o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաշինգտոնում ոստիկանությունը նախորդ գիշեր Սպիտակ տան հարակից տարածքից հետ է մղել ցուցարարներին

04.06.2020 10:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաշինգտոնում ոստիկանությունը նախորդ գիշեր Սպիտակ տան հարակից տարածքից հետ է մղել ցուցարարներին

Վաշինգտոնում ոստիկանությունը նախորդ գիշեր Սպիտակ տան հարակից տարածքում գտնվող Լաֆայեթ պուրակից հետ է մղել ցուցարարներին, գրում է ria.ru-ն։

Սպիտակ Տան մամուլի խոսնակն արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրույթը. Սուրեն Սարգսյան

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանությունը Սպիտակ տնից 50 մետր այն կողմ է հետ մղել ցուցարարներին, որոնք մութն ընկնելուն պես սկսել են ցրվել։

NBC-ն հաղորդում է, որ չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տան շրջակայքից հետ մղվելուց հետո ցուցարարների ամբոխը շարունակել է վանկարկել՝ «Ջորջ Ֆլոյդ», «Չկա արդարություն, չկա խաղաղություն»։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ի տարբերություն նախորդ գիշերների՝ այս գիշեր Սպիտակ տան մոտ խաղաղ է անցել։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել նախորդ շաբաթ սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Not going to be peace in the streets': D.C. protesters vow to ...George Floyd's daughter and her mother make first public ...Violence erupts at L.A., N.Y. protests after Trump vows to bring ...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА