o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստան վերադարձած հայերը փոշմանել են

03.06.2020 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստան վերադարձած հայերը փոշմանել են

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` իրենց դիմած գործատուների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկի մասին: Մինչդեռ մի շարք քաղաքացիներ շտապում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան` հենց սոցիալական անելանելի վիճակով պայմանավորված: Ինչպե՞ս հասկանալ այս ֆենոմենը, «Իրավունքը» հետաքրքրվեց մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ:

Մարիամ Փաշինյանի անվտանգությունը խիստ ուժեղացվե՞լ է

Նախ նշեմ, որ ապրիլի սկզբին Ռուսաստանից Հայաստան մեկնածներից շատերը հիմա նամակներ են գրում եւ զանգում` հետաքրքրվելով, թե ինչպես կարելի է հետ վերադառնալ Ռուսաստան: Չէ՞ որ աշխատանքի սեզոնը բացվում է: Մարդիկ այն ժամանակ, պարզապես, խուճապահար եւ վախեցած շտապել էին օդանավակայան, որպեսզի գան Հայաստան, բայց այսօր փաստացի աշխատանքի կարիք ունեն: Ռուսաստանաբնակ շատ հայ գործարարների հետ եմ խոսել, եւ նաեւ  դեսպանությունը հրապարակեց թափուր աշխատատեղերի ցանկ եւ, այո, իսկապես, աշխատուժի պակաս կա թե՛ ճանապարհային շինարարության, թե՛ վարորդների: Ավելին` իմ ունեցած տեղեկություններով` նախկինում աշխատաշուկայում, եթե կարող էին ինչքան մարդ պետք է, օրական 2 հազար ռուբլիով աշխատող գտնել, ապա հիմա չկան այդ ուզբեկները, տաջիկները, կամ շատ քիչ են: Արդեն 3 հազարով էլ չես գտնի օրավարձով աշխատող, որովհետեւ մարդիկ պարզապես չկան, վախից փախան: Եթե մարդիկ այն ժամանակ ի վիճակի լինեին լսելու եւ ընկալելու, կարող էին ընդամենը ընդունել աշխատանքի տեղավորման առաջարկները: Եթե շինարարությանը չէին տիրապետում, ապա վարորդների բազմաթիվ աշխատատեղեր կար, որպեսզի այս դժվար շրջանը մի կերպ անցկացնեին, հետո անցնեին իրենց մշտական աշխատանքին: Բայց մեր քաղաքացիները` «բոլորս մեկի, մեկը բոլորի» սկզբունքով որոշեցին, որ եթե ինչ-որ մեկին տանում են Հայաստան, երկու շաբաթ կարանտին են պահում հյուրանոցներում, ես ո՞ւմից եմ պակաս, թող ինձ էլ պահեն: Ու այս գաղափարով Հայաստան վերադառնալ ցանկացողների ցուցակը դարձավ մոտ 8000 մարդ:

«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում. նա հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА