o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան. Գրիգորի Այվազյան

03.06.2020 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան. Գրիգորի Այվազյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հետ չմնալով մայիսի 28-ին հնչեցված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններից, նախ խոստովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, ապա շեշտել, որ «զենքի ուժը միակ լեզուն է, որով պետք է խոսել թշնամու հետ»£ Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՇՔԵՐԹԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՉԷՐ

– Պարոն Այվազյան, չե՞ք կարծում, որ Ադրբեջանից հնչած վերջին հայտարարություններն ուղղակիորեն լայնամասշտաբ պատերազմի վերսկսման սպառնալիք է:

Այդ սպառնալիքը երբեք չի վերացել, պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան: Ուղղակի, ինչ-որ բանակցությունների պատրվակով ժամանակ շահելը մեզ համար օգտակար է, որպեսզի նոր պատերազմին ավելի պատրաստ լինենք: Ադրբեջանը, օգտագործելով այդ հարաբերական խաղաղության ժամանակը, փաստացիորեն իր քայլերը կատարում է` իրենց դիրքերն ամրապնդելու համար: Իհարկե, խորհրդանշական էր, որ չնայած տարբեր խոսակցությունների, ՀՀ վարչապետը ներկա էր Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը: Սա լուրջ մեսիջ էր Ադրբեջանին, որ ինչքան էլ տարբեր դիրքորոշումներ ունենան, մեկը լինի նացիոնալիստ, մյուսը` դեմոկրատ, միեւնույնն է, Արցախի հարցում, համենայնդեպս, առերես մենք միասնական ենք: Հիշեցնեմ, որ Նախիջեւանն Ադրբեջանից անկախություն էր ստացել Հեյդար Ալիեւի իշխանության օրոք, բայց մենք ժամանակ կորցրինք եւ չճանաչեցինք Նախիջեւանի անկախությունը, հետո` 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրինք պատմական շանսը: Ասում էին` եթե Ադրբեջանը մեզ վրա հարձակվի, Արցախի անկախությունը կճանաչենք, հարձակվեց, էլ ի՞նչ կարող էր անել բացի հարձակումից, որ մենք ճանաչեինք: Ամեն դեպքումիմանալով ադրբեջանական կողմին, կարող եմ հավաստիացնել, որ Ադրբեջանը մեզ այդպիսի հնարավորություններ բազմիցս տալու է: Մնում է, որ պատմականորեն ընձեռված իրավիճակում այս անգամ ճիշտ կողմնորոշվենք եւ ավելի սթափ դատենք, այլ ոչ թե մեր պատրանքներից եւ անձնական շահերից ելնելով` ինչ-որ բանից վախենանք: Չնայած` հասկանում եմ, որ հայկական երկու պետություններն են կանգնելու թուրք-ադրբեջանական կողմի դեմ: Ռուսներն ու ամերիկացիները Ադրբեջանի դեմ չեն կռվելու: Հետեւաբար, պետք է պահպանելով հարաբերությունները դաշնակիցների հետ, կարողանանք ձեռք բերել նոր դաշնակիցներ:

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Ասում եք, որ մեր օգտին է ԼՂ բանակցություններում ժամանակ շահելը, մինչդեռ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է հիմնախնդրի փուլային տարբերակով լուծման ճանապարհը: Ի՞նչ կասեք այս մասին:

Իրականում այդ փուլային տարբերակն այդքան էլ սարսափելի բան չէ: Խնդիրն այն է, թե ինչ փուլային տարբերակով, ինչ հերթականությամբ: Նախ` Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, զորքերը դուրս բերի ԼՂ հանրապետության օկուպացված տարածքներից: Դրանից հետո` Ադրբեջանում պետք է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, ըստ որի, այն պետք է դառնա Ադրբեջանի համադաշնային հանրապետության, որի կազմում կլինեն Թալիշստանը, եւ այնտեղ բնակվող մնացած բոլոր ժողովուրդները պետք է ստանան համապատասխան պետական հանրապետություն: Ադրբեջանը պետք է հետ ընդունի բոլոր փախստականներին եւ փոխհատուցի ադրբեջանահայության կրած տառապանքները: Իսկ հաջորդ փուլում պետք է հարցնել` Արցախի անկախ հանրապետությունը կցանկանա՞ միանալ ադրբեջանական համադաշնությանը: Իհարկե, համոզված եմ, որ չի ցանկանա, բայց ամեն դեպքում` փուլային տարբերակն այս հերթականությամբ պետք է լինի: Իսկ մնացյալ խոսակցությունները` ինչ-որ տարածքների զիջման, ադրբեջանցի փախստականների միակողմանի վերադարձի վերաբերյալ եւ այլն, խոսք անգամ չի կարող լինել: Երբ լսում ենք փուլային տարբերակի մասինմիանգամից Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակն ենք պատկերացնում, բայց ինչո՞ւ, ո՞վ ասաց:

«Իրատես». Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА