o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահական համակարգը ստեղծված իրավիճակի տակից չի կարողանում դուրս գալ. Սրբուհի Գրիգորյան

03.06.2020 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Առողջապահական համակարգը ստեղծված իրավիճակի տակից չի կարողանում դուրս գալ. Սրբուհի Գրիգորյան

Չնայած նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր ամենքի հայտարարեց, որ ընտանյոք հանդերձ վարակված են կորոնավիրուսով, այդուհանդերձ, նա շարունակում է պաշտոնավարել, ավելին` պարետատան նիստն անցկացրեց կառավարական ամառանոցից` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ընկերակցությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԼՀԿ-ական պատգամավոր ՍՐԲՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի դիմումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

– Տիկին Գրիգորյան, ինչպե՞ս հասկանալ այն, որ երբ հասարակ քաղաքացին է վարակվում կորոնավիրուսով ինքնամեկուսացվում է կամ մեկուսացվում, այդ թվում նաեւ` նրա հետ շփվածների շրջանակը: Մինչդեռ ՀՀ վարչապետը պարետատան նիստն անցկացնում էր նախարարի ու պարետի հետ միասին, իսկ նրա հետ շփվածներից որեւէ մեկը, կարծես թե, չի ինքնամեկուսացվել:

Կարծում եմ` Ձեր նշած դեպքում կոնկրետ սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանված էր: Բայց պարոն վարչապետը պետք է սկսի օնլայն աշխատել, որպեսզի չվարակի նաեւ կառավարության մյուս անդամներին, ովքեր նաեւ պարբերաբար գալու են Ազգային ժողով, որովհետեւ առաջիկայում` հունիսի 5-ից, մեծ ինտեսիվությամբ խորհրդարանում սկսելու են քննարկվել բյուջեները` ըստ ոլորտների: Հետեւաբար վտանգ կա, որ կառավարության անդամները կարող են վարակված լինել, հետո էլ խորհրդարան գան եւ ԱԺ պատգամավորներին վարակեն, նրանք էլ իրենց շրջապատին եւ վարակվածների շրջանակն ավելի մեծանա: Հետեւաբար, կառավարության անդամներն իրենց շփումներում պետք է շատ զգուշավոր լինեն:

«Հրապարակ». «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը եւս վարակվել էր կորոնավիրուսով, եւ հենց նույն օրն ականատես եղանք, որ Ռուսաստանում նշանակվեց վարչապետի պաշտոնակատար: Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակի ելքը վարչապետի պաշտոնակատար գտնելն է:

Վարչապետի պաշտոնակատարի անհրաժեշտություն չեմ տեսնում: Պարոն Փաշինյանը կարող է օնլայն աշխատել, հիմա բոլոր հնարավորությունները կան դրա համար, մանավանդ, որ ախտանիշներ չունի, ջերմություն չունի, եւ վտանգ իրենից չի ներկայացնում իր աշխատանքը: Այնպես որ, պարոն վարչապետի հեռավար աշխատանքը հիմա ավելի նպատակահարմար է:

«Իրատես». Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում պատրաստվո՞ւմ եք քննարկման առարկա դարձնել ստեղծված իրավիճակը: Այդ թվում` օրինակ, այն, որ ՌԴ-ից վերադարձած քաղաքացիները չեն թեստավորվում, մինչդեռ շաբաթը մեկ թեստավորվում են որոշ պաշտոնյաներ:

Որքան գիտեմ` դրսից եկողները որոշակի շրջանում ինքնամեկուսանում են:

Այո, բայց թեստ չեն հանձնում:

Որովհետեւ դրա անհրաժեշտությունը գուցե չի լինում: Ովքեր ջերմություն են ունենում, նրանց են թեստավորում:

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի` ինքն էլ ջերմություն չուներ, բայց թեստավորվելուց հետո պարզվել է, որ պատասխանը դրական է:

Պարոն վարչապետը պարզ ասաց, որ պետք է գնար բանակի հետ շփվեր եւ շատ ճիշտ է արել, որ թեստավորվել է, որովհետեւ եթե չթեստավորվեր, պատկերացնո՞ւմ եք ինչ կարող էր տեղի ունենալ:

Վտանգ տեսնո՞ւմ եք, որ այսօր էլ խորհրդարանում եւ ամենուր կարող են լինել մի շարք անձինք, որոնք վարակված են, բայց չգիտեն այդ մասին, քանի որ չեն թեստավորվել:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

Վտանգը հիմնականում այն ցուցանիշներն են, որոնք ահագնացող տեմպերով աճում են: Եթե մենք նայում ենք կատարվող թեստերին եւ դրական եզրակացություններին, սարսափելի մեծ թվեր են եւ, ինչպես տեսնում եք, առողջապահական համակարգը դրա տակից չի կարողանում դուրս գալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА