o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը հավերժ չենք կարող շարունակել. Տարոն Սիմոնյան

03.06.2020 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արտակարգ դրությունը հավերժ չենք կարող շարունակել. Տարոն Սիմոնյան

Հանրաքվեն չեղարկելու ինստիտուտ ներդնելու նախագիծը, թեպետ ընդդիմությունը համարում է հակասահմանադրական, բայց իշխանությունը համառորեն այն փորձում է կյանքի կոչել: Խորհրդարանում երեկ քննարկվեց այն երկրորդ ընթերցմամբ: Նախագծի հեղինակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ, ինչպես նաեւ երկու բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է ԿԸՀ-ի գործունեությանը: Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագիծը հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաեւ կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն, այնուահանդերձ, պետք է տեղի ունենա: Առաջին ընթերցման ընթացքում ԲՀԿ-ն նախագծին դեմ քվեարկեց, իսկ ԼՀԿ-ն ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

Տարոն Մարգարյանի թիմի աշխատանքը գնահատում էի. Հիմա չկա աշատանք. Թեհմինա Վարդանյան

«ՄԻ ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ՄԻ ՔԱՆԻ ԱՎԵԼ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆՔ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

– Պարոն Սիմոնյան, եթե խորհրդարանական ընդդիմությունը միասնական լիներ հանրաքվեն չեղարկելու մասին նախագծի քվեարկության ժամանակ, հնարավո՞ր էր որեւէ կերպ ազդեցություն ունենալ այն գործընթացի վրա, որն ընդդիմադիր պատգամավորներով որակել էիք հակասահմանադրական:

Ինչպես գիտեք, իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն, եւ ցանկացած օրենսդրական նախագիծ, այդ թվում` սահմանադրական օրենք, կարող է միայն իր ձայներով էլ անցկացնել: Մենք ուղղակի կոչ արեցինք մեր գործընկեր խմբակցությանը, որպեսզի նրանք էլ ձեռնպահ մնան քվեարկությունից, որ պարզապես քվորում չլինելու հիմքով` այն չկայանա: Բայց ինչպես հասկացաք, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, իսկ «Իմ քայլը» խմբակցության ձայների քանակը բավարարեց, որպեսզի նախագիծն առաջին ընթերցմամբ անցնի:

ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի դիմումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Այն ժամանակ ընդդիմությունն ասում էր, որ հակասահմանադրական է այդ բովանդակությամբ հանրաքվե անցկացնելը, հիմա չեղարկվում է, էլի գնահատվում է  հակասահմանադրական: Ինչպե՞ս հասկանալ:

Նախապես պետք է հասկանայինք` արդյոք պետք էր մեզ մտնել այս գործընթացի մեջ, թե՞ պետք չէր: Եվ եթե մտել ենք այս գործընթացի մեջ, ու արտակարգ դրությամբ պայմանավորված հետաձգվում է, պետք էր հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են պետք, որպեսզի կարողանայինք արտակարգ դրությունից հետո ապահովել հանրաքվեի իրականացում: Բայց, փաստորեն, կանգնեցինք մի իրավիճակի առջեւ, որ արտակարգ դրությունը հավերժ չենք կարող շարունակել, թեեւ մեր գործընկերները հակառակն են պնդում եւ գտնում են, որ կարելի է հավերժ արտակարգ դրությունը պահել եւ հավերժ հետաձգել հանրաքվեն: Մենք չենք կիսում այդ կարծիքը եւ գտնում ենք, որ արտակարգ դրությունը պետք է ժամանակային սահմանափակում, ամեն դեպքում, ունենա, որպեսզի չարաշահումների տեղիք չտա: Բայց հասկանալով նաեւ մեր գործընկերների մտավախությունն առ այն, որ հանրաքվեն կարող է նաեւ կորոնովիրուսով պայմանավորված նոր առողջապահական խնդիրներ առաջացնել, ըմբռնումով ենք մոտենում այդ հարցին եւ, միեւնույն ժամանակ, ասում ենք` այնպիսի օրենսդրական փոփոխություններ կատարեք, որոնք Սահմանադրության հետ խնդիր չունենան: Հակառակ պարագայում մի խնդիր լուծելու փոխարեն` մենք մի քանի ավել խնդիրներ ենք առաջացնում եւ հակասահմանադրական օրենքներով չենք կարող ժողովրդավարություն իրականացնել:

Որոշ երեխաներ ծնվում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններով. գիտնականներ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՄԻ՞ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

– Ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել նախագծին ԼՀԿ-ն երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ եւ արդյոք սահմանափակվելու եք այսքանով, թե՞ օրենքի սահմանադրականությունը կվիճարկեք Սահմանադրական դատարանում:

Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կվարվենք: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, տեսականորեն հնարավոր է: Բայց միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ձայները բավարար չեն, պետք է երկու խմբակցությունները միասին լինեն:

Ռուս գիտնականները նշել են այն վայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկն առավել մեծ է

Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ որեւէ քննարկում այս պահին կա՞ «Բարգավաճ Հայաստանի» հետ:

Չկա դեռեւս որեւէ քննարկում: Եթե լինի, տեղյակ կլինեք:

«ՆՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ»

– ՍԴ նախագահից եւ ՍԴ-ական անցանկալի անդամներից ազատվելու վերաբերյալ դեռեւս չչեղարկված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ բավականին գումարներ հավաքագրվեցին եւ ծախսվեցին: Չեղարկելուց հետո` ո՞վ է փոխհատուցելու այն:

Հայաստանը կորոնավիրուսային մահացությամբ եւս աշխարհում վատագույն դիրքերից մեկում է

Մենք հենց դա էինք ասում, որ անիմաստ է այս հանրաքվեն կազմակերպելը, եթե դուք կարող եք Ազգային ժողովի մակարդակով փոփոխություն մտցնել: 7 մլն դոլար մեր բյուջեն ավել փող չունի, որ ամեն անգամ հանրաքվեներ կազմակերպի, եթե դուք ինքներդ կարող եք այդ որոշումը կայացնել: Բայց մեր գործընկերները, ինչպես բոլորը տեսան, մեզ չլսեցին, գնացին այդ քայլին, եւ այդ գումարը ծախսվեց: Չգիտեմ` այդ գումարի ո՞ր մասն է ծախսվել, բայց թե ինչպես պետք է հետ բերվի այդ գումարը, հետ բերելու մեխանիզմը չկա: Իսկ այն գումարները, որոնք հավաքվել են հանրաքվեն կազմակերպելու համար, չեղարկելուց հետո` պետք է արդեն օրենքով կարգավորումները հստակեցվեն, թե այդ գումարների հետ ինչ պետք է կատարվի: Ենթադրում եմ, որ այս կարգավորումներից հետո` նաեւ դրանք պետք է կարգավորվեն:

Կորոնավիրուսի 545 նոր դեպք, ապաքինվել է 520 հոգի, 18 մարդ մահացել է

Ըստ էության, հանրաքվեն չեղարկելուց հետո` իշխանության հաջորդ քայլը լինելու է այն, որ փորձելու են ՍԴ իրենց համար ոչ ցանկալի անդամներից Ազգային ժողովի միջոցով ազատվել: Ի՞նչ կասեք այս մասին:

Չգիտեմ, թե ինչ գործիքներ են մտածել մեր իշխանական գործընկերները: Եթե լինեն այդպիսի գործիքներ, կկարդամ, ձեզ պատասխան կտամ: Բայց այս պահի դրությամբ չկա որեւէ նախագիծ: Կա միայն ԶԼՄ-ներով արված հայտարարություններ, թե նախատեսում են, որ ՍԴ անդամներից նրանք, ովքեր 12 տարի աշխատել են, դուրս գան համակարգից, բայց նման նախագիծը Հրայր Թովմասյանի հարցը չի լուծում: Հետեւաբար, ի՞նչ նպատակ են հետապնդում այս նախաձեռնությունները: Երբ տեսնեմ այդ նախաձեռնությունը թղթի վրա, կկարողանամ մեկնաբանել: Բայց էլի եմ ասում` այս պահի դրությամբ որեւէ փաստաթուղթ չկա հրապարակված:

«Հրապարակ». «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը

«ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ»

– Անդրադառնանք նաեւ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին: Այսքան ժամանակ գիտեինք, որ եթե անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվում, նա մեկուսացվում է կամ գոնե ինքնամեկուսացվում: Երբ վարչապետը վարակվեց, այլ պատկերի ականատես եղանք: Սա երկակի ստանդարտնե՞ր է, թե՞ պարետի որոշումները վարչապետը կարող է եւ չկատարել` որպես արտոնյալ:

Էջմիածնի փոխքաղաքապետը արդեն անցնում է բոլոր սահմանները

Անկախ նրանից` վարչապետ է, թե հասարակ քաղաքացի, բոլորը պետք է ենթարկվեն պարետի որոշումներին, որովհետեւ օրենսդրությունն է այդպիսին: Բայց ես չեմ լսել, որ վարչապետն ասել է, թե չի ինքնամեկուսանա: Եթե, իհարկե, չեմ սխալվում:

Վարակվելու մասին Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո` առնվազն տեսանք, որ նա կառավարական ամառանոցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հետ...

Ո՞վ է արտակարգ իրավիճակների նախարարության նոր գլխավոր քարտուղարը

Կանոնները պահպանելով` միգուցե հնարավոր է խուսափել այդ ամենից, նաեւ պետք է հաշվի առնենք, որ չենք կարող պետական կառավարման դռները փակել եւ ասել` մեկուսանում ենք: Ամեն դեպքում, ինքնամեկուսացման կանոնները պահպանելով` պետք է արագ ապաքինվի վարչապետը, եւ ես նրան առողջություն եմ մաղթում, ինչպես նաեւ մեր հազարավոր քաղաքացիներին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА