o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չի կարելի ձեռնոցներ կրելուն զուգահեռ մատանիններ հագնել, բրասլետներ կրել. Մաշկավեներաբան

03.06.2020 16:33 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Չի կարելի ձեռնոցներ կրելուն զուգահեռ մատանիններ հագնել, բրասլետներ կրել. Մաշկավեներաբան

«Գոյություն ունեն նորմատիվներ, որոնց պետք է հետեւել` ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Օրինակ` չի կարելի ձեռնոցները կրել թաց մաշկին: Չի կարելի ձեռքերը ախտահանել եւ միանգամից ձեռնոց հագնել: Չի կարելի ձեռնոցներ կրելուն զուգահեռ մատանիններ հագնել, բրասլետներ կրել»,- «Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով ձեռնոցների եւ դիմակների կրմանը, ասաց «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկային բաժանմունքի վարիչ, մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆԻՑ:

Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

Ձեռնոցմերը հանելուց հետո պետք է շատ արագ լվացվել եւ մաշկը չորացնել: Ախտահանիչ նյութերի կիրառմանը զուգահեռ կարելի օգտագործել տարբեր տեսակի կրեմներ, խոնավացնող լասյոններ, որոնք մաշկը կպահեն պատշաճ մակարդակի: Եթե արդեն առաջանում է կոնտակտային մաշկաբորբ, պետք է առաջին հերթին միանգամից շտապ լվացվել սառը ջրի տակ, օգտագործել հակաալերգիկ պրեպարատներ, ապա անհապաղ դիմել մաշկաբանի:

Մանրամասները տեսանյութում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА