o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՅԶԵՐ ԱԺ-ՈՒՄ. ՆԻԿՈԼԱՅԻՆ «ՏԻԿԻՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ» ԵՆ ԱՍՈՒՄ

03.06.2020 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՈՒՅԶԵՐ ԱԺ-ՈՒՄ. ՆԻԿՈԼԱՅԻՆ «ՏԻԿԻՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ» ԵՆ ԱՍՈՒՄ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում կրկին «վրաերթի փորձ» կատարեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ վրա: Բայց այս անգամ ոչ թե հեծանիվով, այլ` ԱԺ ամբիոնով: Անդրադառնալով նախագծին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԱՏՈՄՅԱՆԸ ԱԺ ամբիոնից փորձում էր նշել, որ իր գործընկեր Նիկոլայ Բաղդասարյանն արդեն որոշ չափով անդրադարձել է նախագծին, սակայն պարոնի փոխարեն` ասաց` «տիկին Բաղդասարյանը»: Իհարկե, խորհրդարանում շաբլոն դարձած սխալը թվում էր, թե այդքան մեծ արձագանք չպետք է գտնի, բայց Ս. Ատոմյանը կորցրեց ինքնատիրապետումը ու սկսեց «փռթկալով» մի կերպ ավարտել նախադասությունը, ապա հեռացավ ամբիոնից: Ծիծաղից հուզված պատգամավորին փորձեց մխիթարել նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Մի՛ հուզվեք, մի՛ հուզվեք»:

Բացի բոյկոտելուց, խորհրդարանական փոքրամասնությունից ուրիշ գործառույթ չտեսանք. Բաղդասարյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА