o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ իշխանությունները պարտավոր են վարկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնել».Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

03.06.2020 19:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
«ՀՀ իշխանությունները պարտավոր են վարկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնել».Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Կարծում եմ` Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտագության նոր համալիր ստեղծելու եւ կառավարելու գործում։ Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում», - այս մասին գրում է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների պետական եւ ռազմական գործիչՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտԱրցախի հերոս ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆՆ ու ընդգծում. «Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք, պարոնա՛յք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վարկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնել ու շտապ պատվիրակություն ուղարկել Արցախ»։

 

Արցախի նախագահ. Թուրքական իշխանությունները վերահաստատեցին իրենց այլատյաց կեցվածքը

Ուզում եմ չմտածեք, որ մեր երկրում հնարավոր է «չուզոյ» կամ «սվոյ», պետականամետ կամ հակառակը․ Արայիկ Հարությունյանի կոչը ցուցարարներին

Ուզում եմ չմտածեք, որ մեր երկրում հնարավոր է «չուզոյ» կամ «սվոյ», պետականամետ կամ հակառակը․ Արայիկ Հարությունյանի կոչը ցուցարարներին

Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրած բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրվում են: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը` ելույթ ունենալով Ստեփանակերտի ավտոկայանի դիմաց առավոտվանից մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մոտ:

 

«Ուզում եմ վստահեցնել, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրած բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրվում են: Եթե կան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրներ, պետք է լուծենք միասին: Մենք քույր ու եղբայրներ ենք: Կոչ եմ անում, որպեսզի ընթացքում հանրային վերահսկման մեխանիզմներն ուժեղացնենք՝ հասարակական կազմակերպությունների տեսքով կլինի, ամենօրյա շփումների տեսքով կլինի, իսկ ես խոստանում եմ, որ ավելի հաճախ հանդիպումներ եմ ունենալու և այսպես ակտիվացնենք մեր հարաբերությունները և զարգացնենք մեր երկիրը: Ես ուզում եմ ձեզ բոլորիդ կոչ անել առաջին հերթին հանգստություն, եւ ուզում եմ չմտածեք, որ մեր երկրում հնարավոր է «չուզոյ» կամ «սվոյ», պետականամետ կամ հակառակը, որովհետեւ րոպեններ կամ ժամեր հետո մենք պարտավոր ենք լինել մի հարթակում, եւ մի ուղղությամբ, գիտեք` դա որն է», – ասել է պետնախարարը:

«Հայ ազգն այսօր աշխարհում  բրենդ է». Արտաշ Ասատրյան

«Հայ ազգն այսօր աշխարհում  բրենդ է». Արտաշ Ասատրյան (Տեսանյութ)

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, կայացավ ԳՐԻՇԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ «Ժպտացող հայ մանուկներ» խորագրով մենահամերգըՀամերգի ընթացքում բեմ բարձրացավ նաեւ Գրիշայի հայրը՝ «Արամ Ասատրյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, երգիչ ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆԸ, բայց ոչ երգելու նպատակով:

«Այսօր չեմ երգում, իմ տեղը երգում է իմ բալիկը», - ասաց Ա. Ասատրյանն ու նշեց, որ համերգին մասնակցելու են եկել Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ռուսաստանից.

Անդրադառնալով հայաստանյան քաղաքական վերջին իրադարձություններին՝ Ա. Ասատրյանը ոգեւորված շեշեց. «Հայ ազգն այսօր աշխարհում բրենդ է եւ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր վարչապետին, որովհետեւ այսօր նաեւ նրա տարեդարձն է: Դուխով»:

 

«Կոչ աշխարհի հայությանը՝ վերադառնալ Հայրենիք ու շենացնել մեր երկիրը». (Պրեմիերա)

«Կոչ աշխարհի հայությանը՝ վերադառնալ Հայրենիք ու շենացնել մեր երկիրը». (Պրեմիերա)

Երգիչ ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ երեկ տեղեկացրել էր, որ ձայնագրել է զուգերգ ու նկարահանել տեսահոլովակ՝ լեգենդար երգչուհի ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻ հետ: Այսօր արդեն երգիչը սպասված տեսահոլովակը հանձնել է հանրության դատին եւ նշել. «Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը, որը զուգերգ է հրաշալի երգչուհի Ռոզի Արմենի հետ եւ նկարահանվել է «Օտարություն» երգի հիման վրա: Երգը պատահական ընտրված չէ, այն ունի մեծ խորհուրդ եւ կոչ աշխարհի հայությանը վերադառնալ Հայրենիք ու շենացնել մեր երկիրը»:

Ի դեպ, Սեւակ Ամրոյանը նաեւ հավելել է, որ տեսահոլովակում նկարահանվել են մարդիկ տարբեր սերունդներից, ովքեր արդեն վերադարձել եւ ապրում են Հայաստանում:

ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ․ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Գյումրիի ռեստորաններից մեկի նկուղում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

Գյումրիի ռեստորաններից մեկի նկուղում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը երեկ ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա: 
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել: 
Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգարն այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից:

 

Սպանություն Երևանում. «Ոսկու աշխարհ» խանութում հայտնաբերվել է տղամարդու դի, կա նաև վիրավոր.

Սպանություն Երևանում. «Ոսկու աշխարհ» խանութում հայտնաբերվել է տղամարդու դի, կա նաև վիրավոր.

Հունիսի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա:

«Ոսկու աշխարհի» կենտրոնական մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, իսկ 1 մարդ էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև սպանվածի և վիրավորի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Ստեփանակերտում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են

Ստեփանակերտում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով:

Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները առաջնահերթ պահանջում են ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները:

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում»

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում»

Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետԼեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է.

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները եւ ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետեւանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար:

Ուզբեկստանի իշխանությունները կրկին արգելափակել են «Ֆեյսբուքը»

Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը եւս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները:

ԼՂՀ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարեւորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել: 

Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու եւ պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար:

Այդ կողմը դեռեւս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցման կարգով նշեմ, որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ես եւ Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով փութալով Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծեցինք իշխանության ամրապնդման եւ երկրի կայունության ապահովման խնդիրը:

Հուսանք, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի: Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА