o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ, ՈՐ ԱՆԳԱՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԺԱՄԱՆԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈՂԵՑ ՓԱԽԱՎ»

02.06.2020 22:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ, ՈՐ ԱՆԳԱՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԺԱՄԱՆԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈՂԵՑ ՓԱԽԱՎ»

Հայաստանում քաղաքական անցուդարձի, Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակված լինել-չլինելու, իշխանությունների վարկանիշի անկման եւ այլ հարցերի մասին զրուցեցինք քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

– Պարոն Բադալյան, առավոտ կանուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով: Թերեւս շատերն այս ամենին թերահավատորեն են մոտենում, ինչո՞ւ: Ի՞նչ կասեք այս մասին:

Հարցը եկեք բաժանենք երկու մասին: Նախ առողջություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով, անգամ եթե վարչապետի մասին է խոսքը: Իսկ ահա ինչ վերաբերում է կասկածներին, որ այսօր շատերը չեն հավատում, որ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով, ապա պետք է ասեմ, որ բնականաբար դրա տեղիքը տվել է հենց Նիկոլ Փաշինյանը: Կան տեսակետներ, որ անգամ մարտի 1-ի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թողեց փախավ, ու ահա այս մասով եւս զուգահեռներ են անցկացնում: Բոլոր նրանք, ովքեր թերահավատորեն են մոտենում վարչապետի խոսքերին եւ գործողություններին, հիմնականում հիմնվում են Փաշինյանի վերջին երկու տարվա, հատկապես` երկու ամսվա հակասական հայտարարությունների վրա: Վարչապետ Փաշինյանը նախ հայտարարեց, որ կորոնավիրուսն ում շունն է, ապա խոսեց վիրուսը պինցետով ոչնչացնելու մասին, իսկ ահա հիմա Փաշինյանն այնքան վտանգավոր է համարում կորոնավիրուսը, որ պարտադրում է մարդկանց դիմակ կրել: Այս ամենին էլ գումարած Միքայել Մինասյանի կողմից արված փաստացի հայտարարություններն էին` կապված մաքսանենգ սիգարետների հետ եւ այլն: Այնքան հակասական տեսակետներ հնչեցին, որ իսկապես կասկածներ են առաջանում: Որեւէ մեկը հստակ ասել չի կարող, թե Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով, թե` ոչ, սակայն նմանատիպ կասկածների տեղիք տվողը հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է:

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

Ակնառու է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն առավել նվազել է: Արդյո՞ք այդ ամենը կապված է սահմանադրական հանրաքվեն չեղարկելու եւ հարցը Ազգային ժողով տեղափոխելու ճիգերի հետ:

Միանշանակ, որովհետեւ անգամ եթե հանրաքվեն լիներ ապրիլի 5-ին, ապա նրա վարկանիշը եւս էական անկում էր ապրելու, սակայն համեմատած այս պահի հետ, մի քիչ բարձր էր: Անգամ ամիսներ առաջ շատ դժվար էր 850.000 քաղաքացու ուղարկել տեղամաս, որից 650.000 կասեին` այո: Կորոնավիրուսն արագացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարչական ունակությունների բացակայության գործընթացը, որի արդյունքում շատերը հասկացան, որ Փաշինյանն ուղղակի չի կարողանում իրականացնել հակաճգնաժամային կառավարում: Եթե հանրաքվեն տեղի ունենար, իշխանությունները միանշանակ կպարտվեին: Այստեղ առաջ է գալիս մեկ հարց, թե ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին, եւ արդյո՞ք կան քաղաքական գործիչներ, որոնց վարկանիշն էապես մեծանում է: Գաղտնիք չէ, որ ինչ-որ չափով վարչապետի չափանիշներին համապատասխանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջին շրջանում հայաստանյան կուսակցություններն այնքան են լղոզվել, որ չես հասկանում` որ կուսակցությունը կա, եւ որը չկա: Նիկոլ Փաշինյանն ընդամենը քաղաքական անհատ է: Նա բացարձակ գաղափարախոսություն չունի: Նա հայտարարել էր, որ իրենք իզմեր չեն ընդունում: Իսկ ահա Փաշինյանի վարկանիշի մասին խոսելն արդեն նույնիսկ անիմաստ է: Վարչապետն այլեւս ոչինչ անել չի կարող իր վարկանիշը պահելու համար:

Հայաստանում կրթական բարեփոխումների անվան տակ փորձում են իրականացնել վաղեմի փափագած, իր ցինիկության մեջ անբարո եւ հանցավոր ծրագիր. Արմեն Աշոտյան

Պարոն Բադալյան, Հայատանն այսօր ո՞ւր է գնում: Ի՞նչ կասեք Լանզարոտեի հայտնի կոնվենցիայի մասին: Այն ե՞ւս կջախջախի Փաշինյանի վարկանիշը:

Հայաստանն այս երկու տարվա ընթացքում այդպես էլ հստակ ցույց չի տալիս, թե որ ուղղությամբ է գնում: Հայաստանն ուղղակի օվկիանոսում մի նավ է, որը մի օր հյուսիս է գնում, մի օր` հարավ: Հայատանը դեգերում է, չկա Հայաստանի զարգացման տեսլականը: Անկախ նրանից, թե իշխանություններն ինչ օրենք կընդունեն, մեկ է` վարչապետի վարկանիշն անկում է ունենալու: Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուն պես, եւս նրա վարկանիշն անկում կապրի, Ամուլսարի հարցը եւս նրա վարկանիշի վրա ազդելու է ու այդպես շարունակ:

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА