o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.06.2020 21:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքագետ, ժամանակին ջերմեռանդ նիկոլական, իսկ այժմ Նիկոլին «հեղափոխությանը դավաճանելու» մեջ մեղադրող  ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ էջում հայտնաբերեցինք  սրտաճմլիկ գրառում. «Րոպեներ առաջ նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ` խռովությունները մարելու համար: Սահմանադրությամբ նման գործողությունն արգելվում է` բացի ներքին ապստամբությունների դեպքից: Հենց այդ հանգամանքին էլ հղում է անում Թրամփը` հենվելով 1807թ. Ապստամբության Ակտի վրա (The Insurrection Act of 1807), որը երբեւէ չի կիրառվել: Նշենք, որ 1968-ից ի վեր սրանք ամենազանգվածային եւ ամենածավալուն բողոքի գործողություններն են ԱՄՆ-ում: Այսօր արդեն բազում տեղերում` մինչ նախագահի հայտարարությունը, ոստիկանությունը հարձակումներ է գործել եւ ցրել խաղաղ, զանգվածային բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները ո՛չ թալանում էին եւ ո՛չ էլ զբաղված էին վանդալիզմով` այդպիսով խախտելով քաղաքացիների խաղաղ հավաքներ եւ բողոքի ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքը»: Զարմանալով հանդերձ, պետք է մեջբերենք դասականին` իյա,՜ իրո՞ք: Այդ ինչո՞ւ պարոնը չի հետաքրքրվում ՀՀ քաղաքացիների  սահմանադրական իրավունքներով եւ լացում է ամերիկյան խռովարարների դարդը: Իսկ թե ինչքանով են դրանք «խաղաղ»` թող բարի լինի Կալիֆոռնիայի հայերին հարցնել, որ հարկադրված են հայաշատ թաղամասերում զենքով պարեկել, որ չվառեն եւ չթալանեն իրենց տներն ու խանութները, չպղծեն իրենց եկեղեցիները:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ կորոնավիրուս ընկած ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ շարունակում է զարմացնել եւ զայրացնել: Քիչ էր, որ այդ վիճակում պարետատան բրիֆինգ էր անցկացրել, հիմա էլ իր էջում զետեղել է խաղացող երեխաներին պատկերող տեսանյութ եւ գրել. «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը` հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ` Շենգավիթ վարչական շրջանում: Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը: ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»: Ինչպես բնորոշել էր Միքայել Մինասյանը` տո այ «անդաստիարակ խփնված», հիմա էլ ԱԱԾ-ին ուղարկում ես խաղացող երեխա՞ ցրելու: Բա դու չե՞ս, որ մանկապարտեզները բացել ես տվել, ուր մանուկները փակ տարածքում են` ի տարբերություն բացօթյա խաղահրապարակի:

ԶԱՐՄԱՆՔ

Վերջապես քայլասերվածները գտան, թե ով է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը: Դա, չզարմանաք, ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ է, ով համարձակվել է արձանագրել, որ իշխանությունները կորոնավիրուսի պայմաններում այնպիսի օրի են գցել Հայաստանը, որ եթե Ալիեւի տեղը լիներ, հաստատ կհարձակվեր: Մինչդեռ իրական դավաճանները դուք եք, որ հասցրել եք այս վիճակին, այն էլ` միտումնավոր, ու ինչպես արձանագրում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Ադրբեջանի հայտարարությունները վտանգավոր են նրանով, որ Փաշինյանին դրել են մի շրջանակում, որ պետք է բանակցի ոչ թե` ինքնորոշման իրավունքի, այլ` պատերազմ չանելու համար»: Դավաճան չեք, բա էլ ի՞նչ եք: Այո, ինչքան էլ զարմանալիորեն ձեզ անպատժելի եք զգում, բայց շուտով պատասխան եք տալու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА