o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.06.2020 21:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, լուսանկարում պատկերված այս լայն ժպիտով ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ինչի՞ մասին է խոսում: Ինչքան էլ զարմանալի լինի, այդ լայն ժպիտով նա խոսում է, որ իր իսկ զավակները վարակված են կորոնավիրուսով: Անշուշտ, Նիկոլի ինչպես կողմնակիցներից, այնպես էլ հակառակորդներից շատերը տվյալ պարագայում նախընտրեցին առաջնորդվել` «ստախոսի տունը կրակ ընկավ, չհավատացին» բանաձեւով, բայց, այնուամենայնիվ, տվյալ դեպքում առաջնորդվենք ճշմարտությունը ասելու կանխավարկածով: Հիմա ոչ այնքան կանխատեսելի վիրուսով  սեփական զավակների վարակված լինելու մասին խոսողին ինչպե՞ս բնութագրես: Ուղարկես Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետի» մո՞տ, թե՞ արձանագրես, որ ծայրահեղ ցինիկ է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ոչ բարով-խերով առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ հանդես եկավ զարմանալի, ապշեցուցիչ ցինիզմի մի հզոր հրավառությամբ. «Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում դուք բարեւում եք, ում հետ խոսում եք, ում կողքով անցնում եք վարակված է կորոնավիրուսով: Պատկերացրեցի՞ք: Որո՞նք են Ձեր գործողությունները»: Ինչքան էլ զարմանալի լինի, ունենք Թորոսյանի հարցադրման պատասխանը` կօգնեմ դժբախտ Արսենին կազմել իր հրաժարականի դիմումի տեքստը եւ օգնելու կոչով կդիմեմ նաեւ մյուսներին: Ախր ի՞նչ ասես այն նախարարին, ում օրոք  առողջապահության համակարգը այնքան «օպտիմալացվեց», որ հիմա  350 ծանր հիվանդի բուժման հարց չի կարողանում լուծել: Բա ա՛յ դավաճան, եթե լայնածավալ պատերազմ եղավ, եւ ասենք 2-3 օրում 1000-ի կարգի ծանր վիրավոր ունենանք, ի՞նչ ես անելու, ասելու ես, թե գնացեք տներո՞վ բուժվեք...

ԶԱՐՄԱՆՔ

ԱԺ քայլասերված մեծամասնության նախաձեռնությամբ ու քվեարկությամբ ընդունվեց հերթական հակասահմանադրական օրենքը` «Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Սրանցից, իհարկե, ամեն ինչ սպասելի է, քանզի վաղուց Սահմանադրության ոտնահարումը դարձրել են ջրի ճամփա: Սակայն զարմանալի է` ինչո՞ւ իրենց ԸՆԴԴԻՄԱԴԻՐ համարող ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները սեփական ներկայությամբ օրինականացրին այդ խայտառակությունը: Այդ դեպքում դուք էլ ի՞նչ ընդդիմադիր, երեւի թե իրական ընդդիմությունը պետք է փնտրել ԱԺ պատերից դուրս: Ուղղակի  ձեւեր թափելու ցեցը ընկել է ամբողջ խորհրդարանական դաշտով:

ԶԱՐՄԱՆՔ

Այն բանից հետո, որ տխրահռչակ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ հրապարակավ վիրավորեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, քաղաքացիները  ամբողջ Ֆեյսբուքը ողողեցին Բաբաջանյանին տրված մակդիրներով, որոնցից թերեւս միայն «շան որդին» է տեղավորվում տպագիր բառապաշարի շրջանակներում: Այդ զարմանալի բնորոշմանն էլ արձագանքել են բազում շնատերեր, ովքեր Ֆեյսբուքում, զետեղելով սեփական շան նկարը, նշել են, որ իրենց շունը կտրականապես դեմ է նման համեմատությանը: Դե ինչ ասես, մնում է մաղթել քաղաքական գործիչներին, որ երբեք չլինեն արմանբաբաջանյան:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА