o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՅՈԹ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

02.06.2020 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՅՈԹ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Մենք բազմիցս նշել ենք, որ Փաշինյանը առիթ է փնտրում «թռնելու» համար եւ, որպես առիթ, կանխատեսում էինք հիվանդության «մահանան»: Եվ այսպես, կարծես թե դանակը եկել հասել է ոսկորին, եւ հունիսի վերջին սպասվում է Նիկոլի հրաժարականը:

«Իրատես». Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի Արսեն Թորոսյանին. Նա անձեռնմխելի է

Որո՞նք էին այն պատճառները, որոնք ստիպեցին Նիկոլին հիվանդանալ.

1. Ամենածանր պատճառներից է Արցախի շուրջ վարվող բանակցությունները, ըստ որոշ լուրերի` դրանք հասել էին բավականին կոնկրետ փուլ, եւ մասնավորապես սպասվում էր, որ հունիսին պետք է լինեն ստորագրված փաստաթղթեր: Բնական է, որ Նիկոլը իր վրա չէր ուզում վերցներ ազգի դավաճանի պիտակը, սակայն իրավիճակը իր համար դառնում էր փակուղային, այլեւս ձգել նա չէր կարող: Դրա հետ մեկտեղ ամբողջությամբ տապալված են հայ-ռուսական, հայ-եվրոպական եւ հայ-ամերիկյան հարաբերությունները, եւ ընդհանրապես ամբողջ արտաքին քաղաքականությունը:

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

2. Համավարակի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Հայաստանը այդ ցուցանիշով աշխարհով ամենավատթարագույն ցուցանիշներն ունի: Նիկոլի կառավարությունը անկարող է որեւէ գործուն միջամտություն ունենալ այդ հարցում: Հունիսին սպասվում է համավարակի այնպիսի թռիչք, որը կբերի առողջապահական համակարգի վերջնական կոլապսի:

3. Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը անդունդի եզրին է: Հարկերի հավաքագրումը, տնտեսական ակտիվությունը, գործազրկությունը, աղքատությունը հասել են ծայրաստիճան վատթարագույն վիճակի: Արդեն հարցականի տակ է հունիսին պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի ու թոշակառուների թոշակների վճարման խնդիրը: Հունիսի վերջում սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի կբարդանա, եւ սպասվում է սոցիալական ճգնաժամ:

Այս ամենի վերջնական նպատակն է Ռուսաստանը մի քանի մասի տրոհել. Գառնիկ Իսագուլյան

4. Հունիսի 14-ից հետո արտակարգ դրությունը հավանաբար պետք է չեղարկվի: Դա կբերի զանգվածային ցույցերի մեկնարկին, որտեղ յուրաքանչյուր սոցիալական խումբ պահանջելու է իր հանդեպ հատուկ ուշադրություն, բարձրացվելու են նաեւ հակազգային օրենքների չեղարկման եւ այլ հարցեր: Հունիսի վերջին իրավիճակը սպառնում է դառնալ քաոսային:

5. Իրավական ոլորտում կատաստրոֆիկ իրավիճակ է: Դատական համակարգը ամբողջությամբ խառնաշփոթի մեջ է: Քոչարյանի եւ այլ քաղբանտարկյալների հարցերը գնալով սրվում են: Դրանց խառնվում են նաեւ միջազգային ատյանները` ՄԻԵԴ-ը, Վենետիկյան հանձնաժողովը եւ այլն: ՍԴ-ի հարցը մնում է օդում: Նշանակված հանրաքվեն ո՛չ կարող են անցկացնել, ո՛չ կարող են օրինական ճանապարհով չեղարկել: Չեղարկելու դեպքում հարց է ծագում` ով է պատասխան տալու հանրաքվեի հսկայածավալ ծախսված միջոցների համար:

Նիկոլիզմը՝ մերժելու իսկական մատերիալ. Մարգարիտ Եսայան

6. Կոռուպցիոն սկանդալները պայթում են մեկը մյուս հետեւից: Սիգարետների ապօրինի արտահանում, ոսկու եւ ադամանդների, զենքի ապօրինի վաճառքներ: Արտասահմանյան հաշիվների վրա 1,5 մլրդ եվրոյի հավաքագրում տարբեր օլիգարխների կողմից միջոցների փոխանցման ճանապարհով: Այս ֆոնին երկրի ներսում պարգեւատրումները եւ այլ կոռուպցիոն սկանդալները նույնիսկ աննշան են թվում:

7. Ազգային արժեքներից նահանջը, որը Նիկոլենք պարտավորված են իրականացնել հեղափոխական ժամանակահատվածում իրենց վրա ստանձնած պարտավորություններին համապատասխան, նույնպես հասել է այն բարձրակետին, որից հետո ժողովուրդը այլեւս չի պատրաստվում այդ ամենը հանդուրժել: Եկեղեցու դեմ հարձակումները, հայոց պատմության ուսուցման սահմանափակումները, մշակույթի քայքայումը, երեխաների եւ կրթական համակարգում սեռական, այսպես կոչված, դաստիարակությունը, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման եւ ԼԳԲՏ-ների խրախճանքը` այդ ամենը հասարակության մեջ առաջ է քաշել մեծ դժգոհություն եւ ծայրահեղ լարվածություն: Հակահայկական հակաբարոյականության տարածման կասեցումը այլեւս հանրային հրատապ պահանջ է:

Երկրներ, որոնք հայտարարել էին կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու մասին, վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ. վարչապետ

Այս յոթ պատճառներն են, որ դարձան Նիկոլի հիվանդության պատճառը:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА