o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք երկիրը. Նորայր Նորիկյան

03.06.2020 02:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք երկիրը. Նորայր Նորիկյան

«Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթից հետո լրիվ սթափվեցի։ Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ ՀՀ կառավարության եւ հասարակության միջեւ կա հոգեբանական պրոբլեմ։ Վարչապետն արձանագրում է, որ կառավարությունն իր ծագումնաբանությամբ համաճարակից խուսափելու կանոնները պարտադրելու առումով ունի ինչ-որ հոգեբանական գիծ, որը չի կարողանում անցնել», - այս մասին գրում է փաստաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ըստ նրա, մենք բոլորոս ենք այս կառավարությունը ձեւավորել եւ մի ընտանիք ենք, եւ եթե ընտանիքի մի անդամ պետք է դուբինկաներով առողջություն պարտադրի մյուս հատվածին, ուրեմն սա լուրջ հոգեբանական գիծ է ու դժվարացնում է իր գործը։

Փաշինյանի կառավարության ձախողման գլխավոր մեղավոր նշանակված է Ռուսաստանը. Նիկողոսյան

Ես միշտ կողմնակից եմ եղել առավել կոշտ ու կտրուկ միջոցների՝ ընդգծելով, որ եթե հայտարարված է արտակարգ դրություն, ուրեմն իշխանությունը պարտավոր է դրսեւորել արտակարգ դրությանը համահունչ եւ համարժեք խստություն, հարկ եղած դեմքում նաեւ կոշտ միջոցների կիրառմամբ ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման դրույթների իրականացումը:

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյան

Նիկո՛լ, կառավարության այսպիսի փափուկ քաղաքականությունն ինչ-որ տեղ ծնողասպան գործունեություն է։

Ինչպես ուզում ես գնահատի, սա՛ է մեր հասարակությունը։

Այսօր մահանում են իմ հարեւանի, իմ ընկերոջ, իմ հեռու ազգականի ծնողները, որի համար արդեն իսկ յուրաքանչյուրիս մեղքի բաժինը կա։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Վաղն այդ ողբերգությունը կարող է հասնել իմ ու քո ծնողին, եւ ինքներս չկարողանանք երբեւէ մեզ ներել։ Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք թե՛ նրանց, թե՛ երկիրը…

Ես պատրաստ եմ պաշտպանել քո կառավարության հստակ դիրքորոշումն ու իրական քայլերը եւ հրապարակայնորեն մարդկանց բացատրել, որ անհրաժեշտության դեպքում, այո՛, «Դուբինկաների» համաչափ եւ օրենքով գործադրումը մեր ծնողներին փրկելու շանս է…

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Վստա՛հ եմ, Հայաստանի գիտակից բոլոր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան կառավարության իրական ջանքերին, որոնք ուղղված են մարդկանց կյանքերը փրկելուն։

Հիմա փափուկ լինելու ժամանակը չէ, հիմա հոգեբանական շեմը հաղթահարելու ժամանակն է՝ հանուն բոլորիս ծնողների…

ԷՍ ԱՐՄԵՆԸ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑ

Սթափվե՛լ է պետք…»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА