o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, եւ նույնկերպ իր խափանման միջոց կալանքը չեն փոխելու. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

02.06.2020 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, եւ նույնկերպ իր խափանման միջոց կալանքը չեն փոխելու. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Իշխանությունը հիմա էլ ինքն իր հորինած հանրաքվեի ձեռքն է կրակն ընկել ու փորձում է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախ չեղարկել հանրաքվեն, որով պետք է ազատվեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից եւ եւս 6 ՍԴ անդամներից, ապա փորձել հենց խորհրդարանում օրենսդրական լուծում գտնել եւ իրենց համար ոչ ցանկալի ՍԴ-ականներից ազատվել այդ տարբերակով: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:

Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության, նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է. Մարգարիտ Եսայան

«ՍԱ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱԽԵՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

– Պարոն Հայրիկյան, ժամանակին Դուք շեշտում էիք, որ պետք է «ոչ ասել կեղծ սահմանադրական հանրաքվեին»: Այսօր այն չեղարկվում է, եւ դրա փոխարեն փորձում են ՍԴ անդամներից ազատվել խորհրդարանի միջոցով: Որքանո՞վ է այն առավել սահմանադրական:

Չես կարող անել հանրաքվե, որը կարող է գործող Սահմանադրությանը հակասող տարրեր պարունակել: Դրա համար նախատեսված է, որ հանրաքվեի դրվող հարցը պետք է ներկայացնել Սահմանադրական դատարանին` հատուկ ազգային կառույցին, որը պետք է ասի, թե արդյոք հանրաքվեի արդյունքում ստացված պատասխանը չի հակասելու Սահմանադրության մյուս հոդվածներին: Եթե հակասելու է, ապա պետք է փոփոխություններ կատարել ու այնպես ներկայացնել, որ չհակասի Սահմանադրությանը: Մինչդեռ այն, իսկապես հակասահմանադրական հանրաքվե էր, ինչի համար էլ մենք դեմ էինք: Իսկ այսօր սահմանադրական հանրաքվեի փոխարեն, որ խոսում են ավելի շուտ սահմանադրական դատարանի մի քանի անդամներից Ազգային ժողովի միջոցով հեռացնել, սա ցույց է տալիս այս իշխանությունների մտախեղվածությունը եւ մտասեւեռվածությունը: Սահմանադրական դատարանն իր պարտականությունները լիարժեք կատարում է, չի եղել մի դեպք, որ ՍԴ-ն իր այս կազմով որեւէ կերպ խանգարի: Այդ ՍԴ-ն նույնիսկ խայտառակ օրենքը սահմանադրական ճանաչեց, որը վերջերս ընդունվեց Ազգային ժողովում եւ երեխաներին տանում է դեպի մանկապղծության (նկատի ունի Լանզարոտեի կոնվենցիան, - հեղինակ): Ինչո՞ւ են ընկել նրանց հետեւից: Չէ՞ որ այս իշխանությունները, երբ եկան, սկսեցին խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ ո՞ր կոռուպցիոներին են կալանավորել, ասում էին` Հայաստանը լիքն էր կոռուպցիոներներով, որոնք զբաղվում էին բիզնեսով եւ քաղաքականությամբ, զբաղվում էին քաղաքական միջավայրում իրենց նյութական կարողություններով ազդեցություն ավելացնելով: Ո՞ր օլիգարխն է, ո՞ր կոռուպցիոներն է այսօր դատված, էլ չեմ ասում նույնիսկ խումբը, թիմը, չկա այդպիսի բան: Թողած իրենց խոստումները` ընկած են մի բանի հետեւից, որը ոչ թե տասներորդական, այլ հարյուրերորդական է մեր ազգի կյանքի համար, որովհետեւ այն համակարգային փոփոխություն չի պարունակում: Բայց ազնիվ լինելու համար` չմոռանանք, որ իրենք ստեղծեցին սահմանադրական բարեփոխումների թայֆայական մի խումբ:

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

«ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՃԱԿԱՏԻՆ ԳՐԵՑԻՆ ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ»

– Ի դեպ, Սահմանադրական բարեփոխումների այդ մասնագիտական հանձնաժողովի կազմում Ձեր ընդգրկվելու հայտը մերժվեց Արդարադատության նախարարության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

Այո, ճիշտ եք ասում: Ինձ ներկայացրել էին երկու հասարակական կազմակերպություններ, մյուսներին` մեկական, եւ հետո տվեցին խուժան, խուլիգանական, փողոցային բացատրություն, գուցե իրենց հարիր, ասում էին© «Մենք քաղաքական որոշում ենք ընդունել»: Այ բալիկ ջան, Սահմանադրությունը համազգային իրավական փաստաթուղթ է, ի՞նչ քաղաքական, սա իշխանության պայքար չէ, այլ իրավունքի իշխանության ամրագրման հաստատումն է, եւ դու նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահին, Հայաստանում սահմանադրականության հիմնադիր համարվող մարդուն մերժում ես ու անդամ ես դարձնում մյուսների՞ն: Սա ցույց տվեց, որ ազնիվ չեն, բայց դա թողնենք: Ինձ չընդգրկեցին, սակայն հանձնաժողովը ստեղծվեց, բայց հանձնաժողովի ստեղծվելուց հետո` երբ հարցը տանում էին հանրաքվեի, նույնիսկ այդ հանձնաժողովի կարծիքը չհարցրին: Այդ հանձնաժողովում անդամ դարձած արժանապատվություն ունեցող որեւէ մեկը, ով հավանաբար նաեւ աշխատավարձ է ստանում, պետք է ասեր` ես այլեւս չեմ աշխատի այդտեղ, որովհետեւ դուք ստեղծում եք հատուկ նպատակով կառույց եւ այդ կառույցին վերաբերող հարցը չեք էլ ներկայացնում մեզ: Իհարկե, եթե բարոյականություն ունենային, հանձնաժողովի ստեղծման հենց հաջորդ օրը կասեին` դուք Հայրիկյանին չեք ընդգրկել, ինձ եք ընդգրկել, ինչպե՞ս պետք է աշխատեմ այնտեղ, որտեղ նախեւառաջ Հայրիկյանը պետք է լիներ, ինչպե՞ս պետք է վաղը իմ երեխաների եւ թոռների աչքերի մեջ նայեմ, հետեւաբար հեռանում եմ այս աշխատանքից: Թող բոլոր նրանք, ովքեր այդ հանձնաժողովում ընդգրկված են, իմանան, որ իրենք իրենց ճակատին գրեցին ` անբարոյական, որովհետեւ չի կարելի մեծերին նսեմացնել, ուսուցիչներին թերագնահատել: Սրանք իմ խոսքերը չեն, Աստվածաշունչն է ասում` որպեսզի օրերդ երկար լինի, երջանիկ լինես, պատվիր մեծերիդ:

Աշխարհն այս Ազգային ժողովի ընդունած որոշումները չի ընդունում. Նիկողոսյան

«ՄԻ՛ ՓՈՐՁԻՐ ԱՊՈՒՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼ, ՉԵՍ ԿԱՐՈՂ»

– Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ վախեցան հանրաքվեից: Եթե արտակարգ դրությամբ ու կորոնավիրուսով էր պայմանավորված, ապա ստացվում է, որ եթե խորհրդարանական ընտրություններ լինեին, դա է՞լ էր չեղարկվելու, ու միապե՞տ էին կարգելու ինչ-որ մեկին:

Օրերս մի իտալացի մասնագետի հոդված կարդացի, որն ասում է` եթե դու ողջախոհ մարդ ես, երբեք մի՛ փորձիր ապուշների տրամաբանությունը հասկանալ, չես կարող, կջախջախվես, կձախողվես: Ավելին` նույնիսկ մի փորձիր նրանց հետ համագործակցել, որովհետեւ առողջ բանականությունը չի գործում նրանց մոտ: Այնպես որ, չեմ կարող ասել, թե հատկապես ինչ էին մտածում, որովհետեւ իշխանությունն է հրաժարվել այդ հանրաքվեից: Բայց կարող եմ ենթադրել իրենց տագնապների մասին: Իրենք արդեն գիտեն, որ այլեւս ժողովրդի մեջ չկան կասկածողներ, որ այս իշխանությունը ստախոս է: Իսկ համակարգված ստախոսությունն ամեն ինչի վերջն է: Իրենց հավատացողների թիվը միայն իրենց համախոհներն են, նույնիսկ իրենց ֆեյքերի ու պատվիրատուների թիվը այնքան է կրճատվել, որ ակնհայտ է դառնումՀետեւաբար, իրենք ենթադրում էին, որ կարող է պարտվեին: Ես, օրինակ, չէի ուզենա, որ բացասական դերակատարում ունեցած մարդուն հեռացնելու հարցում այդպիսի անհաջողություն լիներ, եւ այդ ապօրինի հանրաքվեն անցկացվեր: Եթե առաջ ինձ հետ հակառակվողներ կային, ապա հիմա իրավիճակն այլ է: Նույնիսկ մի բժշկից նման բացահայտում լսեցի, որն ասում էր© «Հայրիկյանին հարգում, գնահատում էինք, բայց երբ սկսեց Նիկոլ Փաշինյանին քննադատել, կորցրեց իր նախկին արժեքը: Մինչդեռ անցավ ժամանակ, ու մենք հասկացանք, որ նա պարզապես մեզնից շուտ էր տեսել, թե ինչ վտանգ է իր մեջ պարունակում այդ անձը` որպես ստախոս: Հայրիկյանը «սկան» էր արել եւ մեզ նախազգուշացնում էր, որ վտանգի առաջ ենք կանգնած»: Հիմա էլ եմ զգուշացնում` եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ պատասխանատվության զգացում, սեր ունի հայ ազգի նկատմամբ, պետք է կանգ առնի այս սխալ ճանապարհից եւ սկսի վերջ տալ իր ստերին:

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

Ստեղծված իրավիճակում մի քանի լուծում է առաջարկվում, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է` եկեք հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ձեւավորենք, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը խորհուրդ էր տալիս իշխող ուժին ցնցումներից խուսափելու համար` հենց իրենց թիմից ընտրել նոր վարչապետ: Ո՞րն է Ձեր տեսլականը:

Փաստորեն, Արթուր Վանեցյանի առաջարկն ինչ-որ չափով հեղափոխական է, իսկ Միքայել Մինասյանինը` բարեփոխական: Ես հեղափոխությանը դեմ եմ, ընդհանրապես` համարում եմ, որ հեղափոխությունը անպատկառների եւ անպատասխանատուների գործն է: Բոլշեւիկյան բնույթի հեղափոխություններին բացասաբար եմ տրամադրված, իսկ արմատական փոփոխությունների, բարեփոխումների կողմնակից եմ: Բայց այս դեպքում` ոչ մի տարբերակն էլ էականորեն մեր կյանքը փոխել չի կարող: Իրավիճակն էականորեն կարող է փոխվել, եթե շատ արագ ձեռնամուխ լինենք 6 կուսակցությունների (ԱԻՄ, ՍԻՄ, ՀԿԿ, Քրիստոնեա-դեմոկրատական, Հայաստանի դեմոկրատական, Երիտասարդական կուսակցությունների) ընդունած բացարձակ ժողովրդավարության նախագիծը շրջանառության մեջ դնելով: Այն առաջին հերթին ավելացնում է խորհրդարանական ընտրությունների հաճախականությունը: Այսինքն` երկու տարին մեկ, եթե իշխանավորը վատն է, փոխվում է: Տեսեք, իշխանափոխությունից հետո` անցել է երկու տարի, բայց Նիկոլը գիտի, որ դեռ երեք տարի ունի: Հետեւաբար, դեռ երեք տարի կարող է փող հավաքել տարբեր երկրներից եւ, ինչպես ռուսական աղբյուրներն են նշում, աշխարհի տարբեր երկրներում ներդրումներ կատարել: Սարսափելի է, եթե սա ճիշտ է, սրբապղծության գագաթն է: Ուզում եմ հավատալ, որ ռուսական աղբյուրները չարախոսում են իր դեմ: Ամեն դեպքում, մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի: Իսկ եթե լիներ օրենքով երկու տարի ընտրվող, եւ ուղղակի ընտրվեր, հիմա կասեին` գնա հանգստացիր, տղա ջան: Իր համար էլ լավ կլիներ, հետո` դատարան չէր գնա: Ցավոք, նա այնպես է աշխատում, որ կանգնելու է դատարանի առաջ եւ նույնկերպ իր խափանման  միջոց կալանքը չեն փոխելու: Չգիտեմ` այդ ժամանակ ես գուցե կարողանամ օգնել, որ մինչեւ դատավարությունն իրենք կալանքի տակ չպահեն: Շատ գործ ունենք, եւ առաջին հերթին քաղաքացուն իսկապես երկրի տերը դարձնելն է, նոր ընտրություններ անցկացնելն ու նոր վարչապետ ընտրելը, էլ չեմ խոսում այդ տիկնիկ, խրթվիլակ նախագահի մասին: Մեզ այսպիսի նախագահ պետք չէ:

ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА