o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ՉՊԱՀԵԼ «ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻՑ». ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

03.06.2020 22:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ՉՊԱՀԵԼ «ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻՑ». ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Աժ-ում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագծի, դրա իրավական հետեւանքների, ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի շուրջ շարունակվող հակադիր մեկնաբանությունների, իրավապահ համակարգում առկա բացերի, կոռուպցիոն սկանդալների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում

Պարոն Մելքոնյան, Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը: Ի՞նչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել հանրաքվեի չեղարկումը:

- Նախ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Սա ոչ թե վերաբերում է այս պահին գործող հանրաքվեն չեղարկելուն, այլ հանրաքվե չեղարկելու իրավունք է վերապահել Ազգային ժողովին: Դրա հետ մեկտեղ «Իմ քայլը» խմբակցությունն այդ նույն փաթեթի մեջ «սղացրել» է մեկ այլ կարգավորում, համաձայն որի, եթե ՍԴ-ն քննարկում է սահմանադրականության հարց, ապա պետք է ոչ թե Սահամանադրության ամբողջության մեջ դիտի, այլ` բացառապես Սահմանադրության անփոփոխ հոդվածների: Խոսքը վերաբերում է առաջին մի քանի հոդվածներինԻ՞նչ իրավական հետեւանքներ սա կարող է ունենալ. սա հերթական հակասահամանադրական նախաձեռնությունն է, որ «Իմ քայլը» խմբակցությունը դրսեւորել է: Սա, մեծ հաշվով, իշխանության ուզուրպացիա է: Այսինքն, օրենսդիրն այս օրենքի նախագծով ինքն իրեն վերապահում է լիազորություն, որի համար Սահմանադրությամբ լիազորված չէ: Ոչ էլ կարող են ժողովրդի անունից խոսել, որովհետեւ իրենք անում են մի բան, որը հենց անմիջական ժողովրդի իրավունքը ոտնահարող է:

ՈՐԵՎԷ ՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՐՎԱԾԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԻՆ. ՌՈՒԲԵՆ ՍԱՍՈՒՆՑԻ

 

«Որեւէ բան որոշման մեջ չտեսա, որը ուղիղ հիմնավորեր մեղադրող կողմի որեւէ փաստարկ»

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը, կապված Քոչարյանի գործի հետ, շարունակում է մնալ հակադիր մեկնաբանությունների առարկա: Երկրորդ նախագահի պաշտպանական խումբը վստահեցնում է՝ Ստրասբուրգի դատարանն արձանագրել է իրենց պնդումները: Իսկ Գլխավոր դատախազությունը, թե՝ իրենը: Ի վերջո, ի՞նչ է ասվում Մեծ պալատի խորհրդատվական կարծիքի մեջ:

Ինչպե՞ս եղավ, որ մեծ «հայրենասեր» Նիկոլը իր սերնդակիցների նման ԿԱՄԱՎՈՐ չմեկնեց ռազմաճակատ

- Թե ինչ ուղղորդումներ է ՄԻԵԴ-ը տվել ՍԴ-ին, փորձեմ  կարճ ներկայացնել: Որեւէ բան ես այդ որոշման մեջ չտեսա, որը ուղիղ հիմնավորեր մեղադրաող կողմի որեւէ փաստարկ, բացառությամբ մեկից: Այդ փաստարկը հետեւյալն է. տեսականորեն հնարավոր է, որ 2008թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների համար 2009թ. օրենքով իրականացվի քրեական հետապնդում: Սա էր այն դրույթը, որը մեղադրանքի կողմի համար բավական ընդունելի էրԲայց հակառակ կողմի մասով բազմաթիվ էին նման դրույթները: Մասնավորապես` տեսականորեն հնարավորի կողքին կային շատ խիստ չափանիշներ, թե այդ «հնարավոր է»-ն որ դեպքում կարող է վերածվել «իրավաչափի»: Մի շատ կարեւոր հանգամանքի եմ ուշադրություն ուզում դարձնել. ՄԻԵԴ-ն ասում է` այ, Ձեր բարձրացրած հարցին ես ուղիղ պատասխան չունեմ, բայց դրան մոտ գործով այս-այս-այս մեթոդաբանությունն եմ կիրառել, եւ կարծում եմ` ձեր դեպքում նույնպես հնարավոր է այն կիրառել: Սա շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե ՄԻԵԴ-ը ո՞ր միտումն է համարում առավել կարեւորՇատ կարեւոր եմ համարում երրորդ կետը, որտեղ ասվում է, որ օրենքի հետադարձելիությունը կարող է բացառիկ դեպքերում թույլատրելի լինել, եթե անձը, թեկուզ իրավաբանական օգնություն ստանալով, թեկուզ իրավաբաններին դիմելով, կարող էր կանխատեսել, որ իր իքս գործողությունները կարող են ապագայում հանցագործություն համարվել: Տվյալ դեպքում երկրորդ նախագահը պետք է 2008թ.-ին կարողանար կանխատեսել, որ իր գործողություններն ինչ-որ ժամանակ անց կարող են համապատասխանել սահմանադրական կարգը տապալելու հանցակազմին: Սա շատ կարեւոր չափանիշ է, որը տալիս է ՄԻԵԴ-ը:

Աղազարյան Հովիկը եւս թքած ունի Նիկոլի հրամանների վրա

 

«Այս խայտառակություններն ուղիղ կապված են իշխող ուժի մանկամտության եւ վախերի հետ»

Պարոն Մելիքյան, ականատես ենք լինում անհիմն ձերբակալությունների, ոստիկանական բաժանմունքներում ծեծերի: Հաճախ էլ, երբ ոստիկանությունն օրենքի ուժով պետք է կանխի հանցագործությունը, չգիտես ինչու, հապաղում է: Դրա վառ օրինակը Գավառի արյունոտ միջադեպն է: Ձեր գնահատականը իրավապահ համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ:

Ալենն ու Հրաչը թքել են Նիկոլի ամեն մի հրամանի վրա

- Սա նոր չի սկսվել: Հենց միայն ասֆալտին պառկեցնելու ու նկարելու խայտառակությունը, որը եկավ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, այս պրոցեսի սկիզբն էր: Այս խայտառակություններն ուղիղ կապված են իշխող քաղաքական ուժի մանկամտության եւ վախերի հետ: Վաղը-մյուս օրը, եթե իրենց հետ նման կերպ վարվեն, իրենք լավ կզգա՞ն: Իրավունքի տեսանկյունից` չգիտեմ, բայց բարոյական տեսանկյունից` լրիվ արդար կլինի, որովհետեւ դուք եք այս կանոնը մտցրել: Սա խայտառակություն է, եւ սրա հաջորդական շարունակությունը հանգում է նրան, որ անձին կարող են առերեւույթ խոշտանգել եւ այլն: Մյուս կողմից` ոստիկանությունը, ինչպես եւ պետական ապարատի ճնշող մեծամասնությունը, պրոֆեսիոնալիզմի լուրջ խնդիր ունի: Այո, ոստիկանությունը լուրջ պրոբլեմ ունի, եւ ինձ թվում է, որ ՀՀ ապագա իշխանությունների համար այն հեշտ չի լինելու լուծել:

Ելք կա, դա Նիկոլից ու Թորոսյանից ազատվելն է

- Իշխանություններն ամենուր հայտարարում են պայքար քրեական ենթամշակույթի, կոռուպցիայի դեմ: Սակայն, համենայնդեպս, մամուլում տեղ գտած լուրերի համաձայն, վարչապետի հետ փոխկապակցված անձինք են անցնում մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործով: Սա ինչպե՞ս հասկանալ:

- Մինչ իշխանափոխությունը մի անգամ եմ առիթ ունեցել շփվել Փաշինյանի հետ, այսինքն` չեմ ճանաչում այդ մարդուն եւ չեմ կարող հետեւություններ անել: Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ գործ ունենք անկեղծ մարդու հետ, ով կոռուպցիայի դեմ պայքարի խորքային համոզմունք ունի: Ես չեմ կարող ասել՝ դա իրականությո՞ւնն էր, թե՝ ոչ: Գուցե իրականությունն էր, պարզապես գայթակղություններին չդմիացան: Պատահական չէր, որ վարչապետ դառնալու հենց առաջին իսկ օրը տեղափոխվեց կառավարական առանձնատուն: Գայթակղությունը բավական ծանր բան է, չգիտեմ...Բայց այն տպավորություն է, որ այս մարդիկ սկսել են «սոցիալական հեռավորություն» չպահել «կոռուպցիոն ենթամշակույթից»:

ՓԱՇԻՆՅԱՆ-ԹՈՐՈՍՅԱՆ «ԳԻԳԱՆՏՆԵՐԻ» ՇՆՈՐՀԻՎ ՀԱՍԱՆՔ ԵՎ ԱՆՑԱՆՔ ԱՄՆ-ԻՑ

 

Քանի՞ անգամ կարելի է արտակարգ դրությունը երկարացնել

Գիտեք, որ քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: Իրավաբանորեն հնարավո՞ր է երրորդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը:

- Այս հարցի շուրջ կա երեք մոտեցում: Առաջինը, որ երեսուն օրից ավել չի կարող երկարաձգվել, որը շատ մեծ կողմնակիցներ չուներ: Երկրորդ մոտեցումը այնպիսին է, որ մեկ անգամ կարող էր երկարաձգվել, ես այդ մոտեցման կողմնակիցն եմ: Եվ կա երրորդ մոտեցումը, որ անընդհատ կարող է երկարացվել` սա կառավարությանը մոտ կանգնած իրավաբանների տեսակետն է: Ինչո՞ւ ես չեմ ընդունում այս մոտեցումը, որովհետեւ օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ հստակ նշվում է, որ արտակարգ դրությունը ժամանակավոր երեւույթ է: Իսկ ժամանակավոր նշանակում է, որ օրենքում պետք է լինի հստակ մեխանիզմ, թե որն է դրա առավելագույն տեւողությունը: Այս տեսանկյունից կարող ենք վիճել` մեկ թե երկու անգամ, բայց ոչ ավել: Եթե օրենքը անորոշ է, ուրեմն պետք է ի շահ մարդու իրավունքների մեկնաբանել: Մի կարեւոր բան, որ ինձ սխալ չհասկանան. սա չի նշանակում, որ սահմանափակումները պետք է հանվեն, ամենեւին՝ ոչ:

Փաշինյան-Թորոսյան «գիգանտների» շնորհիվ հասանք եւ անցանք ԱՄՆ-ից

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА