o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱ±Ն

03.06.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱ±Ն

Ուշագրավ հայտարարությամբ նախօրեին հանդես եկավ «Գազպրոմ Արմենիան»: Ըստ այդմ, երեկվանից 96 ժամով դադարեցվեց Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի եւ Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ՀԻՄՔԵՐՈՒՄ

 

ԳԱԶԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Հետաքրքիրը հենց Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարն է, որտեղ, ինչպես նաեւ նույն հայտարարության մեջ է ասվում, 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի «զննման եւ անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել»: Այդ դեպքում, ինչպե՞ս հնարավոր եղավ, որ հիմա ոչ թե «զննման եւ սպասարկման», այլ նույնիսկ «նորոգման» աշխատանքներ հնարավոր եղավ իրականացնել: Հայտարարության մեջ այս բացատրությունն է տրված. «Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների արդյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ»: Նման բացատրությունից միանգամից մի քանի հարց է առաջ գալիս: Ինչո՞ւ էր պետք միջկառավարական պայմանավորվածություն, եթե Կարմիր կամրջից այս կողմ Հայաստանի տարածքն է, եւ կարելի  էր նորոգում անել սեփական հայեցողությամբ: Կամ ինչո՞ւ էին դրա համար 28 տարի սպասում, ինչ է, վրացիներն այսքան ժամանակ պայմանավորվել չէի՞ն ցանկանումԲայց նախ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Կարմիր կամուրջ կոչվածը, ինչպես հայտնի է, Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հատվածն է: Այնտեղից Սեւքար-Բերդ ուղղությամբ մագիստրալային գազամուղ կառուցվեց 1992թ.-ին, երբ Ադրբեջանից դադարեցվեց Հայաստանի գազամատակարարումն ու անհրաժեշտություն առաջացավ անցնել վրացական ուղղությանը: Բայց ահա, կառուցվելուց հետո, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիան» է փաստում, այն գործնականում չի շահագործվել, ավելին, անգամ զննման եւ տեխնիկական աշխատանքներ չեն տարվել: Իհարկե, այստեղ նախ այն հարցը կա, թե այդ  դեպքում ինչո՞ւ էին 1992թ. խիստ սուղ վիճակում ծախսեր անում այն կառուցելու համար, եւ այդ հարցերի թիրախն այն ժամանակվա ղեկավարությունն է: Սակայն սա այլ, ավելի շուտ՝ քրեական ուղղվածության հարց է:Այլ բան, թե ինչո՞ւ այն չէր շահագործվում եւ հանկարծ հիմա այդ մասին հիշեցին: Չնայած ոչ, այս  մասին խոսակցություններ կային  դեռ 2017թ.-ից, եւ այդ տարվա վերջերին էլ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Թադեւոսյանը հայտարարեց, որ առաջիկա երեք տարիներին ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարների տեղափոխում ՀՀ տարածք: «Նոր մայրուղային գազատարների կառուցումն իրականացվում է անվտանգության նկատառումներով: Խոսքը գնում է 700 մմ եւ 1000 մմ տրամագծով գազատարների մասին, որոնք գտնվում են Վրաստանի տարածքում: Մենք, որպեսզի կարողանանք իրականացնել «Գազպրոմ Արմենիային» հասանելիք գործառույթները, պարտադիր դրանք պետք է տեղափոխենք ՀՀ տարածք, որի ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում»: Խոսքը Կարմիր կամուրջ-Ալավերդի եւ Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ գազատարների մասին էր, որոնք, ըստ Թադեւոսյանի՝ «Գտնվում են սահմանին մոտ ականապատված տարածքում, որոնց շահագործումը բարդ է»: Այսինքն, տվյալ հատվածներում պետք է կառուցվեին նոր մայրուղային գազատարներ, որոնք ներառված էին ընկերության ներդրումային ծրագրերում՝ մոտ 8.4 միլիարդ դրամ արժեքով: Հասկանալի է, այդ ծախսերը եւս պետք է ներառվեին գազի ներքին սակագնում, այսինքն` հերթական անգամ ծանրացնեին հայաստանյան շարքային քաղաքացու բեռը: Ու տարօրինակ չէ՞, որ հենց այն պահին, երբ սակագնային ամեն մի դրամը պետք է ուշադրության կենտրոնում լիներ: Բայց այս պահին խնդիրն այլ է: Կրկնենք, նախատեսված էր «նոր մայրուղային գազատարների կառուցում», ինչպես եւ նշված է ընկերության հաստատված ներդրումային ծրագրում: Բայց ահա, հիմա խոսում են միայն «մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ» իրականացնելու մասին: Ի՞նչ է, այն արդեն «սահմանին մոտ» չէ՞, թե «ականապատված տարածքները» ականազերծել են: Եվս մեկ ուշագրավ դրվագ. «Գազպրոմ Արմենիան» ունի նաեւ «Ղազախ-Երեւան-ԳՍՊԿ գազատարի Dպ700 լուպինգի կառուցում» 24.5 միլիոն դրամանոց ներդրումային ծրագիր, եւ այդ գումարն ուղղվում է «Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում» տողով: Այսինքն, եթե միայն նախագծային աշխատանքներն են այդքան, կարելի է ենթադրել, որ խոսքը շատ խոշոր ծրագրի մասին է: Բայց չէ՞ որ, եթե չենք սխալվում, Ղազախը դեռ ադրբեջանական քաղաք է: Այս ի՞նչ է, Ադրբեջանից եկող գազատարի մասի՞ն ենք խոսում:

«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Սահմանային գազատարների հարցը հետաքրքիր է, հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որն առիթ էինք ունեցել ներկայացնել մոտ մեկ ամիս առաջ: Համաձայն դրա. «Մեր ստուգվող տեղեկություններով, ռուսական համապատասխան կառույցները արդեն սկսել են մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների վերականգնման, ինժեներական նախագծերը` դրանք քննարկելով այդ երկրների կառավարությունների հետ: Մասնավորապես` քննարկվում են երկաթգծերի, ավտոճանապարհների եւ գազատարների վերականգնման հնարավորությունները»:

ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՇՔԵՐԹԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՉԷՐ

Բնականաբար, հայաստանյան համապատասխան ընկերությունները հերքեցին այդ լուրը: Մինչդեռ այն, որ չգիտես ինչու հիշեցին 28 տարի չշահագործվող սահմանամերձ գազատարի մասին, արդեն իսկ մտորումների տեղիք տալիս է: Ընդ որում, մեր հիշատակված տեղեկատվության մեջ կար նաեւ այն նյուանսը, որ այդ գլոբալ «հաշտեցման ծրագրով» նախատեսվում է նաեւ Նախիջեւանի հետ կոմունիկացիաների, այդ թվում՝ երկաթուղու եւ գազամատակարարման վերականգնման հարցը: Սակայն դրա համար նախ գազի համապատասխան ծավալներ են պետք, որը հնարավոր է ապահովել հենց Ղազախի ուղղությունիցԱյսպիսով, կարող ենք ամենաքիչը արձանագրել հետեւյալը. կատարվում են աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած պահի սկսել գործնական ծրագրեր առնվազն Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան  գազի տեղափոխման ուղղությամբՄինչդեռ չմոռանանք, որ Մինսկի խմբի հայտնի վեցկետանոց ծրագրով, որի մասին, ի դեպ, թեեւ տերմիններ չհնչեցնելով, սակայն փաստացի խոսեց նաեւ Ալիեւը, նախատեսված է քայլերի նման հերթականություն: Փաստաթղթի ստորագրում, որոշ տարածքների վերադարձ, այնտեղ խաղաղարարների տեղակայում եւ կոմունիկացիաների վերագործարկում: Սակայն կոմունիկացիաների հարցը մեկ օրվա լուծելիք խնդիր չէ. այն ենթադրում է երկարատեւ նախապատրաստական շրջան, եւ մեր մեկամսյա վաղեմության տեղեկատվությունն էլ հենց այդ մասին էր՝ այդ նախապատրաստական փուլը սկսված է: Իսկ գազամատակարարման հարցը ընդամենը դրվագ է՝ «խաղաղության նախապատրաստման» միջոցառումների ցանկում:

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 534 նոր դեպք, 6 մահ

 

ԻՍԿ ԱՀԱ ԱՐՑԱԽՈՒՄ...

Այսպիսով, որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդում են, թե ոչ մի առարկայական բանակցություն, օրակարգ դրված կարգավորման մեխանիզմ էլ չկա, հասկանալի է, եւ երեւի պատահական չէր, որ ՀՀ ԱԳՆ-ն գոնե երեկվա դրությամբ այդպես էլ որեւէ կերպ չմեկնաբանեց Ալիեւի այն պնդումներըոր իրոք, օրակարգում է փուլային տարբերակըԱյս իրավիճակում բավականին տարօրինակ է դարձել նաեւ արցախյան նոր իշխանություննների գործունեությունը: Խոսքը` կադրային նշանակումների մասին է, ավելի կոնկրետ՝ Մայիլյանի եւ Բաբայանի: Արցախյան իշխանություններն այդ նշանակումները բացատրում են, թե Մայիլյանն ընտրություններում երկրորդ տեղն էր զբաղեցրել, Բաբայանն էլ խորհրդարանում է մեծ թվով ձայներ ստացել, եւ որ այդ  նշանակումներն արվել են ներքին համերաշխության համար: Միգուցե: Բայց չմոռանանք, որ հատկապես Մայիլյանը, ըստ հայտնի լուրերի, չունի ՌԴ մուտքի իրավունք: Այսինքն, եթե Արցախում կա ԱԳ նախարար, ով ՄԽ համանախագահ երկրներից մեկը մեկնելու հնարավորություն չունի, դա առնվազն չի կարող նպաստել Արցախի արտաքին դիրքերի ամրապնդմանը: Կամ միգուցե այն հաշվա՞րկը կա, որ մեկ է, Արցախի ԱԳ նախարարից ոչինչ կախված չէ, այսինքն` ով էլ նա լինի, բան չի կարող  փոխվելԲայց ահա փոխարենը կան նաեւ խոսակցություններ, որ նման նշանակումը լրջորեն նյարդայնացրել է Մոսկվային: Եթե իրոք այդպես է, ապա կնշանակի, որ նման բացասական վերաբերմունքը կտարածվի նաեւ նոր նախագահ Արայիկ Հարությունյանի ուղղությամբ եւս, հաշվի առնելով, որ հենց նա էր Մայիլյանին նշանակողը: Ինչ է, դա է՞լ էական չէ: Մի խոսքով, մի կողմից` արցախյան  ուղղությամբ մտահոգությունները գնալով միայն սրվում են, մյուս կողմից՝ հայկական պաշտոնյաների կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով նկատվում է այնպիսի ռեակցիա, որի պարագայում ոչ միայն չեն կարող ծանր հարցեր լուծվել, այլ մի բան էլ՝ արհեստականորեն ծանրացնում են իրավիճակը: Ինչ է, մտածում են, թե ամեն ինչ լուծված-պրծած է՝ ինչ քայլեր էլ որ անե՞ն: Այդ դեպքում արդեն հաստատ վատագույն կանխատեսումներն են իրականանալու:

Ադրբեջանում «սև ամպեր» են կուտակվել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА