o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանակը երբեք միայնակ չի եղել․ ԶՈՒ ԳՇ պետ

03.06.2020 21:03 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բանակը երբեք միայնակ չի եղել․ ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ՀՀ-ն հասել է այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների։ Արտակ Դավթյանն ընդգծում է, որ ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. գնվում է այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ բանակի համար: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։

Հայաստան են վերադարձել ՌԴ-ում տևական ժամանակ միայնակ մնացած հայ երեխաները. ՄԻՊ

- Պարո´ն գեներալ-լեյտենանտ, մայիսի 18-22-ն Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն անցկացվեց: Հայկական փորձագիտական շրջանակում այն լայն քննարկման առարկա դարձավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հասարակության մոտ: Ո՞րն է մեր երկրի ռազմական ղեկավարության գնահատականն այս զորավարժությանը:

- Բնականաբար ուշադիր հետևել ենք զորավարժության ընթացքին, մանրամասն վերլուծել ենք այն, հետևություններ ենք արել: Ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը մենք գնահատում ենք անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները: Ընդհանուր առմամբ, միջինից բարձր զորավարժություն էր, մենք էլ ենք հաճախ նման կարգի զորավարժություն անում: Այս դեպքում, պարզապես, առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանական զորավարժությունը համընկավ Արցախի նախագահի երդմնակալության արարողության հետ: Իհարկե, սա պատահական չէր. ադրբեջանական կողմը երևի փորձում էր այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի նորընտիր իշխանության վրա, բայց, բնականաբար, դա նրանց չհաջողվեց:

- Հակառակորդը կարծես թե վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ, որը համեմատաբար պասիվ էր, իսկ այժմ  հաճախակի կրակոցներ, այրված ավտոմեքենա, հայտարարություններ ադրբեջանական դիրքերի բարելավման մասին...

- Բազմիցս հայտարարել ենք՝ Նախիջևանի ուղղությամբ իրենք դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն: Լրագրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր ենք կազմակերպել առաջնագիծ. նրանք իրենց աչքով են տեսել ու արձանագրել վերոնշյալ, հանդես են եկել հրապարկումներով: Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխությունն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը:Տեխնիկայի խոցման մի քանի դեպք միջինում լինում է տարվա ընթացքում, բարեբախտաբար զոհեր, վիրավորներ գրեթե չենք ունենում: Բայց ուզում եմ ընդգծել, որ սա մեր՝ զինվորականներիս, առօրյա կյանքն է. քանի դեռ սահմանից այն կողմ Ադրբեջանի պես  հակառակորդ ունենք, մենք ոչ մի տեսակ ոտնձգությունից ապահովագրված չենք, և միշտ պատրաստ ենք ու զգոն:

- Նման պատահարներից հետևություններ արվո՞ւմ են, փոփոխություններ մտցվո՞ւմ են մեր զինուժի գործելաոճի մեջ:

- Հետևություններ իհարկե արվում են, այլ կերպ պարզապես հնարավոր չէ. յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, պարզվում են պատճառները, ձեռնարկվում են քայլեր նման պատահարները բացառելու ուղղությամբ:  Նաև սա է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ սահմանի ողջ երկայնքով պետք է ներդրվի հետաքննության մեխանիզմը, որպեսզի միջազգային հանրությանը, կառույցներին ևս պարզ լինի՝ ով է նախահարձակը, որ կողմն է սադրում: Հաճախ մենք ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել նրանց նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: Մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում, տեղեկացվում է այդ գործողությունների մասին:

- Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հերքել հայկական զինված ուժերի գործողությունները:

- Բնական է, որ իրենք պետք է հերքեն, և, ի տարբերություն մեր լրատվադաշտի,ադրբեջանական մամուլն ազատ չէ, բանակային թեմաների լուսաբանումը նույնիսկ օրենսդրորեն է սահմանափակված նրանց մոտ: Արդյունքում՝ նրանք շատ մեծ գումարներ են ծախսում ապատեղեկատվության, քարոզչական նյութեր պատրաստելու ու տարածելու վրա, և պետականորեն թաքցնում են, որ ձախողված դիվերսիաների փորձեր, զոհեր ու վիրավորներ ունեն. միայն սոցցանցերում է, որ այդ թեմաները քիչ, թե շատ շրջանառվում են: Ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ էլ հակառակ ծայրահեղությունն է. հայկական լրատվամիջոցները երբեմն այնպիսի տեղեկատվություն են հանրայնացնում, որն ամիջականորեն ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, օգնում է նրանց իրավիճակի և մեր գործողությունների գնահատում կատարել, ստանալ իրենց հարցերի պատասխանները: Սա ոչ մի կերպ օգտակար չէ մեր պետությանը, մեր բանակին: Մենք պատրաստ ենք լրատվամիջոցների հետ աշխատել, լսել նրանց բարձրացրած խնդիրները, լուծում գտնել դրանց: Կարծում եմ՝ սա ավելի կառուցողական գործելաոճ է, քան ձեռքի տակ եղած ցանկացած տեղեկատվությունը բաց աղբյուրներով հասնելի դարձնելը հակառակորդին՝ առանց հաշվի առնելու հետևանքները:

Որեւէ նման գործընթաց երբեք չի կարող հարվածել մեր ազգային գաղափարախոսական հիմքերին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА