o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է կառավարությունը հակաճգնաժամային ծրագրերում անտեսել անհատ կատարողներին

03.06.2020 23:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու է կառավարությունը հակաճգնաժամային ծրագրերում անտեսել անհատ կատարողներին

Արտակարգ դրությամբ պայմանավորված` գրեթե երեք ամիս, սահմանափակումների արդյունքում շատերը հարկադրված մնացին տանը` առանց եկամտի: Նրանց մի մասը հարկադիր պարապուրդի համար փոխհատուցվեց, իսկ մի մասն էլ` առանց եկամտի շարունակում է մնալ տանը: Վերջինիս թվին պատկանում են անհատ կատարողները` երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, նկարիչներ, դերասաններ, պարի ոլորտի ներկայացուցիչներ, կինոգործիչներ, հանդիսավարներ եւ այլն: Անհատ կատարողների ցանկը կարելի է անսահմանափակ թվել, որոնցից օրինակ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու պարի ոլորտի ներկայացուցիչները իրենց եկամուտը օրավարձով վաստակում էին ակումբներում, ռեստորաններում ու հանդիսություններում իրենց ծառայությունները մատուցելով: Այսօր հենց լուսանցքում հայտնվել են նրանք, քանի որ վերոնշյալ օբյեկտները արտակարգ դրության պայմաններում գործունեություն ծավալելու թույլտվություն չունեն, իսկ կառավարությունն էլ հակաճգնաժամային ծրագրում անտեսել է անհատ կատարողներին, մոռանալով, որ հեղափոխությունից հետո հենց նրանց էր պարտադրում եկամուտը կիսել պետության հետ:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

«ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ՓԱԿՈՒՂՈՒՄ, ՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԴԵՌ ՉԵՆՔ ԳՏՆՈՒՄ»

Անհատ ստեղծագործողների ու կատարողների անգործության մատնելու եւ պետության կողմից անտեսված լինելու մասին առաջինը համարձակություն ունեցավ բարձրաձայնելու թառահար, կոմպոզիտոր ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆԸ. «Որպես անկախ ստեղծագործող, որպես երաժշտական արվեստի ներկայացուցիչ, որպես մարդ, որ կարծում եմ, որոշակի ներդրում ունի հայկական երաժշտարվեստի մեջ, ուզում եմ անկեղծորեն կիսվել մի իրողությամբ, որ միշտ զգացել եմ, բայց ազդեցությունը երբեք այսքան մեծ ճնշվածության չի հասցրել ինձ (եւ ոչ միայն ինձ): Մոտ երեք ամսվա ընթացքում կառավարության հակաճգնաժամային քննարկումներում գեթ մեկ ակնարկ չեղավ մշակույթի եւ արվեստի անկախ գործիչների մասին: Անտեսված է մի ամբողջ սեկտոր, որ իր մեջ ներքին մեծ ներուժ է կրում, աշխարհընկալում ձեւավորում, անուղղակիորեն հասարակություն կրթում եւ դրդում զարգացման ու առաջընթացի: Իմ(մեր) եկամտի 95%-ը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից եւ տարբեր մշակութային նախագծերից, որոնք մարտի 12-ից մինչ այսօր ամբողջությամբ կանգ են առել, եւ փաստացի հայտնվել եմ (ենք) փակուղում, որից դուրս գալու ելքեր դեռ չենք գտնում»:

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

Image may contain: Miqayel Voskanyan, on stage, playing a musical instrument, guitar, shoes and outdoorԸստ նրա` այս ամիսներին պետությունը զրո ուշադրություն է դարձրել անհատ կատարողներին ու ստեղծագործողներին. «Ոնց հասկացա, պետության համար մշակույթը սահմանափակվում է միայն պետության ենթակայության տակ գտնվող կոլեկտիվներով` մոռանալով, որ շատ-շատ դեպքերում մենք ենք ազգի մշակույթը ներկայացնում եւ ձեւավորում: Ու զրո վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր, տիկնայք եւ պարոնայք: Ոչ մի պետական աջակցություն չի տրամադրվում, չկան մշակույթի եւ արվեստի աջակցության ֆոնդեր եւ ինստիտուտներ, լսարանի մոտ ձեւավորված չէ նվիրատվությունների մշակույթը: Ես իրավունք չունեմ կեղծ լինել ու բարոյապես, հոգեպես եւ ֆինանսապես ճնշված վիճակում շարունակել առցանց ելույթները իմ սիրելի աշխատասենյակից, որը, երեւի թե շուտով հանձնեմ...»,- հուսահատված ասում է երիտասարդ թառահարն ու շեշտում. «Գիտեմ, որ բոլոր ոլորտներն էլ խնդիրներ ունեն, բոլորի համար էլ ցավոտ որոշումներ կայացնելու շրջան է: Ցավոք, բացի նվագելուց եւ ստեղծագործելուց ուրիշ ոչինչ անել չեմ կարող (դեռ): Եվ հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ` անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել: Հավելեմ, որ ես եւ կինս աշխատում ենք նույն ոլորտում, եւ երկուսս էլ զրկվել ենք եկամտից: Հավելեմ նաեւ, որ արդեն 2,5 տարի հարկատու եմ»:

«Սորոսականները, որոնք Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությանը բերել են, ռուսաֆոբ եղել են, ռուսաֆոբ էլ մնալու են»

Երաժիշտ-կոմպոզիտորի բարձրացրած հարցից օրեր անց, երբ, այն համատարած բնույթ կրեց ու ամոթանքների տեղատարափ սկսվեց, ԿԳՄՍ նախարարությունը գործի դրեց «փափուկ բարձ դնելու» մեթոդը: Երաժիշտը հրավիրվեց նախարարություն. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը տեղյակ է ճգնաժամային իրավիճակում հայտնված արվեստի գործիչների հիմնախնդիրներին, եւ արդեն իսկ սկսել են քննարկվել հնարավոր լուծումներըՀանդիպման ընթացքում փորձել ենք հնչեցնել անկախ մշակույթի ներկայացուցիչներին հուզող հարցերը` մասնավորապես երաժշտական ոլորտիՇատ ջերմ, կառուցողական եւ արդյունավետ զրույց ենք ունեցել, որի ընթացքում փորձել ենք ելքեր գտնել, թե ինչպես վերականգնել ոլորտի գործունեությունը, ինչպես իրականացնել ոլորտի մասնակիցների նույնականացումը, ինչպիսի կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ կարելի է նախաձեռնել»,- տեղեկացնում է թառահարն ու հավելում, որ փորձում է բոլոր մտահղացումները համակարգել, լայնացնել քննարկման շրջանակը եւ գրավոր ներկայացնել կառավարությանըՄտահղացումների առաջարկները գրավոր ներկայացնելու տարբերակում թերեւս թառահարը ոչ առաջինն է, ոչ էլ` վերջինը: Համենայնդեպս, ժամանակը ցույց կտա:

Շատ կարճ ժամկետում կձեւավորվի ազգային փրկության կառավարություն. Սերգեյ Շաքարյանց

Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՄԱՐԴ, ՄԵՆՔ ԷԼ ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ»

«Իրավունքի» հետ զրույցում դափահար, երգիչ ԱՐԱՄ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ կորոնավիրուսի շրջանում, անհատ կատարողների պարապուրդի մատնված իրավիճակը բնորոշեց այսպես. «Արդեն երեք ամիս է մի կերպ ենք գոյատեւում»,- ապա շարունակեց. «Հավատացե՛ք, չգիտեմ, թե ինչպես, Image may contain: 1 person, playing a musical instrument and indoorբայց գոյատեւում ենք: Իրոք շատ դժվար է, այս ընթացքում աշխատելու ոչ մի հնարավորություն չկա, մեր ասպարեզի մարդիկ շատ վատ վիճակում են»,- ապա անդրադառնալով առցանց գործունեութանը` շեշտեց. «Մի օր առցանց կարող ես նվագել-երգել, երկու օր, բայց չէ՞ որ պետք է ապրես, ինչպե՞ս: Ի վերջո, մենք էլ ենք մարդ, մենք էլ պիտի ապրենք: Մեկ-մեկ մտածում ես, լավ ինչքա՞ն անես ու անարձագանք: Աշխատանքներ ունենք արված, բայց չկա պետական աջակցություն, մեր օրերում շատ դժվար է իրական մաքրամաքուր արվեստով զբաղվելը: Ժողովրդական եւ գուսանական երգի պետական անսամբլում որպես մեներգիչ եմ աշխատում, ճիշտ է, կորոնավիրուսի շրջանում ստանում եմ իմ աշխատավարձը, բայց բոլորս էլ լավ գիտենք, որ ոչ ոք չի կարող այսօր այդ աշխատավարձով ապրել: Նախկինում, երբ չկար կորոնավիրուսը, այսպես ասած, միայն այդ գումարի հույսին չէինք մնում, քանի որ դա, կոպիտ ասած, միայն գազի կոմունալ վճարներին էր բավականացնում: Իսկ, այսպես ասած, ապրելու համար տարբեր միջոցառումներում էինք հանդես գալիս, կորպորատիվ միջոցառումներում, հայաստանյան եւ արտասահմանյան համերգներով: Այլապես անհնար է, որ արտիստը միայն պետական աշխատավարձով ապրի, իսկ արդեն 3 ամիս է անհատ կատարողներս ու երաժիշտներս այդ իրավիճակում ենք»:

Իշխանությունը` հիտլերաբար

Մեր այն դիտարկմանը, թե որպես կատարող եկամուտը կիսում էիք պետության հետ, երաժիշտը փաստեց. «Նախ, որպես պետական աշխատող, արդեն մեր աշխատավարձերից հարկեր դուրս են գալիս, իսկ ընդհանրապես, ելույթավճարներից ստացված հարկերն էլ, եթե լինեն համերգներ ու միջոցառումներ պատրաստ ենք վճարել»:

ՀԻՇԵՑՆԵՆՔ

Դեռեւս արտակարգ դրության առաջին օրերին` մարտի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ընթացքում օրավարձով աշխատող քաղաքացիների հարկադրված պարապուրդի մատնվելուն եւ դրա արդյունքում չվճարվելու մասին բողոք-զանգերին, երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց. «ՀՀ-ում այսօր «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի»:

«Մոդեռնա»-ի մահացու թույնը. Արսեն Թորոսյան - Բիլ Գեյթս համագործակցության շղթան

Այն դեպքում, երբ գրեթե երկու տարի առաջ, երբ նոր կառավարությունն իշխանության եկավ, առաջինը թիրախավորեց երգիչներին, հանդիսավարներին, երաժիշտներին, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեում գրանցեն իրենց եկամուտները: Ինչեւէ, փաստ է, որ այս իրավիճակում տուժել են նաեւ օրավարձով աշխատող մի շարք երգիչ-երգչուհիներ, հանդիսավարներ ու երաժիշտներ, որոնք գրանցված լինելով, երեք ամիս պարապուրդի մատնվելով, չեն ստացել փոխհատուցում:

«ԼՈՔԴԱՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՂՆ ԱՆԵԼ»

Ներկայացրեց  ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА