o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Դարբինյանը 2018թ․-ի՞ն էր սխալ՝ Նիկոլ գովերգելով, թե՞ հիմա՝ հայհոյելով

04.06.2020 00:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արմեն Դարբինյանը 2018թ․-ի՞ն էր սխալ՝ Նիկոլ գովերգելով, թե՞ հիմա՝ հայհոյելով

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է.

«Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու եւ իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»:

Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք էլ Թրամփի դեմ պայքարի ելած Բայդենն են. Արմեն Աշոտյան

Այն, որ նախկին վարչապետը վերջին օրերին մեկը մյուսի ետեւից հարվածներ է հասցնում Նիկոլին, իհարկե չի կարող հենց այնպես, պատահական բան լինել․ երեւի մի բան զգում է։ Բայց այսքան կոշտ հականիկոլականությունով հանդերձ, ինչպե՞ս հասկանանք Դարբինյանի երբեմնի մի շարք հայտարարությունենրը։ Օրինակ, 2018թ․ ապրիլի 24-ին, մի կողմ թողնելով անգան Ցեղասպանության հիշատակումը, նա հետեւյալն էր պնդում․ «Հայաստանում տեղի է ունեցել իսկական ժողովրդական հեղափոխություն: Դրա լոկոմոտիվը դարձավ գեղեցիկ, գաղափարական, ազնիվ, հիասքանչ հայ երիտասարդությունը` հայոց անկախ պետականության գլխավոր ձեռքբերումը»: Մայիսի կեսերին էլ, երբ նոր էր Նիկոլն անցել իշխանության, Դարբինյանն այս մտքին էր․ «Այս անգամ պիտի ողջունեմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումները՝ կառավարության կազմի հետ կապված: Բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեպք/դեմքերից մնացյալը ուսյալ, գաղափարական,  բաց, պայքարող, Քաղաքացի տեսակն են: Բարի երթ, ձեր ցավը տանեմ: Այսուհետ ցանկացած փորձ և/կամ գիտելիք ունեցող մարդու քաղաքացիական պարտքն է ձեր կողքին և թիկունքում լինելը: Ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք»: Եվ այդպես շարունակ։ Բայց չէ՞ որ արբինյանին այդքան ոգեւորած «ազնիվ, հիասքանչ հայ երիտասարդության» եւ «ուսյալ, գաղափարական» կադրերից մեկն էլ «ծաղրածու Հայկն» էր։ Ու հիմա ինչո՞ւ Դարբինյանը 180 աստիճանով շրջվեց։ Լավ, դա էլ իր գործն է։ Բայց Դարբինյանն ու բոլոր նրանք, ովքեր 2018թ․-ին ձոներ էին հղում Նիկոլին, իսկ հիմա բերաններից գալածն են ասում, պետք է մեկ պարզ հարցի պատասխանեն․ այն ժամանա՞կ էին սխալ, թե՝ հիմա։ Եթե գտնում են, որ այն ժամանակ, ապա նախ պետք է բարի լինեն դա խոստովանել, որ պատկերացում անգամ չեն կարողացել կազմել, թե ով ով է։ Այսինքն, գոնե պարտավոր են ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր ի սկզբանե էին պարզ տեսնում, թե ով է Նիկոլը կամ «ծաղրածու Հայկը»։ Այսինքն, նախ պետք է բարոյական իրավունք վաստակել՝ քննադատելու համար։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА