o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հղիները, տարեցները եւ խոցելի մյուս խմբերը խուսափում են ԱԺ-ից

02.06.2020 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հղիները, տարեցները եւ խոցելի մյուս խմբերը խուսափում են ԱԺ-ից

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ երեկ հայտարարեց, որ ընտանիքով հանդերձ վարակվել են կորոնավիրուսով: Այս փաստը ոչ միայն իրարանցում է առաջացրել կառավարությունում, այլ նաեւ` Ազգային ժողովում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ն. Փաշինյանը գտնվում էր խորհրդարանում եւ պատասխանում պատգամավորների հարցերին: Սակայն, պատգամավորները ոչ միայն անհանգստացած են վարչապետի հետ ունեցած շփումից, այլեւ իրենց կողքին գտնվող այն պատգամավորներից, որոնք Ն. Փաշինյանի մերձակա շրջապատից են ու բարեկամներից: Եվ այսպես` տարեց պատգամավորները, հղի պատգամավորները եւ խրոնիկ հիվանդություն ունեցողներն այս օրերին ընդհանրապես աշխատում են չերեւալ խորհրդարանի նիստերի դահլիճում Նշենք նաեւ, որ մինչեւ այս էլ խորհրդարանի աշխատակազմում արդեն իսկ կային վարակակիրներ, որոնք աշխատանքի չէին գալիս: Այս ամենով պայմանավորված` քաղաքական կուլիսներում անգամ քննարկվում է Ազգային ժողովի պատգամավորներին ավելի վաղ արձակուրդի ուղարկելու հարցը, սակայն ստեղծված իրավիճակում վերեւներից արդեն իսկ ակնարկել են, որ հույս չունենան:

«Իրատես». Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի Արսեն Թորոսյանին. Նա անձեռնմխելի է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА