 հազար մարդու եւ ավելի, ապա մայիսին  նվազեց նախ 25-27 հազարի սահմանագիծ, իսկ վերջին օրերին 20 հազարից էլ պակաս: Ընդ որում, տարբեր հեղինակավոր սոցհարցումներ ցույց էին տալիս, որ դրան զուգահեռ, վերսկսել էր աճել Թրամփի վարկանիշը: Կային նաեւ կանխատեսումներ, որ հունիս-հուլիսին նրան կհաջողվեր հայտարարել կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին, եւ այդ դեպքում նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփին հաղթելու խնդիրը ուլտրալիբերալների համար նորից դառնում էր գրեթե անհաղթահարելի, ինչպես որ կար մինչ կորոնավիրուսըՍրան էլ գումարվեց աշնանը ԱՄՆ-ում  կայանալիք G-7 գագաթաժողովին Վլադիմիր Պուտինին հրավիրելու Թրամփի պարզ ակնարկը, որն արդեն իսկ ուլտրալիբերալների համար վատթարագույն սցենարներից մեկն է: Առավել եւս, որ կարծես թե չի հաջողվում նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ¥ԱՀԿ¤ Պեկինի կատարածու ներկայացնելու միջոցով չին-ամերիկյան բախումների հասնելու սցենարը. Թրամփը սկսել է հետ կանգնել կորոնավիրուսի ծագումնաբանությունը չինացիների հետ կապելու հայտնի հիստերիայից, եւ հիմա պարզապես գնում է ուլտրալիբերալիզմի գործիքներից մեկը՝ ԱՀԿ-ն քանդելու ուղղությամբ:

ԱՄՆ-Ն ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԱՓՈՎ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Այսպիսով, ԱՄՆ-ում եւս մեկ ցնցումային իրավիճակ առաջացնելը ուլտրալիբերալների համար Թրամփին տապալելու միակ շանսն էր, եւ առիթը դարձավ սեւամորթի սպանությունը: Այլ հարց է, թե որքանո՞վ են մեծ հաջողության շանսերըԻհարկե, վերջին մեկ-երկու տարիներին գնալով հաճախակիացան ամերիկյան քաղաքացիական պատերազմի եւ երկրի մասնատման հնարավորության մասին խոսակցությունները: Եվ եթե հաջողվի այս ցնցումներին տալ քաղաքացիական պատերազմի բնույթ, ապա դա կարող է դառնալ Թրամփի համար վատագույն սցենարը: Իհարկե, նկատվեցին դեպքեր, երբ հարվածներ հասցվեցին ուլտրալիբերալ լրատվամիջոցների գրասենյակներին: Իսկ դա նշանակում է, որ Թրամփին աջակցող ուժերն էլ այս օրերին պարապ նստած չեն: Սակայն դեռ քաղաքացիների զանգվածային բախումների մասին խոսք անգամ չկա, այսինքն, ամեն ինչ դեռ մարդկային փոքր խմբերի եւ ուժայինների բախումների շրջանակներում է: Ընդ որում, հուզումների նախնական օրերին պարզ նկատվեց, որ այն քաղաքներում եւ նահանգներում, որոնք կառավարվում են դեմոկրատների կողմից, ցուցարարներն իրենց միանգամայն ազատ էին զգում: Սակայն եղավ նախազգուշացում Թրամփից՝ այդպես շարունակելու դեպքում նա բանակի օգնությամբ իրավիճակն իր ձեռքը կվերցնի: Եվ վերջին մեկ-երկու օրերին, երբ ուժային համակարգը սկսել է շատ ավելի ագրեսիվ գործել, նկատելիորեն նվազում են ողջ երկրով մեկ մասշտաբային բախումների հասնելու հնարավորությունը: Այսպիսով, ամեն ինչ կախված է մոտակա օրերի զարգացումներից: Ուժայիններին կհաջողվի՞ իրավիճակը ամբողջական վերահսկողության տակ առնել, ուրեմն ամերիկյան «հեղափոխությունը» կտապալվի: Եվ հակառակ կողմից՝ ուլտրալիբերալներին կհաջողվի՞ հասնել քաղաքացիական բախումների, այս դեպքում արդեն կարող են ամենաանսպասելի սցենարներն անգամ, այդ թվում՝ ներկայիս տեսքով ԱՄՆ-ի լինել-չլինելու հարցն օրակարգում հայտնվել: Սակայն այս պահին երկրորդ տարբերակի հավանականությունը բավականին փոքր էԲայց միայն այն, որ օրակարգ է եկել «ամերիկյան հեղափոխություն» տերմինը, արդեն իսկ ցույց է տալիս, թե աշխարհն ինչքան է փոխվել:

Կենսաբանական դիվերսիա. ո՞րն է ԱՀԿ-ի վերջնական նպատակը (Բացահայտում)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА